Pretty Face (ճապ.՝ プリティフェイス փուրիտի ֆեյսու, բառացի` «Գեղեցիկ դեմք»), մանգա, որը ստեղծվել է ճապոնացի հեղինակ Յասուհիրո Կանոյի կողմից։ Պատմում է ավագ դասարանի աշակերտի մասին, ում դեմքն ավտովթարից հետո վերականգնել են կանացի նկարով, որը բժիշկները գտել են նրա գրպանում։ 2002 թվականի մայիսի և 2003 թվականի հունիսի միջակայքում մանգան թողարկվում էր Shueisha[1] ընկերության Shonen Jump շաբաթաթերթում, և ավարտվել է 52-երորդ գլխով։ Անգլերեն տարբերակի համար արտոնագիր է ստացել Viz Media-ն[2]։

Pretty Face
ճապ.՝ プリティフェイス
Երկիր Ճապոնիա
Ժանրռոմանտիկ կատակերգական անիմե և մանգա
Թեմաավագ դպրոցի աշակերտ
Թվականմայիսի 14, 2002

Սյուժե խմբագրել

Ավագ դպրոցի աշակերտ և տաղանդավոր կարատեիստ Մասաշի Րանդոն տանջվում է իր դասընկերուհի Րինա Կուրիմիի հանդեպ զգացած անպատասխան սիրուց։ Մի օր կարատեի մրցույթից վերադառնալիս, Մասաշիի ավտոբուսն ավտովթարի է ենթարկվում, ինչի պատճառով տղայի դեմքն այլանդակվում է։ Մեկ տարի կոմայում անցկացնելուց հետո Մասաշին արթնանում է և իմանում, որ իր դեմքը վերականգնվել է Րինայի նկարով։ Չիմանալով, թե ինչ տեսք է ունեցել հիվանդը, պլաստիկ վիրաբույժն օգտգործել է նկարը, որը գտել է Մասաշիի գրպանում։

Շուտով հերոսն իմանում է, որ ինքը մեռած է համարվում, ծնողները հեռացել են, իսկ տունը` քանդել։ Կլինիկա վերադառնալու ճանապարհին Մասաշին հանդիպում է Րինային, որը նրան ընդունում է որպես իր վաղուց կորած զույգ քրոջը` Յունային։ Րինան Մասաշիին տանում է տուն և ներկայացնում որպես Յունա, նա էլ ձևացնում է, թե հիշողության կորուստ ունի։ Նա երազում է վերադարձնել սեփական դեմքը, սակայն դրա համար հարկավոր են լուսանկարներ։

Կերպարներ խմբագրել

  • Մասաշի Րանդո (ճապ.՝ 乱堂 政 Րանդո Մասաշի), պատմության գլխավոր հերոսը։ Կարատեի ազգային առաջնության հաղթողն ու դպրոցի ամենահայտնի տղան մինչև ավտովթարը։ Պաշտոնապես մահացած է համարվում և ապրում է Րինայի հետ` որպես նրա զույգ քույր։ Հաճախ Մանաբեին խնդրում է օգնել թաքցնել իր իրական սեռը մյուսներից, կտրականորեն մերժելով «վերջնական վերափոխումը»։
  • Րինա Կուրումի (ճապ.՝ 栗見 理奈 Կուրումի Րինա)` Մասաշիի դասընկերուհին, ում հանդեպ Մասաշին անտարբեր չէ։ Գտնում է նրան դրսում և ընդունում որպես իր կորած զույգ քրոջը։
  • Յունա Կուրումի (ճապ.՝ 栗見 由奈 Կուրումի Յունա), Րինայի զույգ քույրը։ Մանգայի մեծ մասում Րանդոն նրա դերն էր տանում։
  • Ձյուն Մանաբե (ճապ.՝ 真鍋 順 Մանաբե Ձյուն), տաղանդավոր պլաստիկ վիրաբույժ։ Անվճար վիրահատել ու վերականգնել է Րանդոյի դեմքը և փոխել նրա մարմինը` վերածելով աղջկա մարմնի։ Միակ մարդն է, ում հայտնի է Րանդոյի գաղտնիքը։ Հաճախ փորձում է համոզել նրան վիրահատության միջոցով փոխել սեռը, ինչի համար ծեծվում է ու այլասերված կոչվում։
  • Յուկիե Սանո (ճապ.՝ 佐野 雪江 Սանո Յուկիե), Րինայի ընկերուհիներից ավագը։
  • Կեյկո Ցուկամոտո (ճապ.՝ 塚本 恵子 Ցուկամոտո Կեյկո), Րինայի ամենամտերիմ ընկերուհիներից մեկը, ով ասում է, որ իրեն դուր չեն գալիս տղաները, սակայն շատ է սիրում կենդանիներին և ունի կենդանու տեսքով փափուկ խաղալիքների հավաքածու։
  • Միդորի Ակաի (ճապ.՝ 赤井 美都里 Ակաի Միդորի), Րինայի ընկերուհիներից ավելի անկաշկանդը, երբեք բաց չի թողնի տղաների հետ սիրախաղով զբաղվելու հնարավորությունը։

Մանգա խմբագրել

Ճապոնիայում ԱՄՆ-ում
Հրատարակման ամսաթիվISBNՀրատարակման ամսաթիվISBN
1 2002 թվականի հոկտեմբերի 4-ին ISBN 4-0887-3361-6 2007 թվականի օգոստոսի 7-ին ISBN 1-42151-368-4
2 2002 թվականի դեկտեմբերի 4-ին ISBN 4-0887-3350-0 2007 թվականի հոկտեմբերի 2-ին ISBN 1-42151-369-2
3 2003 թվականի փետրվարի 4-ին ISBN 4-0887-3384-5 2007 թվականի դեկտեմբերի 4-ին ISBN 1-42151-370-6
4 2003 թվականի մայիսի 1-ին ISBN 4-0887-3423-1 2008 թվականի հունվարի 29-ին ISBN 1-42151-547-4
5 2003 թվականի օգոստոսի 8-ին ISBN 4-0887-3497-2 2008 թվականի ապրիլի 1-ին ISBN 1-42151-644-6
6 2003 թվականի նոյեմբերի 4-ին ISBN 4-0887-3526-9 2008 թվականի հունիսի 3-ին ISBN 1-42151-645-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shonen Jump Trademark Info». Shonenjump.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  2. Carle, Chris (2007 թ․ փետրվարի 25). «NYCC 07: Viz Announces Shonen Jump Titles». IGN. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել