Piper, Pixar ընկերության նկարահանած կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ալան Բարիլարոն է, նկարահանվել է 2016 թվականին[3]։

Piper
անգլ.՝ Piper
Տեսակստերեոկինո և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորAlan Barillaro?
ՍցենարիստAlan Barillaro?
ՊրոդյուսերMarc Sondheimer?
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունԱդրիան Բելյու
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն6 րոպե
Թվականհունիսի 17, 2016[1] և հունիսի 16, 2016[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
MPAA վարկանիշG
pixar.com/piper

Ֆիլմը մորակտցարների ներկայացուցչի մասին է, ով սովորում է հաղթահարել հիդրոֆոբիան։ Ֆիլմի ոգեշնչումը եղել է Pixar-ի գրասենյակից ոչ հեռու, Կալիֆորնիայի Մյուիր Բիչ լողափում, որտեղ նկարիչ-մուլտիպլիկատոր Ալան Բարիլարոն նկատում է, թե ինչպես են հազարավոր թռչուններ ջրից փրկվելու համար փախչում լողափ, իսկ ալիքը գնալուց հետո կրկին վերադառնում սննդի հետևից։

Սյուժե խմբագրել

Երբ ալիքը նահանջում է, մորակտցարների երամը սնունդ է հայթայթում լողափի ավազների մեջ, իսկ երբ ալիքը գալիս է, նրանք փախչում են։ Երամի մի փոքրիկ ներկայացուցիչ այնքան է ոգեշնչվում իր մայրիկով, որ որոշում է միանալ նրանց, սակայն նրան չի հաջողվում ժամանակին փախչել և ալիքից ամբողջությամբ թրջվում է։ Այդ պատահարից հետո նա սկսում է վախենալ ջրից և հրաժարվում է հեռանալ բնից։ Մի անգամ նա նկատում է խեցգետինների խմբի, որոնք ալիքի ժամանակ թաքնվում են` ավազների մեջ մտնելով։ Կրկնօրինակելով նրանց վարքը՝ թռչունը տեսնում է ստորջրյա աշխարհի գեղեցկությունը և դառնում է երամի համար հմուտ սնունդ որոնող։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել