Massive Entertainment (հայտնի է նաև՝ Ubisoft Massive), շվեդական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Մալմյոյում։ 2008 թվականից համարվում է Ubisoft-ի ստուդիա[1]։

Massive Entertainment
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1997
ՎայրՄալմյո
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունUbisoft
Կայքmassive.se
 Massive Entertainment Վիքիպահեստում

Ստուդիան հայտնի է իր՝ Ground Control, World in Conflict և Tom Clancy's The Division խաղերով, ինչպես նաև Snowdrop խաղային շարժիչով։

Պատմություն խմբագրել

Massive Entertainment-ը հիմնադրվել է 1997 թվականին, 2002 թվականին ստուդիան գնվել է Vivendi Universal Games-ի կողմից[2]։

2007 թվականի սեպտեմբերի 18-ին ստուդիան թողարկեց World in Conflict խաղը։ 2009 թվականի մարտին թողարկվեց խաղի հավելումը՝ World in Conflict։ Soviet Assault։

2008 թվականի օգոստոսի 6-ին Activision և Vivendi Games միավորվելուց հետո, Activision Blizzard-ը Massive Entertainment-ը հանեց վաճառքի[3]։ 2008 թվականի նոյեմբերի 10-ին Ubisoft-ը գնեց Massive Entertainment-ը[4]։

2009 թվականի մարտին Մարտին Հալթբերգը լքեց Ubisoft Massive-ը[5]։

2010 թվականի դեկտեմբերին Ubisoft հայտարարեց, որ Massive-ը միացել է Assassin's Creed խաղի մշակմանը[6]։ 2011 թվականի մայիսի 5-ին հայտարարվեց, որ Massive Entertainment մասնակցություն կունենա Assassin's Creed։ Revelations խաղի մշակման փուլում[7]։ Massive Entertainment-ը նաև մասնակցել է 2012 թվականի դեկտեմբերին թողարկված Far Cry 3 խաղի մշակման փուլին։

E3 2013-ի ժամանակ Massive Entertainment-ը ցուցադրեց իր հաջորդ նախագիծը ՝ Tom Clancy's The Division-ը[8]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Ծանոթագրություն
PS3 PS4 PS5 Win X360 XBO XS iOS Android
2000 Ground Control Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2000 Ground Control: Dark Conspiracy Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2004 Ground Control II: Operation Exodus Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2007 World in Conflict Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2009 World in Conflict: Soviet Assault Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2011 Assassin's Creed: Revelations Այո Ոչ Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Համագործակցելով Ubisoft Montreal-ի հետ
2012 Far Cry 3 Այո Ոչ Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Համագործակցելով Ubisoft Montreal-ի հետ
2014 Just Dance Now Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Այո Համագործակցելով Ubisoft Paris-ի հետ
2016 Tom Clancy's The Division Ոչ Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2019 Tom Clancy’s The Division 2 Ոչ Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2022 Avatar: Frontiers of Pandora Ոչ Ոչ Այո Այո Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Համագործակցելով Lightstorm Entertainment և FoxNext Games

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UBISOFT® acquires the assets of MASSIVE ENTERTAINMENT®». Ubisoftgroup.com. 2008 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  2. «Ubisoft Massive». MobyGames. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  3. Jason Ocampo (2008 թ․ օգոստոսի 6). «Massive Sell Off». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Ubisoft® Acquires The Assets Of Massive Entertainment®». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Matt Martin. «Massive Entertainment founder leaves studio». gamesindustry.biz. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  6. Ubisoft (2010 թ․ դեկտեմբերի 21). «Twitter / Ubisoft: Ubisoft's Massive studio t». Twitter.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  7. «UBISOFT® UNSHEATHES ASSASSIN'S CREED® REVELATIONS». Ubisoftgroup. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  8. «E3 2013: Open World Tom Clancy RPG The Division Announced». IGN. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.