MindArk, շվեդական մասնավոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ[1]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Գյոթեբորգ քաղաքում[2]։ Ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետերն է Յան Վալտեր Թիմկրանսը։

MindArk
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1999
ՎայրԳյոթեբորգ
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքmindark.com

MindArk ընկերության ամենահայտի և գլխավոր խաղը «Entropia Universe» կրակոցին է, որը սկզբնական շրջանում կրել է «Project Entropia» անունը։ Խաղն իրենից ներկայացնում է կրակոցու և MMORPG-ի խառնուրդ, որը թողարկվել է 2003 թվականին։

Պատմություն խմբագրել

1995 թվականին Յան Վալտեր Թիմկրանսը իր խմբի հետ սկսեց մշակել եռաչափ աշխարհի պլատֆորմ, որը նախատեսված էր առցանց խաղերի համար։ Պլատֆորմը հասավ հաջողության, և նրա աջակցման համար 1999 թվականին ստղծվեց MindArk ընկերությունը։ Սկզբնական շրջանում նախագիծը կրել է «Project Entropia» անվանումը[3]։

2003 թվականի ապրիլին թողարկվեց խաղի վճարովի տարբերակը։ 2004 թվականից մինչև 2007 թվականը խաղը ներբեռնեցին ավելի քան 615 հազար մարդ։ 2004 թվականից MindArk-ը զբաղվում է երեկք նախագծերի մշակմամբ և աջակցմամբ՝ «Planet Calypso», «Entropia Universe» և «Entropia Universe Platform»։

2007 թվականի հուլիսի 25-ին ընկերությունը գնեց CryEngine 2 խաղային շարժիչի լիցենզիան, ինչը թույլ էր տալիս օգտագործել այն «Entropia Universe» խաղում[1][4]։ Հայտարարվեց, որ հին՝ Gamebryo խաղային շարժիչից անցումը նոր շարժիչին կկայանա 2008 թվականի ամռանը[5], սակայն փաստացի անցում կատարվեց 2009 թվականի օգոստոսի 17-ին[6]։

2007 թվականի հոկտեմբերի 18-ից 21-ը ընկած ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները մասնակցեցին Լոս Անջելեսում տեղի ունեցած «E for All» համակարգչային խաղերի ցուցահանդեսին։ Այս ցուցահանդեսի ժամանակ ամերիկյան GamePro պարբերականը խաղին շնորհեց «Best Original Game» մրցանակը[7]։

2007 թվականին «Entropia Universe» ապահովեց 400 միլլիոն դոլարի շրջանառություն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ENTROPIA UNIVERSE SELECTS CryENGINE 2®» (անգլերեն). Crytek GmbH. 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  2. «About MindArk» (անգլերեն). Официальный сайт MindArk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  3. «History» (անգլերեն). Официальный сайт MindArk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  4. XRUSHT.NET (2007 թ․ հուլիսի 28). «MindArk лицензирует CryENGINE 2». российский фан-сайт игры Crysis_Warhead_Wars Russian Portal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. «Virtual World Entropia Universe Selects State-of-the-Art CryENGINE 2® to Create the Future». MarketWide.com. 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Seraphina Brennan (2009 թ․ օգոստոսի 15). «Planet Calypso, formerly Entropia Universe, converts to CryEngine 2» (անգլերեն). Massively.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «MindArk Exhibit Entropia Universe at the E for All Games Convention 18 - 21 Oct. 2007» (անգլերեն). Официальный сайт MindArk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  8. «Entropia Universe is First Virtual World Ever to Contribute to Emmy Award Interactive Emmy® Award recognizes convergence of television drama and virtual world Entropia Universe» (անգլերեն). Официальный сайт MindArk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել