«Play» (անգլ. թարգմանաբար՝ «Խաղալ»), էստոնացի երգիչ Յուրի Փոթսմանի երգը, որով ներկայացրել է Էստոնիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։ Երգը գրվել է Ֆրեդ Կրիգերի, Վալլո Կիկասի և Ստիգ Ռաստայի կողմից[1]։

«Play (երգ, Յուրի Փոթսման)»
Յուրի Փոթսմանի երգը
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլUniversal Music Group
ՀեղինակՍտիգ Ռաստա
ԿոմպոզիտորՍտիգ Ռաստա

Էստոնիայում և ամբողջ աշխարհում երգը թողարկվել է 2016 թվականի հունվարի 4-ին՝ Universal the Music լեյբլի միջոցով[2]։

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

  «Play»
Եվրատեսիլ 2016-ի երգ
ԵրկիրԷստոնիա
Երգիչ(ներ)Յուրի Փոթսման
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Ֆրեդ Կրիգերի, Վալլո Կիկասի և Ստիգ Ռաստա
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք18
Կիսաեզրափակչի միավորներ24

2016 թվականին Էստոնիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին իր պատվիրակին ընտրել է «Eesti Laul»-ի միջոցով[3]։ Երգիչը հանդես է եկել ընտրության երկրորդ կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ[4]։ Եզրափակիչի ժամանակ երգչին արժանացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականներին, ինչը նրան թույլ է տվել անցնել սուպեր եզրափակիչ, որտեղ հանդիսատեսի քվեարկության արդյունքում Յուրի Փոթսմանը[5]։ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքների համաձայն, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 25-ին Ստոկհոլմի քաղաքապետարանում (Շվեդիա), Էստոնիան ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 10-ին[6]։ Յուրիի հետ միասին հանդես են եկել բեք-վոկալիստներ՝ Կահիրե Վիլհաթսը, Դագմար Օյան և Սիլվեր Լաասը։

Յուրին առաջին կիսաեզրափակչում հանդես է եկել 13 համարի ներքո, Յուրիին չի հաջողվել անցնել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրավելով 18-րդ (վերջին) հորիզոնականը՝ ստանալով 24 միավոր, ինչը Էստոնիայի համար համարվում է ամենավատ արդյունքը մրցույթի պատմության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Eesti Laulu võitis Jüri Pootsmann». err.ee (էստոներեն). ERR. 2016 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  2. Play — Single by Jüri Pootsmann on iTunes
  3. Escudero, Victor M. (2015 թ․ նոյեմբերի 3). «Eurovision to go big in Estonia». eurovision.tv. ԵՀՄ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Eesti Laulu teise poolfinaali võitjad on selgunud». err.ee (էստոներեն). 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Eesti Laulu võitis Jüri Pootsmann». err.ee (էստոներեն). 2016 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  6. Jordan, Paul (2016 թ․ հունվարի 25). «Allocation Draw: The results!». eurovision.tv. ԵՀՄ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.