Infinite H
Infinite H (հանգըլ՝ 인피니트 H), հարավկորեական Infinite բոյ բենդի առաջին յունիտը, թողարկել է Woollim Entertainment֊ը։ Յունիտը կազմված է Infinite֊ի երկու անդամներից՝ Դոնու և Հոյա։ Նրանք դեբյուտ են ունեցել 2013 թվականի հունվարին մինի ալբոմի «Fly High» սինգլով[1]։
Infinite H | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ռեփ |
Գործունեություն | 2013 |
Լեյբլ | Woollim Entertainment |
Կայք | ifnt7.com/infiniteH/main.html |
![]() |
Պատմություն
խմբագրել2012՝ դեբյուտից առաջ
խմբագրելՄինչ յունիտը կազմելը, նրանք երկուսով Infinite֊ի համերգի ժամանակ կատարել են մի շարք զուգերգեր, ինչպիսիք են «Crying»֊ը և «You Look Look Good»֊ը, որը մեծ ուշադրություն գրավեց։ Չնայած նրան, որ նրանք Infinite֊ի համերգի ժամանակ ունեցան հիանալի ելույթ Woollim Entertainment֊ը հայտարարել է, որ խումբը դեբյուտ է ունենալու 2013 թվականին, երբ Infinite֊ը կավարտի իր շրջագայությունը Ճապոնիայում[2]։ Նրանք 2012 թվականի օգոստոսի 8֊ին կատարել են «Infinite Concert That Summer» դեբյուտային ալբոմի «Without You» երգը։ 2012 թվականի դեկտեմբերի 20֊ին նրանք առաջին անգամ կատարել են դուետ «M! Countdown»֊ում հատուկ փուլի համար։
2013-14՝ դեբյուտ Fly High֊ի հետ
խմբագրել2013 թվականի հունվարի 11֊ին EP Fly High սինգլը պաշտոնական դեբյուտ ունեցավ։ 2013 թվականի հունվարի 10֊ին M! Countdown֊ում արդեն լուրեր էին տարածվում նոր ալբոմի մասին[3]։ 2014 թվականի փետրվարի 28֊ին և մարտի 1֊ին Infinite֊ի կրկնված համերգի ժամանակ, «One Great Step Returns», Յունիտը ելույթ է ունեցել իրենց նոր «Alone» սինգլով, որի խոսքերի հեղինակն անձամբ ինքն էր։ Երգը հետո ավելացվել է «Infinite, Season 2» ալբոմում[3][4]։
2015՝ Fly Again
խմբագրել2015 թվականի հունվարի 26֊ին, երկու տարի հետո, խումբը թողարկում է քամբեք, թողարկվեց երկրորդ EP, Fly Again֊ը։ Նույն օրը տեղի ունեցավ մամլո ասուլիս AX Korea֊ում, Սեուլում։ Պրոմոակցիաները սկսել են հունվարի 31֊ից M! Countdown֊ում[5]։
Անդամներ
խմբագրելՉան Դոն Ու(հանգըլ՝ 장동우), գլխավոր վոկալիստ։
Լի Հովոն (հանգըլ՝ 이호원), ռեփեր, վոկալիստ։
Սկավառակագրություն
խմբագրելՄինի ալբոմներ
խմբագրել- Fly High (2013)
- Fly Again (2015)
Ֆիլմագրություն
խմբագրելԺամանցային շոուներ
խմբագրելՏարի | Անվանում | Ալիք | Նշումներ |
---|---|---|---|
2013 | Weekly Idol | MBC | |
Star King | KBS | ||
2014 | Challenge! 1000 Songs | SBS | |
2015 | Infinite H Self Story | Naver Starcast | |
After School Club | Arirang TV | Մաս № 143 |
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելԵրաժշտական մրցանակներ
խմբագրելԵրգ | Ծրագիր | Ամսաթիվ |
---|---|---|
Pretty | The Show | 2015, փետրվարի 3 |
Show! Music Core | 2015, փետրվարի 7 | |
Inkigayo | 2015, փետրվարի 8 | |
The Show | 2015, փետրվարի 10 | |
M! Countdown | 2015, փետրվարի 12 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.allkpop.com/2012/09/infinites-dongwoo-and-hoya-to-promote-next-year-as-infinite-h-with-release-of-album
- ↑ 인피니트 동우·호야, 힙합유닛 결성해 신곡 공개 ‘활동은?’. Nate (կորեերեն). 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «인피니트, 귀여운 새 유닛 인피니트F 출격..콘서트서 첫공개» (կորեերեն). The Chosun Ilbo. 2014 թ․ փետրվարի 28.
- ↑ «인피니트H 동우, 리더 성규에게 감사인사 전해… "성규 형이 가사에 도움 줬다"» (կորեերեն). The Chosun Ilbo. 2015 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 인피니트, 2집에 스윗튠 등 참여..신곡 13곡 (կորեերեն). The Chosun Ilbo. 2014 թ․ մայիսի 15.
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.woolliment.com/artist/artist_infinite_bio.wol Արխիվացված 2014-11-02 Wayback Machine
- http://news.chosun.com/site/data/html_dir/2015/01/26/2015012604405.html Արխիվացված 2015-02-18 Wayback Machine
- http://mwave.interest.me/en/kpop-news/article/85300/infinite-h-unveils-fly-again-poster-and-showcase-information(չաշխատող հղում)
- http://news.chosun.com/site/data/html_dir/2014/05/15/2014051500955.html
- http://news.chosun.com/site/data/html_dir/2014/02/28/2014022803499.html
- http://news.nate.com/view/20120807n37275(չաշխատող հղում)
- http://www.allkpop.com/article/2012/09/infinites-dongwoo-and-hoya-to-promote-next-year-as-infinite-h-with-release-of-album
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Infinite H» հոդվածին։ |