Invincible (Մայքլ Ջեքսոնի ալբոմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Invincible (այլ կիրառումներ)

Invincible, ամերիկյան երգիչ, երգահան Մայքլ Ջեքսոնի վերջին ստուդիական ալբոմն է, որը թողարվել է նրա կենդանության օրոք։ Ալբոմը թողարկվել է Epic Records-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ «Invincible»-ը Ջեքսոնի առաջին, նոր երգերով թողարկումն էր «Blood on the Dance Floor»-ից հետո, որը թողարկվել էր 1997 թվականին, և առաջին թողարկումն էր վերջին՝ «HIStory: Past, Present and Future, Book I», ստուդիկան ալբոմից հետո, որը թողարկվել էր 1995 թվականին։

Invincible (Անհաղթելի)
ԹողարկվածՀոկտեմբերի 10, 2001 թ
Ձայնագրված1997 թվականի հոկտեմբեր-2001 թվականի հունիս
ԺանրՓոփ, R&B, հիփ հոփ, պարային փոփ
Տևողություն4630 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Rodney Jerkins, Teddy Riley, Kenneth "Babyface" Edmonds, R. Kelly, Dr. Freeze
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
Blood on the Dance Floor
(1997)
Invincible
(2001)
Number Ones
(2003)
Սինգլներ Invincible  ալբոմից
  1. «Speechless»
    Թողարկվել է՝ Հունիս 21, 2001
  2. «You Rock My World»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 20, 2001
  3. «Butterflies»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 8, 2001
  4. «Cry»
    Թողարկվել է՝ Դեկտեմբերի 3, 2001
  5. «Unbreakable»
    Թողարկվել է՝ 2002 (չեղարկվել է)

Ալբոմից թողարկվել է երեք սինգլ՝ «You Rock My World», «Cry» և «Butterflies», վերջինս թողարկվել է ԱՄՆ-ի տարածքից դուրս և չունեցավ տեսահոլովակ, «Unbreakable»-ը պետք է թողարկվեր սինգլի տեսքով, սակայն Սոնին չֆինսավորեց սինգլի թողարկումը։ «Cry» սինգլը ֆինանսական առումով հաջողության չհասավ, դա եղավ այն պատճառով, որ Ջեքսոնը և իրեն ձայնագրող լեյբլ «Սոնի Մյուզիք»-ը վիճեցին և Սոնին դադարեցրեց ալբոմի փիառը։ Ալբոմը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ստացավ մեկ մրցանակ, իբրև «Լավագույն փոփ վոկալի ներկայացում- տղամարդ» (անգլերեն Best Pop Vocal Performance - Male), իսկ «Billboard» ամսագրի կարդացողների քվեարկությամբ ստացավ «Տասնամյակի ալբոմ» մրցանակը։

Ալբոմը կոմերցիոն առումով հաջող էր, այն 11 երկրներում հասավ առաջին հորիզոնականին, այդ վում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ 6 երկրներում այն մտավ լավագույն տասնյակ։ Ամենաանհաջողը դրանցից Մեքսիկան էր, որտեղ ալբոմը հասավ միայն 29-րդ հորիզոնականին։ «Invincible»-ը նորից վերադարձավ հիթ շքերթներ 2004 թվականին և 2009 թվականի Ջեքսոնի մահվանից հետո։ Չնայած նրան, որ ալբոմը վաճառվել է 10 միլիոն օրինակով, ի համեմատություն Ջեքսոնի նախորդ ալբոմների հետ, այն կոմերցիոն հաջողություն չուներ։

Երգացանկ խմբագրել

Invincible (Անհաղթելի)
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Unbreakable» (featuring The Notorious B.I.G.; ֆոնայի վոկալը Բրենդի)Ջեքսոն, Daniels, Jerkis, Payne, Smith, Wallace 6:26
2. «Heartbreaker»  Ջեքսոն, Jerkins, Jerkins III, Daniels, Mischke, Gregg 5:09
3. «Invincible»  Ջեքսոն, Montague, Daniels, Gregg, Jerkins, Jerkins 4:46
4. «Break of Dawn»  Ջեքսոն, Dr. Freeze 5:30
5. «Heaven Can Wait»  Ջեքսոն, Riley, Heard, Smith, Teron Beal, Laues, Quiller 4:49
6. «You Rock My World»  Ջեքսոն, Daniels, Jerkins, Jerkins, Payne 5:39
7. «Butterflies»  Harris, Ambrosius 4:40
8. «Speechless»  Ջեքսոն 3:18
9. «2000 Watts» (ֆոնային վոկալը Թեդի Ռայլի)Ջեքսոն, Riley, Gibson, Henson 4:24
10. «You Are My Life»  Ջեքսոն, Babyface, Sager, McClain 4:33
11. «Privacy» (կիթառը՝ Slash)Ջեքսոն, Belle, Daniels, Jerkins, Jerkins 5:05
12. «Don't Walk Away»  Ջեքսոն, Riley, Stites, Vertelney 4:24
13. «Cry» (also titled "Cry (We Can Change the World)")R. Kelly 5:00
14. «The Lost Children»  Ջեքսոն 4:00
15. «Whatever Happens» (կիթառը Կառլոս Սանտանա)Ջեքսոն, Riley, Quay, Williams 4:56
16. «Threatened» (որոշ հատվածներում Rod Serling)Ջեքսոն, Jerkins, Jerkins III, Daniels 4:18
77:08

Գաղափարը խմբագրել

Դեռ The Jackson 5-ի ժամանակներից Մայքլը երգեր էր գրում, նախկինում խմբի համար, իսկ այնուհետև սկսեց ղբաղվել սոլո պրոեկտներով, որը ի վերջո բերեց անկախ սոտւդիական ալբոմների ձայնագրմանը, մասնավորապես Off the Wall (1979) և Thriller (1982)։ Thriller-ի հաջողությունները խամրեցնում էր Ջեքսոնի այլ պրոեկտները։ «Invincible»-ը Ջեքսոնի առաջին նոր երգերով թողարկումն էր «Blood on the Dance Floor»-ից հետո, որը թողարկվել էր 1997 թվականին, և առաջին թողարկումն էր վերջին՝ «HIStory: Past, Present and Future, Book I», ստուդիկան ալբոմից հետո, որը թողարկվել էր 1995 թվականին։ Այսպիսով կարել է ասել, որ այս ալբոմը Ջեքսոնի վերադարձն էր[1][1]։

Զբաղեցրած հորիզոնականներ խմբագրել

Հիթ շքերթներ (2001/2002) Գրաված
հորիզոնականներ
Սերտեֆիկացիա Վաճառք
Argentinian Albums Chart Ոսկե[2] 20,000
Australian Albums Chart 1[3] 2x Պլատինե[4] 140,000
Austrian Albums Chart 2[5] Ոսկե[6] 20,000
Canadian Top 50 3 Չհաստատված[7] 100,000
Danish Albums Chart 1[8] Ոսկե[9] 15,000
Dutch Albums Chart 1[10] Պլատինե[11] 60,000
Finnish Albums Chart 7[12] Ոսկե[13] 16,621
French Albums Chart 1[14] 2x Պլատինե 575,000[15]
German Albums Chart 1 Պլատինե[16] 300,000
Japanese Albums Chart 5 Պլատինե 200,000[17]
New Zealand Albums Chart 4[18] Պլատինե[19] 15,000[20]
Norwegian Albums Chart 1[21] Պլատինե[22] 30,000
Poland Ոսկե[23] 30,000
Portuguese Albums Chart 8[24] Ոսկե[25] 20,000
Swedish Albums Chart 1[26] Ոսկե 40,000
Swiss Albums Chart 1[27] Պլատինե 40,000
Turkish Albums Chart 1[26] Պլատինե 120,000
U.S. Billboard 200 1 2x Պլատինե 2,100,000[28][29][30]
UK Albums Chart 1 Պլատինե[31] 300,000
Հիթ շքերթներ (2009) Գրաված
հորիզոնական
Australian Albums Chart[32] 43
Italian Albums Chart[33] 18
Mexican AMPROFON Top 100 Albums[34] 29
Swiss Albums Chart[35] 84

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 ALG Invincible Արխիվացված 2007-10-12 Wayback Machine
  2. CAPIF(չաշխատող հղում)
  3. australian-charts.com - Michael Jackson - Invincible
  4. ARIA Charts - Accreditations - 2001 Albums
  5. Michael Jackson - Invincible - austriancharts.at
  6. «IFPI Austria - Verband der Österreichischen Musikwirtschaft». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. https://web.archive.org/web/20160111074458/http://www.cria.ca/cert_db_search.php. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «danishcharts.com - Michael Jackson - Invincible». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. Hitlisten.NU(չաշխատող հղում)
  10. dutchcharts.nl - Michael Jackson - Invincible
  11. NVPI, de branchevereniging van de entertainmentindustrie - Goud/Platina
  12. finnishcharts.com - Michael Jackson - Invincible
  13. «IFPI». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. lescharts.com - Michael Jackson - Invincible
  15. http://fanofmusic.free.fr/ParcoursAlbum-M.php "France Sales"
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. Sony Music Online Japan: ƒ ƒCƒPƒ‹ EƒWƒƒƒNƒ\ƒ“ : ƒCƒ“ƒtƒHƒ [ƒVƒ‡ƒ“]
  18. «New Zealand Peak Position». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. «New Zealand Certification». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  20. «New Zealand Chart Facts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. norwegiancharts.com - Michael Jackson - Invincible
  22. «IFPI Norsk platebransje». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  24. portuguesecharts.com - Michael Jackson - Invincible
  25. «Artistas & Espectáculos 2008 . Top Associação Fonográfica Portuguesa». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  26. 26,0 26,1 http://www.hitlistan.se/ "Week 45, 2001"
  27. http://hitparade.ch/showitem.asp?interpret=Michael+Jackson&titel=Invincible&cat=a
  28. Michael Jackson may incur financial problems - November 21, 2003
  29. USATODAY.com - Jackson's freedom isn't free
  30. Michael Jackson Faces Daunting Road Back to Pop Glory - New York Times
  31. Պլատինե(չաշխատող հղում)
  32. "ARIA Top 100 Albums Chart"
  33. «"FIMI Top 100 Albums Chart"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  34. «"Top 100 México"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  35. [1]