Nintendo Software Planning & Development Division

Nintendo Software Planning & Development Division, հիմնականում կրճատվում է դառնալով Nintendo SPD, նախկին ճապոնական ենթակառուցվածք, որը զբաղվել է ուսումնասիրությամբ, պլանավորմամբ և մշակմամբ, տեղակայված է եղել Nintendo-ի գլխավոր գրասենյակում՝ Կիոտո քաղաքում։ Ենթակառուցվածքը բաժանված է եղել երկու մասի՝ մի մասը ընկերության այլ մշակողների հետ զբաղվել է պլանավորմամբ և ծրագրային ապահովումների մշակմամբ, իսկ երկրորդ մասը զբաղվել է դիզայներական և ծրագրային ապահովման մշակմամբ, որը հիմնականում կրել է փորձական երևույթ։ Ենթակառուցվածքը ստեղծվել է 2003 թվականի վերակառուցման արդյունքում և իրար միացվեցին Nintendo R&D1 և Nintendo R&D2։

Nintendo Software Planning & Development Division
Изображение логотипа
Տեսակձառնարկության բաժին և տեսախաղեր մշակող
Հիմնադրված էսեպտեմբերի 30, 2003
ՀիմնադիրՍատորու Իվատա
ՎայրԿիոտո, Ճապոնիա և Կիոտո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունՆինթենդո
ՆախկինNintendo Research & Development 1? և Nintendo Research & Development 2
ՍեփականատերՆինթենդո

Խումբը հիմնականում զբաղվում է նորարարական խաղերի մշակման, ինչպես նաև այլ մշակող խմբերին օգնության տրամադրմամբ[1]։ SPD և SDD խմբերը իրենց հերթին բաժանված են եղել 4 խմբերին, որոնք իրարից առաձին զբաղվել են տարբեր նախագծերի մշակմամբ[2]։

2015 թվականի սեպտեմբերին Nintendo SPD-ն միացվել է Nintendo-ի այլ ենթակառուցվածքին՝ Entertainment Analysis & Development (EAD), այսպիսով կազմելով Nintendo Entertainment Planning & Development[3][4]։

Պատմություն խմբագրել

2003 թվականին Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան ստեղծեց ուսումնասիրություններով և ծրագրային ապահովումների մշակմամբ զբաղվող ընկերություն, որի ղեկավար դարձավ հենց ինքը։ Նոր ստեղծված ենթակառուցվածքի հիմանական նպատակն էր այլ մշակողներին օգնելը մշակման և ուսումնասիրությունների հարցում, դրանով, իսկ ազատել Entertainment Analysis & Development (EAD)-ի այլ արտաքին խնդիրներից և թույլ տալ, որ բաժինը զբաղվի ընկերության հիմնական նախագծերով։ Չնայած այս փաստին, բաժինը դեռ շարունակում էր զվաղվել որոշակի խաղաշարերի խաղերի մշակմամբ[5][6]։

2013 թվականին գլխավոր տնօրենի տեղակալ Սինյան Տալախասին փոխարինեց Սատորու Իվատան, որը այսպիսով ստացավ հաստիք նաև Nintendo-ի տնօրենների խորհրդում[7]։ Մեկ տարի անց, 2014 թվականի հուլիսի 18-ին, Nintendo-ի ողջ բաժիներ, որոնք զբաղվում էին ուսումնասիրությամբ և մշակմամբ, տեղափոխվեցին Կիոտո քաղաքում տեղակայված գլխավոր գրասենյակից 300 մետր հեռավորության վրա գտնվող նոր մասնաշենք։ Մշակմամբ զբաղվող բաժիները իրար միացնելով, Nintendo-ն հույս ուներ, որ անկախ նրանից թե, որ բաժնում են աշխատում մարդիկ նրանք կսկսեն համագործակվել մեկը մյուսի հետ, այսպիսով ստեղծելով մեծ աշխատականությամբ թիմ[8][9]։

2015 թվականի սեպտեմբերի 16-ին Nintendo SPD-ը միացվաց մեկ այլ՝ Entertainment Analysis & Development բաժնին, որը նույնպես զբաղվում էր ուսումնասիրույթուններով և մշակումներով, այսպիսով կազմվեց մեկ ընդհանուր Nintendo Entertainment Planning & Development բաժին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nintendo Revolution FAQ». nsidr (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  2. rawmeatcowboy (2006 թ․ հունիսի 7). «NCL Team Structure work in progress». GoNintendo (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  3. Chris Kohler Nintendo Consolidates Its Game Development Teams (en-US) // Wired. — ISSN 1059-1028.
  4. «Some Inside Baseball For Nintendo Fans As EAD Transforms». Kotaku (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Third Quarter Financial Results Briefing for Fiscal Year Ending March 2015 - Q & A». Nintendo Co., Ltd. (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Iwata Asks: Pandora's Tower for Wii». Nintendo of Europe GmbH (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  7. «"Notice Regarding Changes of Representative Directors and Members of Board of Directors"» (PDF).
  8. Brian (2014 թ․ հունիսի 22). «Nintendo's new development building now open for business». Nintendo Everything (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  9. «任天堂の新開発棟が始動 ゲーム機、ソフト生む拠点 : 京都新聞». web.archive.org. 2014 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.