Lost: Via Domus (լատիներեն թարգմանությամբ «Ճանապարհ դեպի տուն», Եվրոպայում տարածված է Lost: The Video Game անվանումը), համակարգչային խաղ, ստեղծված ABC հեռուստաալիքի հայտնի «Կորուսյալները» հեռուստասերիալի մոտիվներով։

Lost: Via Domus
ՄշակողUbisoft Montreal
ՀրատարակիչUbisoft
ԴիստրիբյուտորSteam
ԿոմպոզիտորՄայքլ Ջակինո
Սերիայի մասLost?
ՎայրՕահու
Թողարկման թվականփետրվարի 26, 2008
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3 և Windows
ՇարժիչYETI?
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16
Կրիչօպտիկական սկավառակ
🌐lostgame.com(անգլ.)

Մշակում խմբագրել

2006 թվականի մայիսի 22-ին Ubisoft ընկերությունը հայտնեց այն մասին, որ Touchstone Television-ից է ձեռք բերել «Կորուսյալները» հեռուստասերիալի մոտիվներով համակարգչային խաղ պատրաստելու իրավունք, որը կթողարկվի 2008 թվականի հունվարին[1]։

Թեև նախագծի հետ ակնհայտ խնդիր չի եղել, մինչև 2006 թվականի մայիսը խաղի մասին ոչ մի ինֆորմացիա չհայտնվեց։ 2007 թվականի ապրիլի 16-ին Դեյմոն Լինդելոֆը և Կառլթոն Քյուզը հայտնեցին, որ խաղի վրա աշխատանքը շարունակվում է։

Պրեմիերան՝ խաղի թրեյլերը Արխիվացված 2009-04-03 Wayback Machine ցուցադրվեց GameTrailers կայքում 2007 թվականի հուլիսի 27-ին, որտեղ ցույց տրվեց կղզին և ներկայացվեցին մի քանի կերպարներ։ Ավելի ուշ ցուցադրվեց թրեյլեր Xbox Live-ի համար 1:08 վայրկյան տևողությամբ (հղում անելով ճակատագրական տվերից մեկը՝ 108-ը), որում հայտնվում էր մակագրություն«Գտիր մեզ և մենք քեզ ցույց կտանք ճանապարհը» (անգլ.՝ Find us and we will show you the way):

Գեյմփլեյ խմբագրել

Խաղը սկսվում է Oceanic 815 օդանավի Խաղաղ օվկիանոսում կործանաման պահից և ընդգրկում է հերոսների կղզում հայտնվելու պահից 70 օր։ Խաղը բաժանված է 7 էպիզոդների, Շոուի գործադիր պրոդյուսերներն են Դեյմոն Լինդելոֆը և Կառլթոն Քյուզը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sanders, Kathleen (2006 թ․ մայիսի 22). «Lost Finds Its Way to Videogames». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Magazine Watching: New Lost details found in EGM

՛

Արտաքին հղումներ խմբագրել