«Prisencolinensinainciusol» (արտասանվում է Լսել Պրիզենկոլինենսինայնչուզոլ), իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի հայտնի երգը, որն ստեղծել և կատարել է նա, ինչպես նաև կինը՝ Կլաուդիա Մորին։

«Prisencolinensinainciusol»
Ադրիանո Չելենտանոի երգը
Ժանրփորձարարական երաժշտություն
Լեզուառանց լեզվական բովանդակության
ԼեյբլClan Celentano?
ՀեղինակԱդրիանո Չելենտանո

Ստեղծագործության մասին խմբագրել

Երգը մինչ այժմ մեծ ճանաչում ունի Իտալիայում. Rai Uno հեռուստաալիքով հաճախ է ցուցադրվում Ադրիանոյի և պարուհի Ռաֆայելա Կառայի մասնակցությամբ տեսահոլովակը, որտեղ նրանք կատարում են երգը՝ երաժշտության տակ կատարելով համաչափ շարժումներ։ Առաջին անգամ կատարվել է որպես սինգլ 1972 թվականի նոյեմբերի 3-ին, ապա թողարկվել է «Nostalrock» ալբոմում։

Երգի տեքստն իրենից ներկայացնում է մաքուր գլոսոլալիա՝ հորինված բառեր, որոնք ոչինչ չեն նշանակում։ Տեքստի հնչողությունը հիշեցնում է անգլերենի և իտալերենի խառնուրդ։ Կատարվել է ռեչիտատիվով, կարելի է գնահատել որպես առաջին ռեփ փորձարարություններից մեկը։ Երգը երկար ժամանակ եղել է եվրոպական հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, տեղ է գտել ամերիկյան փոփ շքերթներում։ Ներկայումս երգը բավականին հայտնի է համացանցային մեմերի շրջանում[1]. ստեղծումից քառասուն տարի անց այն հանրաճանաչություն է ձեռք բերել ԱՄՆ-ում շնորհիվ բլոգերի Կորի Դոկտորոուի, որը հիացած էր երգով և Չելենտանոյին անվանել է «երաժշտական նորարարության լեգենդ և առաջատար»։ Երգի հիման վրա ստեղծվել են տասնյակից ոչ պակաս ռեմիքսներ (դրանցից երկուսը թողարկվել են Չելենտանոյի Alla corte del remix ալբոմում)։ 2014 թվականին երգը կատարվել է համակարգչային Forza Horizon 2 խաղի անոնսում[2]։ 2016 թվականին Le migliori ալբոմում ներառվել է այս երգի ռիմեյքը, որն ստեղծել է իտալացի հայտնի դիջեյ Բենի Բենասին, նույն թվականի դեկտեմբերին երգի հիման վրա նկարահանվել և թողարկվել է տեսահոլովակ։

1987 թվականին Խորհրդային Միությունում համերգի ժամանակ Ադրիանո Չելենտանոն խոստովանել է, որ այս երգով ցանկացել է ասել շատ մարդկանց հաղորդակցվելու անկարողության մասին, որոնք չեն կարողանում են հասկանալ միմյանց։

Ծանոթագրություններ խմբագրել