Re-Logic, մասնավոր ընկերություն, որը զբաղվում է խաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Հիմնադրվել է 2011 թվականին, 2023 թվականի տվյալներով ընկերությունն ուներ 11 աշխատակից[2]։ «Re-logic» թողարկել է այնպիսի խաղեր, ինչպիսք են՝ Terraria[3][4], Pixel Piracy[5] և Pixel Privateers։

Re-Logic
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն
Հիմնադրված է2011
ՀիմնադիրAndrew Spinks?
ՎայրFloyds Knobs, Ֆլոյդ շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունհամակարգչային խաղերի զարգացում
Աշխատողների թիվ10 մարդ (2023)[1]
Կայքre-logic.com(անգլ.)
 Re-Logic Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սկզբնական շրջանում Re-Logic-ում աշխատել է միայն հիմնադիր Էնդրյու Սպինկսը, որը մշակել է Terraria խաղը, և Ֆինն Բրայսը, որը զբաղվել է խաղի գրաֆիկական դիզայնով։ Ավելի ուշ Բրայսը լքում է ընկերությունը, կետրոնանալով Starbound սեփական նախագծի վրա[6]։

2013 թվականից ընկերությունն աշխատել է Terraria խաղի բաց աշխարհի վրա։ Էնդրյու Սպինկսը, օրիգինալ խաղի մշակողը, նշել է, որ մշակողները ակտիվորեն պատրաստվում են Terraria otherworld-ի թողարկմանը[7]։ Խաղի մշակման ընթացքին օգնել է «Engine Software» ստուդիան։ Պլանավորվել էր ամբողջական սքիվելի փոխարեն թողարկել, որոշակի հավելումներ հինական նախագծին[8]։

Terraria: Otherworld խաղը մշակվել էր անհատական համակարգիչների և Mac-ի համար, սակայն Re-Logic-ը սկսեց մշակել խաղի տարբերակը նաև Xbox One և PS4 խաղային համակարգերի համար[9]։ 2017 թվականին թողարկվեց տակտիկական RPG՝ Pixel Privateers-ը[10][11]։ Սակայն Terraria: Otherworld խաղի թողարկումը հետաձգվեց, քանի որ սուդիան դադարեցրել էր համագործակցել «Engine Software»-ի հետ, դրա փոխարեն սկսել էր աշխատել «Pipeworks Studios»-ի հետ[12]։

2018 թվականին ընկերությունը հայտարարեց, որ Terraria: Otherworld խաղի մշակումը դադարեցվել է[13]։ Գործընթացը ձգձգվում էր, սակայն նախագիծը կյանքի կոչել մշակողներին այդպես էլ չհաջողվեց։ Գնահատելով աշխատանքի ծավալը, որը անհրաժեշտ կլինի կատարել խաղի թողարկման համար, ստուդիան հրաժարվեց նախագծից։ Ընկերության կողմից հայտարարվեց, որ նա այլևս չի դիմի աութսորինգի և կզբաղվի հիմնական Terraria նախագծի զարգացմամբ[14]։ 2019 թվականի մայիսի 14-ին, ընկերության նախագահ Ուիթնի Սպինկսը հայտարարեց, որ ընկերության խաղերը երբեք չեն լինի էքսկլյուզիվ Epic Games Store-ի համար[15][16]։

2021 թվականի հունվարին Google ընկերությունը առանց բացատրության արգելափակեց Էնդրյու Սպինկսի հաշիվը[17]։ Նա զրկվեց Google Play, Google Drive, YouTube և Gmail հասանելիությունից, որոնցից օգտվում էր արդեն երկար տարիներ։ Սրան ի պատասխան Re-Logic-ը չեղարկեց Terraria խաղը Stadia-ի համար[18]։ Սակայն ավելի ուշ՝ փետրվարի, խնդիրները կարգավորվեցին և Google ապաարգելափակեց հաշիվները, իսկ խաղը թողարկվեց պատֆորմի համար[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Our Team
  2. «Our Team». Re-Logic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. «Re-Logic». Re-Logic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  4. McLellan, Jamie (2012 թ․ հոկտեմբերի 19). «Indie Showcase: Re-Logic — The Developers Of Terraria». StickTwiddlers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  5. Viperbane (2014 թ․ մարտի 12). «Pixel Piracy joins forces with Terraria Publisher Re-Logic». End Gamers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. «Starbound: космическая Terraria». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Terraria otherworld». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  8. «Анонсировано расширение Otherworld к Terraria». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. «В игру Terraria: Otherworld добавят смысл, деревья навыков и защиту башен». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  10. Pixel Privateers
  11. «Pixel Privateers — новая игра от разработчиков Terraria». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  12. «Перезапуск разработки Terraria: Otherworld». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  13. «Re-Logic прекратила разработку Terraria: Otherworld». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  14. «This is the End: Otherworld Development Cancelled». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  15. Whitney Spinks
  16. «Terraria's devs won't "sell our souls" to the Epic Games store». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  17. «Andrew Spinks @Demilogic 8 февраля 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «Google забанила аккаунт основателя Re-Logic. В ответ тот отменил Terraria для Stadia». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  19. «Terraria всё-таки выйдет на Stadia — Google восстановила аккаунты разработчиков». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել