Piranha Bytes, գերմանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1997 թվականին Ալեքս Բրյուգգեմաննի,Շտոֆան Նոուլեմի, Միխայել Հոգենի և Թոմ Պուցկի կողմից։

Piranha Bytes
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էհոկտեմբերի 12, 1997
ՀիմնադիրAlexander Brüggemann?, Michael Hoge? և Tom Putzki?
ՎայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Երկիր Գերմանիա
ՏնօրենMichael Rüve?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ33 մարդ (2021)[1][2]
Մայր ընկերությունTHQ Nordic
Կայքpiranha-bytes.com
Մասնակից էGAME?[3] և game[3]

Պատմություն խմբագրել

2001 թվականին Piranha Bytes Software-ը թողարկում է Gothic դերային խաղի առաջին մասը, իսկ 2002 թվականին մայր ընկերությունը՝ Phenomedia AG-ն ճանաչվում է սնանկ։ Piranha Bytes-ի աշխատակիցների մի մասը գնում է խաղային իրավունքների մի քանի փաթեթ և հիմնադրում նոր ընկերություն՝ Pluto 13 GmbH։ Ընկերությունը որպես շուկայական անվանում գրանցում է Piranha Bytes և օգտագործում այն իր հետագա արտադրանքների համար[4]։

2007 թվականին, Gothic 3 խաղի թողարկումից հետո Piranha Bytes և իր հրատարակիչ՝ JoWood-ը, դադարեցնում են համագործակցությունը, որ կպաված էր խաղաշարքի շարունակության համար եղած բանավիճության հետ[5]։ Համաձայն ընկերությունների միջև կքնած պայմանագրի, JoWood-ը հրաժարվում էր Gothic շուկայական անվանումից, ինչպես նաև դրա հրատարակումից և մշակումից[6]։ Այս ամենից հետո Piranha Bytes-ը պայմնագիր է կնքում Deep Silver-ի հետ[7]։

2007 թվականին անց կացված Games Convention ցուցադրման ժամանակ, Piranha Bytes-ը հայտարարեց, որ մշակման մեջ է գնվում Project RPB աշխատանքային անունը կրող խաղը, որը թողարկվեց 2009 թվականին Risen անունով[8]։

2013 թվականի հունվարի 20-ին մահացավ Ալեքս Բրյուգգենմանը, Piranha Bytes և Gothic-ի հիմնադիրներից մեկը[9][10]։

Gothic շարքի հեղանիկներից մեկը՝ Միխայել Հոգեն 2014 թվականին հիմնադրեց երկրորդ ստուդիան՝ Piranha Bytes Red-ը, որը զբաղվում էր նոր գիտաֆանտաստիկ խաղի մշակմամբ[10]։

2019 թվականի մայիսի 22-ին THQ Nordic հրատարակչությունը գնեց Piranha Bytes-ը[11]։

Խաղային շարժիչներ խմբագրել

ZenGin Engine[12] — խաղային շարժիչ, որը օգտագործվել է [ Gothic, Gothic II, Gothic II: Die Nacht des Raben խաղերի համար

Genome Engine[12] — խաղային շարժիչ, որը օգտագործվել է Gothic (Gothic 3 և Gothic 3: Forsaken Gods), Risen (Risen, Risen 2: Dark Waters, Risen 3: Titan Lords) և ELEX (ELEX, ELEX II) խաղերում։

Խաղեր խմբագրել

Թվական Խաղ Պլատֆորմ
PS3 PS4 PS5 Windows X360 XOne XSeries X/S
2001 Gothic Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2002 Gothic II Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2003 Gothic II: Night of the Raven Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2006 Gothic 3 Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2009 Risen Ոչ Ոչ Ոչ Այո Այո Ոչ Ոչ
2012 Risen 2: Dark Waters Այո Ոչ Ոչ Այո Այո Ոչ Ոչ
2014 Risen 3: Titan Lords Այո Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ
2017 ELEX Ոչ Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ
2022 ELEX II Ոչ Այո Այո Այո Ոչ Այո Այո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. DevPlay - Wie viele sind wir?
  2. Embracer Annual Report and Sustainability Report 2021
  3. 3,0 3,1 https://www.game.de/mitglieder/
  4. «www.Pluto13.de» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Pluto 13. (2007 թ․ մայիսի 22). «Piranha Bytes und JoWood gehen getrennte Wege» (PDF) (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Pluto 13. (2007 թ․ հունիսի 6). «Rechtslage von „Gothic ®"» (PDF) (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Deep Silver. (2007 թ․ հունիսի 18). «Piranha Bytes und Deep Silver gehen gemeinsame Wege» (PDF) (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Stefan «Don-Esteban» Bollmann (2007 թ․ օգոստոսի 23). «[Games Convention] Weitere Neuigkeiten zum neuen Piranha-Bytes-Spiel» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Redaktion (2013 թ․ հունվարի 21). «Gothic-Miterfinder Alex Brüggemann verstorben» (անգլերեն). Making Games. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. 10,0 10,1 «Как скатиться от Gothic до Elex — краткая история студии Piranha Bytes». Kanobu. 2018 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «THQ Nordic acquires legendary game studio Piranha Bytes». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  12. 12,0 12,1 «Piranha Bytes Game Engine History». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.