ONEMANSHOW: Ֆիլմը (անգլ.՝ ONEMANSHOW: The Movie), 2023 թվականի ռեժիսոր Կամիլ Բարտոշեկի նույն ինքը՝ Կազմա Կազմիչի և Էնդի Ֆեհուի նկարահանած չեխական ֆիլմ։ Այն հիմնված է One Man Show համացանցային շոու սերիալի վրա[2]։

ONEMANSHOW. Ֆիլմը
Երկիր Չեխիա[1]
Ժանրկինոկատակերգություն[1], քրեական ֆիլմ[1] և մարտաֆիլմ[1]
ՌեժիսորԿազմա Կազմիչ[1] և Ֆեհու[1]
Սցենարի հեղինակԿազմա Կազմիչ[1] և Petr Kolečko?[1]
ԴերակատարներԿազմա Կազմիչ[1], Barbora Černá?[1], Jan Hofman?[1], Michael Vykus?[1], Martin Davídek?[1], Leoš Juráček?[1], Kostas Zerdaloglu?[1], Q103829380?[1], Justin Svoboda?[1], Tomáš Hron?[1], Natálie Drabiščáková?[1], Tomáš Weber?[1], Hynek Čermák?[1], Ondřej Sokol?[1], Jiří Bartoška?[1], Kryštof Hádek?[1], Jiří Langmajer?[1] և Jakub Jíra?[1]
ՕպերատորJakub Sevcik?[1]
ՄոնտաժTomáš Lyga?[1]

Ֆիլմը կապված է եղել 22 միլիոն չեխական կրոնա շահելու հնարավորությամբ մրցույթի հետ, որին հեռուստադիտողները կարող էին մասնակցել տոմսը գնելուց հետո։ Հաղորդվել է, որ դա ստիպել է որոշ կինոդիտողների ձեռք բերել շատ տոմսեր՝ հաղթելու իրենց հնարավորությունները մեծացնելու համար[3]։ Ֆիլմը թողարկվելուց ի վեր առաջին և երկրորդ շաբաթվա վերջից ի վեր դիտումների ամենամեծ անկումն է գրանցել, մասնավորապես՝ 79%-ով՝ ավելի քան 100,000 դիտող ունեցող ֆիլմի համար[4]։

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմը գաղտնի մշակման փուլում է եղել 2019 թվականից ի վեր[5]։ Ֆիլմի մասին հայտարարվել է 2023 թվականի հունիսին[6] 2023 թվականի հունիսի 27-ին հայտարարվել է «Գաղտնի խրամատ» (չեխ․՝ Tajný zákop) պատերազմական ֆիլմի մասին, որը պետք է նկարահաներ Էնդի Ֆեհուն[7]։ Այն պետք է ներկայացվեր Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Փառատոնի ընթացքում պարզվել է, որ «Գաղտնի խրամատ» ֆիլմը գոյություն չունի, և միայն մեկ տեսարան է նկարահանվել և օգտագործվել «ONEMANSHOW. Ֆիլմը» կինոնկարում[8]։

Ցուցադրում

խմբագրել

Ֆիլմի նախադիտումը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 15-ին Պրահայի Westfield Chodov հանրախանութի Սինեմա Սիթի կինոթատրոնում։ Չեխիայի կինոթատրոններում դրա պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 17-ին[9]։ Նախադիտմանը ներկա են եղել Տեպորիեի քաղաքապետ Պավել Նովոտնին, խառը մենամարտերի մարտիկ Կառլոս Վեմոլան և լոբբիստ Իվո Ռիտիգը[10]։

Քննադատություն

խմբագրել

Նախադիտումից հետո ֆիլմը արժանացել է քննադատների բացասական արձագանքներին[11]։ Kinobox-ը թվարկել է 12 քննադատների ակնարկներ, որոնցից 8-ը բացասական են, իսկ 3-ը՝ խառը։ Մեկի ակնարկը վարկանիշ չի ներառել[12]։

Ֆիլմը տոմսերի նախնական վաճառքի ռեկորդային մեծ թիվ է ունեցել և նախատեսվում էր ցուցադրել Չեխիայի շուրջ 280 կինոթատրոններում մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, ինչը մինչ այժմ Չեխիայի Հանրապետությունում ամենաշատն է[13]։ Ֆիլմը դիտել է ռեկորդային թվով 130,000 մարդ և առաջին օրը հավաքել է 30 միլիոն չեխական կրոնա[14]։ Ի վերջո, 290,000 մարդ դիտել է ֆիլմը առաջին շաբաթվա ընթացքում[15][16]։ Երկրորդ շաբաթվա ընթացքում ֆիլմը կազմել է 11,565,939 չեխական կրոնա, ինչը նշանակում է 79% անկում, ինչը վատթարագույն անկումն է առաջին և երկրորդ շաբաթվա միջև ժամանակակից Չեխիայի պատմության ցանկացած ֆիլմի համար, որը դիտել է ավելի քան 100,000 մարդ առաջին շաբաթվա ընթացքում[17]։

Հակասություն

խմբագրել

Ֆիլմը հակասությունների տեղիք է տվել 22 միլիոն չեխական կրոնա խաղարկող մրցույթի պատճառով։ Բարտոշեկի նախկին գործընկեր Կարել Օնդրկան ֆիլմը դատապարտել է մոլախաղը խրախուսելու համար[18]։ Ֆիլմերի սյունակագիր Քամիլ Ֆիլան մատնանշել է մրցույթի կասկածելի կանոնները, որոնցում մասնակիցը, օրինակ, ընդունում է, որ մրցանակը ստանալու օրինական իրավունք չունի և չի կարող պահանջել այդ դատարանով, մինչդեռ կազմակերպիչը իրավունք է վերապահում ըստ հայեցողություն, դադարեցնել, փոփոխել կամ թարմացնել պայմաններ։

Ֆիլմում հայտնված բուքմեյքերական Fortuna Game ընկերությունը հրապարակային ներողություն է խնդրել՝ նշել, որ «ֆիլմի հանրային տարածման և ցուցադրման հետ կապված, ընկերության բարի անվանը և համբավին հասցվել է վնաս»։ Ընկերությունը պրեմիերայից քիչ առաջ կինոգործիչներին դատական հայց է ներկայացրել[19]։

Ըստ մրցույթի պայմանների Կամիլ Բարտոշեկի բաժանորդներից որ մեկը որ գուշակեր «Onemanshow: Ֆիլմը» կինոնկարի կոդը, շահելու էր 22 միլիոն չեխական կրոն։ Բայց բաժանորդներից ոչ մեկը չի կարողացել այս մրցույթի առաջադրանքը կատարել։ Բարտոշեկը հանդես է եկել այլընտրանքային պլանով և որոշել է գումարը բաժանել բոլոր բաժանորդագրված մասնակիցների միջև։ Նա նրանց նամակ է ուղարկել՝ ծածկագրված տեղեկություններով, թե որտեղ և երբ է մտադիր գցել գումարը։ Նշված վայրում ուղղաթիռից փող են շաղ տվել, հավաքվածները շտապել են հավաքել թղթադրամները։ Գումարը եղել 1 մլն ԱՄՆ դոլար՝ մեկ դոլար արժողությամբ թղթադրամներով[20][21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Součková, Kateřina; Nedavašková, Iva (2023 թ․ հուլիսի 19). «Kazmova One Man Show míří do kin. Ve Zlíně je už teď rekordmanem». Deník (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «VIDEO: Šílenství okolo Kazmovy hry pokračuje! Muž sám vykoupil v kině celý sál, aby měl 130 kartiček». cool.iprima.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «Tvrdá rána pro Kazmu. ONEMANSHOW: The Movie má nejhorší propad zájmu historie». Filmtoro - filmy online, s titulky či českým dabingem a v HD kvalitě (չեխերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Roháčková, Kristina (2023 թ․ օգոստոսի 16). «A bodíky v Kazmově honbě za filmovým pokladem sbíráte?». iROZHLAS (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Zemen, Jiří. «Zesměšnil filmovou akademii, TV Prima a mnoho dalších. Další počin Kazmy se blíží». prahain.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Hloušková, Lenka. «Bartoška, Langmajer, Čermák, Sokol jako nacisti. Do kin míří válečný film Tajný zákop». Novinky.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Senzace skončila trapasem, Kazmovu hru na válečný film festival odhalil». iDNES.cz (չեխերեն). 2023 թ․ հուլիսի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  9. Kučera, Jiří (2023 թ․ օգոստոսի 13). «Kazmův ONEMANSHOW: The Movie čekají přísná bezpečnostní opatření. Česká kinematografie dosud nic podobného nezažila». TVGURU.cz. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  10. Šťástka, Tomáš (2023 թ․ օգոստոսի 15). «Peníze ve vzduchu a velký prostředníček. Kazma uvedl svůj film». iDNES.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Barvíř, Jan (2023 թ․ օգոստոսի 16). «Kazmova One Man Show ve filmu má po slavnostní premiéře. Recenze nevěstí nic dobrého». NaFilmu.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «ONEMANSHOW: The Movie (2023): Komentáře a recenze». kinobox.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Film provokatéra Kazmy stál 72 milionů korun». EVROPA 2 (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  14. Göth, Jindřich (2023 թ․ օգոստոսի 18). «Navzdory kritikům i akademii. Kazmův film v kinech bourá rekordy». iDNES.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  15. Mrázek, Ondřej. «Kazmův film zboural návštěvnost českých kin». csfd.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  16. Král, Lukáš. «Padly rekordy Avatara, Star Wars i Vyšehradu. Kazmově ONEMANSHOW odolal jediný film». kinobox.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Bublina splaska, Kazma zažil nejhorší propad zájmu historie». KINOMANIAK (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  18. Fila, Kamil. «„Zaprodal ses a děláš nebezpečné věci," píše Kazmovi herec z Prostřeno!». kinobox.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. Pavlík, Martin. «Fortuna posílá Kazmovi předžalobní výzvu». Seznam Zprávy (չեխերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  20. «Чешский блогер Камил Бартошек разбросал с вертолета 1 млн долларов». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  21. «В Чехии миллионер сбросил с вертолета миллион долларов». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.