Latvijas Mobilais Telefons, LMT, բջջային կապի օպերատոր Լատվիայում։ Հիմնադրվել է 1992 թվականին և հանդիսանում է բջջային կապի առաջին օպերատորն այդ երկրում։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը վերահսկում է լատվիական պետությունը։

Latvijas Mobilais Telefons
Տեսակբիզնես ձեռնարկություն և իրավաբանական անձ
Հիմնադրված էհունվարի 2, 1992[1]
ՎայրՌիգա, Լատվիա
Երկիր Լատվիա
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն, բջջային հեռախոսների ինդուստրիա, other telecommunications activities? և wireless telecommunications activities?
Ընդհանուր ակտիվներ324 մլն € (2022)[1]
Հասույթ165 մլն € (2022)[1]
Աշխատողների թիվ695 մարդ (2022)[1]
Մայր ընկերությունTelia Company?, tet?, Latvia State Radio and Television Center? և Q116269497?
Դուստր ընկերություններLMT Retail & Logistics?
ՍեփականատերTelia Company?, tet?, Latvia State Radio and Television Center? և Q116269497?
Կայքlmt.lv(լատիշերեն)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ որպես լատվիա-շվեդա-ֆիննական համատեղ ձեռնարկություն։ Հիմնադրման պահին լատվիական պետությանն էր պատկանում կապիտալի 51 տոկոսը, շվեդական Telia օպերատորին և ֆիննական Sonera—ին՝ 49 տոկոսը։ LMT-ն սկզբնական շրջանում տրամադրում էր NMT ստանդարտին համապատասխանող ծառայություններ։ 1995 թվականի հունվարից ծառայություններ է մատուցում նաև ըստ GSM ստանդարտի։

2002 թվականին, Telia-ի և Sonera-ի միավորվելուց հետո, նորաստեղծ ընկերությունը սկսել է բանակցել լատվիական կառավարության հետ իր բաժնեմասը LMT-ում 100 տոկոսի հասցնելու, այսինքն՝ ձեռնարկությունն ամբողջությամբ գնելու նպատակով։ Լատվիայում տեղի ունեցած կառավարության փոփոխության պատճառով բանակցությունները փակուղի են մտել, սակայն 2007 թվականին TeliaSonera-ն վերսկսել է գործընթացը և իր մտադրությունների վերաբերյալ հուշագիր է ստորագրել[2]։ Ընկերության արժեքը այդ ժամանակ (2005 թվականի դրությամբ) գնահատվել է 600 միլիոն եվրո։ Գործարքն այդպես էլ չի կայացել։

2016 թվականի սկզբի դրությամբ LMT-ն համարվում էր կապի խոշորագույն օպերատորը Լատվիայում, ուներ 1 132 552 բաժանորդ[3], մոտավորապես 9 հարյուր աշխատակից[4]։

Բաժնետերերի կազմը խմբագրել

  • TeliaSonera AB — 24,5%
  • Sonera Holding B.V. (TeliaSonera-ի դուստր ձեռնարկություն) — 24,5%
  • Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական կենտրոն — 23%
  • SIA Lattelecom — 23%
  • Պրիվատիզացիայի գծով Լատվիայի Հանրապետության գործակալություն — 5%

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://info.ur.gov.lv/#/legal-entity/50003050931
  2. NASDAQ Globe Newswire
  3. Прес-реліз
  4. Zane Kārkla (30-07-2015). «Keršule: LMT darbinieki ir uzņēmuma patrioti» (լատվիերեն). NRA.LV. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.