RTVE

Իսպանիայի հանրային հեռարձակող

Corporación de Radio y Televisión Española, S.A. (իսպ.՝ Իսպանիայի Ռադիոյի և Հեռուստատեսության Ընկերություն; հապավումը՝ RTVE)[1], Իսպանիայի պետական մեդիաընկերություն։ Ֆինանսավորվում է միայն պետական բյուջեից։

RTVE
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, պետական ձեռնարկություն, մեդիա ընկերություն և հեռարձակող
Հիմնադրված էհոկտեմբերի 28, 1956
ՀիմնադիրGovernment of Spain?
ՎայրՊոսուելո դե Ալարկոն, Մադրիդ, Իսպանիա և Torrespaña, Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
ԱրդյունաբերությունԶանգվածային լրատվության միջոցներ
Մայր ընկերությունSociedad Estatal de Participaciones Industriales?
Դուստր ընկերություններԻսպանիայի հանրային հեռուստատեսություն, RNE? և Radiocadena Española?
ՍեփականատերSociedad Estatal de Participaciones Industriales?
Կայքrtve.es
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
 RTVE Վիքիպահեստում

Ընկերությունը ունի երկու ստորաբաժանում՝

Հեռուստատեսություն խմբագրել

Լոգո Ալիք Հիմնում
 
TVE 1
գլխավոր հեռուստաալիքը
1956, հոկտեմբերի 28
 
TVE 2
մշակութային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք
1965, հունվարի 1
 
Clan
երիտասարդ հեռուստադիտողներին ուղղված ալիք
2005 դեկտեմբերի 12
 
Teledeporte
սպորտային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք
1994, փետրվարի 14
  Canal 24 Horas
լրատվական հեռուստաալիք
1997 սեպտեմբերի 15
  La 1 UHD
  TVE Internacional
միջազգային արբանյակային հեռուստաալիք[2]
1989, դեկտեմբերի 1

Լուծարված հեռուստաալիքներ խմբագրել

  • Canal Nostalgia - գործել է 1996 - 2005 թվականներին[3]։
  •   Canal Clásico
  •   TVE 50 Años - կաբելային հեռուստաալիք, գործել է 2005 - 2007 թվականներին[4]։

Ռադիո խմբագրել

 

RTVE ընկերության ռադիոկայանները գտնվում են Radio Nacional de España ստորաբաժանման կազմում։

Լոգո Ուղղվածություն
 

Radio Nacional: (նախկինում Radio 1) RNE Radio Nacional - RTVE-ի գլխավոր ռադիոկայանն է։ Հեռարձակում է լրատվություն և այլ հաղորդումներ։ Կայանը հիմնվել է 1937 թվականին։

 

Radio Clásica: (նախկինում՝ Radio 2) Ռադիոկայանը հիմնականում հեռարձակում է դասական երաժշտություն։ Հեռարձակվում է 1965 թվականից։

 

RNE Radio 3: Լսողներին ներկայացնում է մշակույթի, ինչպես նաև պատանիներին ուղղված հաղորդումներ։ Հեռարձակվում է 1979 թվականից։

 

RNE Ràdio 4: Կատալոներեն լեզվով ռադիոկայան, ուղղված է Կատալոնիայի բնակիչներին։ Հեռարձակվում է 1988 թվականից լուծարված «Radiocadena Española» ռադիոկայանի հաճախականություններում։

 

RNE Radio 5: (նախկինում՝ Radio 5 Todo Noticias) Շուրջօրյա լրատվական ռադիոկայան. Հեռարձակվում է 1994 թվականից։

 

Radio Exterior de España Միջազգային հեռարձակման ռադիոկայան։ Ռադիոկայանի լսարանը կազմում է 80 միլիոն մարդ, և այդ ցուցանիշով կայանը զիջում է միայն BBC և Վատիկանի Ռադիո կայաններին։ Հեռարձակումը իրականացվում է նաև արբանյակով՝ իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, լատիներեն, պորտուգալերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Corporación RTVE(իսպ.)
  2. «Clasico ալիքը LyngSat Adress կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  3. mundoplus.tv
  4. TVE 50(իսպ.)

Արտաքին հղումներ խմբագրել