Kalush, ուկրաինական ռեփ խումբ, որը հիմնադրվել է 2019 թվականին։ «Kalush Orchestra»-ն՝ Kalush խմբի զուգահեռ նախագիծն է, որով նրանք ներկայացրել են Ուկրաինան Եվրատեսիլ 2022-ին «Stefania» երգով և հաղթել մրցույթում։

Kalush
Ժանրերհիփ հոփ[1]
Գործունեություն2019[2]
ԼեյբլDef Jam Recordings
Պարգևներ
 Kalush (rap group) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խմբի «Не маринуй» երգի առաջին տեսահոլովակը թողարկվել է Յություբյան պաշտոնական ալիքում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Դելտա Արթուրը ուկրաինացի ռեփ-արտիստ Ալյոնա Ալյոնայի բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորն է[5]։ Տեսահոլովակը նկարահանվել է Կալուշի փողոցներում, իսկ Ալյոնա Ալյոնան երգի թողարկումից առաջ այդ մասին հայտնել է ինստագրամի իր էջում[6]։

 
Kalush-ը Լվովում կազմակերպված Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

2019 թվականի նոյեմբերին «Ти гониш» երգի երկրորդ տեսահոլովակի թողարկումից հետո Kalush խումբը համագործակցության պայմանագիր ստորագրեց ամերիկյան հիփ-հոփ Def Jam լեյբլի հետ, որը մտնում է Universal Music Group-ի մեջ։

2019 թվականի դեկտեմբերի 6-ին խումբը մասնակցեց Ալյոնա Ալյոնայի համերգին՝ կատարելով «Гори», «Не маринуй» և «Ти гониш» երգերը[7]։

Դեկտեմբերի 9-ին թողարկվեց «Горы» երգի տեսահոլովակը, որը խմբի անդամները կատարեցին Ալյոնա Ալյոնայի հետ միասին։ 12 օրվա ընթացքում տեսանյութը Յություբում հավաքել է 1,2 միլիոն դիտում[8]։

2021 թվականի փետրվարի 19-ին թողարկվեց խմբի դեբյուտային ալբոմը՝ «HOTIN»-ը[9][10]։

2021 թվականի հուլիսի 23-ին Kalush-ը ռեփեր Սկոֆկայիի հետ թողարկեց իր երկրորդ «Йо-Йо» ձայնասկավառակը[11]։

Kalush Orchestra խմբագրել

2021 թվականին հայտնի դարձավ զուգահեռ նախագծի «Kalush Orchestra»-ի մեկնարկի մասին[12]։ Ի տարբերություն հիմնական խմբի, այս խումբը կենտրոնանում է ռեփի վրա՝ ֆոլկլորային մոտիվներով և ուկրաինական վավերականությամբ։ Երկու խմբերն էլ ունեն ընդհանուր անդամներ։ Բազմատեսակ գործիքների տիրապետող Տիմոֆեյ Մուզիչուկը և Վիտալի Դուժիկը միացել են խմբի մասնակիցներին՝ Օլեգ Պսյուկին (վոկալ, խոսքեր), ՄՍ Կլիմենին (դիջեյ) և Ջոնի Դիվնին։ Մեկ այլ երաժիշտ՝ Իգոր Դիդենչուկը, սկզբում նվագել է Kalush-ում, իսկ այժմ կենտրոնացել է Kalush Orchestra-ի վրա։

Եվրատեսիլ 2022 խմբագրել

 
Kalush Orchestra-ն Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում

2022 թվականի փետրվարի 12-ին «Kalush Orchestra» նախագիծը «Stefania» երգով մրցեց Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնելու իրավունքը ստանալու համար[13]։ Ազգային ընտրության եզրափակչում խումբը 14 միավորով (6-ը ժյուրիից և 8-ը հանդիսատեսից) գրավեց երկրորդ տեղը[14], սակայն առաջին տեղը զբաղեցրած Ալինա Պաշը հրաժարվեց մասնակցել մրցույթին[15]։ 2022 թվականի փետրվարի 22-ին Kalush Orchestra-ի մասնակցությունը Եվրատեսիլ 2022-ին պաշտոնապես հաստատվեց[16]։

Եվրատեսիլ 2022-ի եզրափակչում հանդիսատեսի քվեարկության և ժյուրիի ընդհանուր արդյունքներով խումբը հաղթանակ տարավ՝ ստանալով 631 միավոր[17]։ Նրանց մրցանակը՝ բյուրեղապատյա բարձրախոսը, աճուրդում վաճառվել է $900,000: Ստացված հասույթն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար։ Այնուհետև խումբը սկսեց գովազդային շրջագայություն դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ բարձրացնելու պատերազմի մասին իրազեկությունը և նվիրատվություններ հավաքելու ռուսական ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարը առաջ մղելու համար[18]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Kalush Orchestra 2022 Gdansk

2022 թվականին Կալուշ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքին վարդագույն գլխարկ է տեղադրվել՝ ի պատիվ Kalush նվագախմբի[19][20]։

2022 թվականի հոկտեմբերի 26-ին Kalush նվագախմբի անդամները հանդիպեցին Առնոլդ Շվարցենեգերին, ով ավելի ուշ հայտնվեց նրանց «Щедрий вечір» տեսահոլովակում[21]։

Անդամներ խմբագրել

Խմբում ընդգրկված են հիմնադիր և մենակատար Օլեգ Փսյուկը (ծնված 1994 թվականի մայիսի 16-ին), բազմատեսակ գործիքների տիրապետող Իգոր Դիդենչուկը (ծնված 1993 թվականի դեկտեմբերի 29-ին) և ՄՍ Կիլիմենը։ Խումբը կոչվել է Օլեգ Պսյուկի հայրենի քաղաք Կալուշի անունով[22]։

Սկավառակագրություն խմբագրել

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Hotin (2021)[23]
  • «Йо-Йо» (Սկոֆկայիի մասնակցությամբ)

Սինգլներ խմբագրել

  • «Не маринуй» (2019)
  • «Ty Gonysh» (2019)
  • «Гори (Gory)» (Ալյոնա Ալյոնայի մասնակցությամբ) (2019)
  • «Кент (Kent)» (2020)
  • «Тіпок (Tipok)» (2020)
  • «Вірус (Virus)» (2020)
  • «Вайб (Vibe)» (2020)
  • «Стержень (One Core)» (Ալյոնա Ալյոնայի, OTOY-ի, Շերշենի և ուրիշների մասնակցությամբ) (2020)
  • «Góry» (2020)
  • «В тренді пафос (Պաֆոսի մասնակցությամբ)» (2020)
  • «BIMBO» (2020)
  • «Таких як я (Takyh Yak Ya)» (Յարմակայի մասնակցությամբ) (2020)
  • «Зорi» (2020)
  • «Вода» (Ալոյնա Ալյոնայի մասնակցությամբ) (2020)
  • «Otaman» (Սկոֆկայիի մասնակցությամբ) (2020)
  • «Балабон» (Պանինիի մասնակցությամբ) (2020)
  • «Не забуду» (2021)
  • «Пірнаю» (Ստանիսլավսկայի մասնակցությամբ) (2021)
  • «Ти мала не думала» (Պաուչեկի մասնակցությամբ) (2021)
  • «Додому» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Давай начистоту» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Не напрягайся» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Файна» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Маяком» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Я йду» (Սկոֆկայի մասնակցությամբ) (2021)
  • «Таксі» (Քրիստինա Սոլովոյի մասնակցությամբ) (2021)
  • «Хвилі» (Jerry Heil-ի մասնակցությամբ) (2021)
  • «Перемога» (Օկեան Էլզիի մասնակցությամբ) (2021)
  • «Мала в 19» (2021)
  • «Майбутність» (Արտյոմ Պիվովարովի մասնակցությամբ) (2022)

Տեսահոլովակներ խմբագրել

Kalush Orchestra խմբագրել

  • «Штомбер Вомбер» (2021)
  • «Stefania» (2022)

Պարգևներ և նվաճումներ խմբագրել

 
Kalush Orchestra-ն 2023 թվականին թողարկված Ուկրաինայի փոստային նամականիշի վրա

2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Տարվա բացահայտում» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի լավագույն խումբ» անվանակարգում 2021 թվական՝ «Top Hit Music Awards» երաժշտական մրցանակ՝ հաղթանակ «Յություբ Ուկրաինայի տարվա բացահայտում» անվանակարգում 2022 թվական՝ Իտալիայում կայացած Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Istomina T. Hip-hop is the unsung hero of Ukraine’s music scene // Kyiv Post — 2020. — ISSN 1563-6429
  2. Rublevśka R. «Ти гониш». Соліст реп-гурту Kalush навчався в технікумі та працював на бетонному заводі. Зараз він виступає у фіналі «Євробачення». Як у нього це вийшло? (архівний матеріал) (укр.) — 2022.
  3. Русланович Г. Г. MONATIK, THE HARDKISS ТА ALYONA ALYONA ОТРИМАЛИ ГОЛОВНІ НАГОРОДИ ВІД YUNA-2021 (укр.) // Українська правда / М. С. Хайретдинівна — 2021.
  4. 4,0 4,1 Mohylievych D. YUNA-2022: названо переможців престижної української премії (укр.) // УНІАН — 2022.
  5. «"Ти мене не маринуй": калуські репери презентували яскравий кліп (відео)». Версії | новини та розслідування (ուկրաիներեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  6. «Alyona Alyona радить: сленговий реп у новому проєкті Kalush (відео) | iod.media». ЙОД.MEDIA (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  7. ««За мною гори, яке там горе»: alyona alyona та Kalush зняли кліп в Карпатах» (ուկրաիներեն). Elle. 2019 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  8. «Понад один мільйон переглядів зібрав кліп гурту Kalush та alyona alyona на YouTube». КалушNews.City (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  9. «"HOTIN" - дебютний альбом гурту KALUSH». rap.ua (ուկրաիներեն). 2021 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  10. «KALUSH випустили один із найочікуваніших альбомів в українському репі» (ուկրաիներեն). СЛУХ. 2021 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  11. «"ЙО-ЙО" (KALUSH feat. Skofka)». espreso.tv (ուկրաիներեն). 2021 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  12. ««Штомбер Вомбер» — перша пісня нового гурту KALUSH Orchestra. Дивіться кліп» (ուկրաիներեն). СЛУХ. 2021 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. Юлія Рябчун, Дар'я Коваль (24 січня 2022). «Суспільне оголосило фіналістів Нацвідбору на «Євробачення-2022». Хто вони». suspilne.media (ուկրաիներեն). Суспільне: Новини. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Alina Pash стала переможницею нацвідбору на Євробачення-2022». eurovision.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  15. «Аліна Паш відмовилась від участі на «Євробаченні» (оновлюється)» (ուկրաիներեն). СЛУХ. 2022 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  16. «Kalush Orchestra представить Україну на Євробаченні в Турині» (ուկրաիներեն). Суспільне. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  17. «Украина выиграла «Евровидение», в тройке — Британия и Испания» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2022 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  18. Gallicchio, Federico (2022 թ․ հուլիսի 3). «Eurovision 2022, Kalush Orchestra: la band prepara il tour in Nord America». Eurofestival News (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  19. «В Калуше вокзал "нарядили" в панаму и поздравили юбилейного пассажира "Стефания экспресса"». УНИАН (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  20. «На крыше ж/д вокзала Калуша установили панаму в честь Kalush Orchestra». Комсомольская правда (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  21. «Участники Kalush Orchestra встретились со Шварценеггером». Ukrinform.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. ««Ти гониш». Соліст реп-гурту Kalush навчався в технікумі та працював на бетонному заводі. Зараз він записує треки на великому американському лейблі. Як у нього це вийшло?». thebabel.com.ua (ուկրաիներեն). 2019 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  23. «Whoops!». Spotify (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.