Micropia, միկրոօրգանիզմների՝ աշխարհում առաջին թանգարանը[2], որը գտնվում է Ամստերդամի կենտրոնում (Նիդերլանդներ

Micropia
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1]
ՀասցեPlantage Kerklaan 38-40 և Plantage Kerklaan 36-38[1]1018Plantage Kerklaan? (36-38)[1]
Հիմնադրվել է2014
ՀիմնադիրՀայկ Բալյան
Կայքmicropia.nl/en/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ոչ սովորական թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է Հայկ Բալյանին (Haig Balian)[3]՝Artis արքայական կենդանաբանական այգու տնօրենին։ Միտքը իրականություն դարձնելու համար պահանջվել է 12 տարի[4]։

Թանգարանը բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Նիդերլանդների թագուհու ներկայությամբ[5]։ Ստեղծման համար ծախսվել է 10 միլիոն եվրո[6]։ Թանգարանը գտնվում է 19-րդ դարի պատմական հաստատությունում՝ Ամստերդամի կենդանաբանական այգու անմիջական հարևանությամբ, որի մասն էլ հանդիսանում է[7]։

Գաղափար խմբագրել

Ստեղծողներն իրենց դիմաց առաջադրանք էին դրել ցույց տալ բնության և մարդկային քաղաքակրթության սերտ փոխկապվածությունը[8]։ Նրանց կարծիքով՝ այդ փոխկապվածությունը անհնար է գիտակցել ամբողջությամբ՝ չունենալով պատկերացումներ միկրոաշխարհի մասին, որ գոյություն ունի մակրոաշխարհի կողքին։ Այդ իսկ պատճառով Micropia թանգարանը ձգտում է հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել միկրոկենսաբանության խնդիրների վրա և այցելուներին ցույց տալ, թե ինչն է նրանց առօրյա կյանքում շրջապատում, սակայն սովորաբար մնում է աչքից հեռու։ Թանգարանի առաքելությունը նաև այն է, որ երեխաների մոտ հետաքրքրություն արթնացնի միկրոկենսաբանության նկատմամբ և աջակցի նրանց, ովքեր կորոշեն հետագայում զբաղվել այդ գործով[8]։ Հեռանկարում թանգարանը պետք է դառնա մասնագետ միկրոկենսաբանների և այդ գիտությամբ հետաքրքրվողների հանդիպումների վայր։

Ցուցադրություն խմբագրել

Micropia-ն ժամանակակից բարձր տեխնոլոգիական թանգարան է. շատ ցուցանմուշների հետ այցելուները կարող են փոխազդել ինտերակտիվ ռեժիմում։ Ցուցադրությունն ուղղված է այցելուների տարբեր տարիքային խմբերին. ամենափոքրերից (առաջարկվող տարիք՝ սկսած ութից) մինչև մեծահասակներ։

Թանգարանում կարելի է իմանալ միկրոօրգանիզմների տարատեսակների մասին, նրանց բնակեցման պայմանների և շրջակա միջավայրի և մարդու հետ փոխազդեցության մասին։ Բացի այդ՝ Micropia-ն ոչ միայն թանգարան է, այլև միկրոօրգանիզմների «կենդանաբանական այգի», քանի որ ցուցանմուշների մեծ մասը կենդանի են։ Հատուկ թանգարանի համար մշակվել է 3D-մանրադիտակ, որը թույլ է տալիս հետևել միկրոօրգանիզմների բազմանալուն[2]։

Ամեն ինչից զատ՝ այցելուները թանգարանում կարող են տեսնել Էբոլա վիրուսի խոշոր մոդելը, իմանալ, թե ինչպիսի բակտերիաներ և մանրէներ են բնակվում կենցաղային տարբեր իրերի վրա, դիտել միկրոօրգանիզմների մասնակցությունը տարատեսակ բնական գործընթացներում[2]։

Թանգարանի մասն է կազմում նաև լաբորատորիան, որտեղ թանգարանի համար միկրոօրգանիզմներ են աճեցվում, և որոնք գտնվում են մշտական հսկողության ներքո։ Այցելուները կարող են տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում լաբորատորիայում՝ թափանցիկ պատի միջով։ Մասնագետները, որ աշխատում են լաբորատորիայում, այցելություններ են կազմակերպում ցանկացողների համար։

Մեծահասակների համար տոմսն արժե 14 եվրո, երեխաների համար՝ 12 եվրո։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://whichmuseum.nl/museum/micropia-amsterdam-1256
  2. 2,0 2,1 2,2 «First Microbe 'Zoo' Opens, Avoid the Door Knob» (անգլերեն). news.discovery.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 21.11.2014-ին.
  3. «Step inside the Micropia zoo to see the invisible world of microbes» (անգլերեն). euronews.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 21.11.2014-ին.
  4. «How Micropia came about». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Koningin Máxima opent wereldprimeur Micropia» (հոլանդերեն). artis.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 21.11.2014-ին.
  6. «Micropia: Finally a zoo for the micro-multitudes!» (անգլերեն). thestar.com.my. Վերցված է 21.11.2014-ին.
  7. «Architecture». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 «Mission & Vision». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Micropia» հոդվածին։