Lift, ֆիննական Poets of the Fall ալտերնատիվ ռոք խմբի սինգլը։ Այն հանդիսանում է երկրորդը, որ թողարկվել է խմբի դեբյուտային Signs of Life ձայնասկավառակից[3]։ Սինգլը, որը թողարկվել է Ֆինլանդիայում 2004 թվականի սեպտեմբերի 9-ին[4], ներառում էր երգի վերնագրի երկու տարբերակներ, ինչպես նաև «The Beautiful Ones» էքսկլյուզիվ երգը հակառակ կողմում։ Սինգլը 8-րդ տեղն է զբաղեցրել Ֆինլանդիայի Top 40 սինգլների չարթում և պահպանել է դիրքը 11 շաբաթ շարունակ.[5]:

«Lift»
Poets of the Fallսինգլը
«Signs of Life[1]» ալբոմից
Թողարկված9 սեպտեմբերի 2004 Ֆինլանդիա Ֆինլանդիա[2]
ՖորմատCD
ԺանրԱլտերնատիվ ռոք
Տևողություն14 րոպե 36 վայրկյան
ԼեյբլInsomniac
Poets of the Fall-ի սինգլների ժամանակագրություն
««Late Goodbye»»
(2004)
«Lift»
(2004)
««Carnival of Rust»»
(2006)

Խմբի անդամներից մեկը՝ ստեղնաշարահար Մարկուս Կաարլոնենը, ստեղծել է երգի ռեմիքս տարբերակը՝ Lift (Dramadence Remix) անունով։ Այն հասանելի է բեռնման համար (MP3 կամ WAV ձևաչափով) միայն խմբի պաշտոնական կայքի գաղտնի էջում, ուր կարելի է հասնել լոգինի և ծածկաբառի շնորհիվ, որ տպագրված են «Signs of Life» բուկլետի վրա։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  1. Lift (Radio Edit) (04:01)
  2. Lift (Album Version) (05:13)
  3. The Beautiful Ones (05:22)

Առաջադրումներ խմբագրել

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Անվանում Հորիզոնական
2004 YleX's "Best of 2004" Ֆինլանդիայի լավագույն երգ 2[6]
2005 The Voice Top 105 10[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «– Discpgraphy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  2. "Lift" single OUT NOW! Արխիվացված 2013-12-27 Wayback Machine "http://www.poetsofthefall.com/news Արխիվացված 2008-04-27 Wayback Machine, 9 սեպտեմբերի 2004
  3. «Poets of the Fall – Discography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  4. "Lift" single OUT NOW! Արխիվացված 2013-12-27 Wayback Machine "http://www.poetsofthefall.com/news Արխիվացված 2008-04-27 Wayback Machine, 9 September 2004
  5. www.finnishcharts.com - POETS OF THE FALL - LIFT (SONG)
  6. POTF is the Best Newcomer of 2004 Արխիվացված 2010-07-02 Wayback Machine http://www.poetsofthefall.com/news Արխիվացված 2008-04-27 Wayback Machine, January 1, 2005
  7. Vote for Poets in The Voice's Top 105 Արխիվացված 2014-03-02 Wayback Machine http://www.poetsofthefall.com/news Արխիվացված 2008-04-27 Wayback Machine, December 11, 2005

Արտաքին հղումներ խմբագրել