PUBLIQ, շղթայական ձևով տարածվող էկոհամակարգ, որ կառավարվում և գործարկվում է համաշխարհային անկախ համայնքի կողմից, ով նաև այդ համակարգի սեփականատերն է, և որի անդամները ունեն ազատ արտահայտման ու նախաձեռնության անսահմանափակ ներուժ, ինչպես նաև իրենց ինքնության և մտավոր սեփականության պաշտպանության լիակատար իրավունք[1]։

PUBLIQ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2017
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքpubliq.network

Պատմություն խմբագրել

PUBLIQ-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ է։ Նրա առաքելությունը անվճար տեղեկատվական տիրույթի ստեղծման և պահպանման ընթացքում հեղինակների և օգտատերերի շահերի պաշտպանությունն է։ Ի տարբերություն դասական լրատվական համակարգի, PUBLIQ-ը ստեղծում է անկախ հաղորդակցության և միջոցների ապակենտրոնացված բաշխման հարթակ և հնարավորություն է ընձեռում հեղինակներին և օգտատերերին՝ լինելու ապահով, անկողմնակալ և արդար էկոհամակարգի մաս[2]։

Էկոհամակարգ խմբագրել

PUBLIQ էկոհամակարգի անդամներն են՝ hեղինակները, հանգույցները, սերմնացանները, կապուղիները և գործարարները։ Նրանք փոխհամաձայնեցված աշխատում են կառուցելու ինքնաբավ, ամբողջությամբ անկախ առաջին էկոհամակարգը։

Հրատարակման ձևաչափ խմբագրել

Publiq-ը հեղինակների համար օգտագործում է բլոկչեյնի յուրահատուկ մոդել, որը ստեղծում է բաց, չեզոք համակարգ, որտեղ բովանդակության վստահելիությունը ուղղակիորեն վերահսկվում է համայնքի կողմից, բացառելով միջնորդությունն ու գրաքննությունը[3] Հարթակը հիմականում նախատեսված է նորությունների և հոդվածների համար[2]։

Երբ հոդվածը հրապարակվել է Publiq-ում, այն ծածկագրվում է բլոկչեյնում և կիսվում գործընկերական ցանցում։ Ընթերցողներն ունեն հոդվածը հավանելու, կիսվելու և դրոշակ փակցնելու տարբերակներ, այդպիսով հեղինակություն ստեղծելով թե կանալի և թե հեղինակի համար։ Արտաքին մանիպուլյացիաներից խուսափելու համար, փոխգործունեությունն իրականացվում է սմարթ կոնտրակտների միջոցով։ Բարձր հեղինակությամբ հեղինակներն ավելի հաճախ են կարդացվում և ավելի բարձր մրցանակներ են ստանում[4]։ Հեղինակների աշխատանքները պահվում է բլոկչեյնի վրա, որպես նրանց հավաստագրերի ապացույց[1]։

Publiq-ը կառավարվում է 35 հոգուց բաղկացած միջազգային խմբի կողմից, որոնցից 20-ը մեդիա անկախ փորձագետներ և մեդիայի, տեխնոլոգիայի և ֆինանսների մասնագետներ են[5]։

Հանրային նշան։ PBQ խմբագրել

Publiq-ի գովազդային շահույթները բաշխվում են մասնակիցների միջև[4][6]։ Հարթակն օգտագործում է պարգևատրման "PUBLIQ գնահատական" համակարգը։ Հարթակում պարգևատրումը կատարվում է գործարքների համար նախատեսված ներքին արժույթով՝ "PBQ նշաններով"[3]։ Նշանները հեղինակներին հնարավորություն են տալիս հրապարակել ստեղծագործությունները, իսկ գովազդատուներին հովանավորել կանալները, ինչպես նաև խթանել հարթակի հեղինակներին և ընթերցողներին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Tech Tent: Social giants get grilled». BBC. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  2. 2,0 2,1 «Can DECENT's 'Crypto-Fuelled' Blockchain Revolutionize Content & Data Distribution?». Forbes. 2017 թ․ հուլիսի 16. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 «PUBLIQ is a blockchain platform that brings readers and writers together to fight fake news». BestTechie. 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Using blockchain to fight fake news is the most 2017 thing ever». The Next Web. 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Блокчейн медиа-платформа PUBLIQ сведет на нет монополию Google и Facebook?» (Russian). PC Mag Russia. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Создано глобальное медиа, которым никто не будет управлять» (russian). Forbes Kazakhstan. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել