iPad mini, Apple կորպորացիայի iPad ինտերնետ պլանշետի փոքրացված տարբերակ։ Պլանշետը օգտագործում է Apple A5 պրոցեսոր, հագեցած է L ightning միակցիչով։ Այն ունի նույն հատկությունները, ինչ որ iPad 2-ը, ներառյալ նրա ցուցադրման բանաձևը։ IPad (2, 3, 4) սերիայի այլ սարքերի համեմատ iPad mini-ի թողարկման պահին օգտագործվել է էկրանի ձախ և աջ կողմում շատ ավելի նեղ շրջանակ։

iPad mini
ԱրտադրողApple
ՏեսախցիկiSight camera (5 ՄՊ)
Օպերացիոն
համակարգ
iOS 9.3.6 (Wi-Fi + բջջային կապի մոդելում), iOS 9.3.5 (Wi-Fi մոդելու)
Օպերատիվ
հիշողություն
512 ԳԲ
Մշտական
հիշողություն
ֆլեշ հիշողություն 16, 32 կամ 64 ԳԲ
Չափս200 × 134.7 × 7.2 մմ[1]
Քաշ308 գ (Wi-Fi մոդելով) կամ 312 գ (Wi-Fi + բջջային կապ մոդելով)
Կապված թեմաներwww.apple.com/ipad-mini/

Ներկայացվել է Ֆիլիպ Շիլերի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Սան Խոսեում (The California Theatre) կայացող Apple-ի շնորհանդեսի ժամանակ[2][3][4]։

iPad-ի և iPad 2-ի համար սկզբնապես գրված ծրագրերը կարող էին գործարկվել iPad mini-ում, քանի որ սարքերի մոտ համընկնում էին էկրանի բանաձևը։ Այնուամենայնիվ, տառատեսակը և ինտերֆեյսի տարրերը փոքրացել էր փոքր անկյունագծի պատճառով։

Բնութագիր խմբագրել

Դիսփլեյ։

  • 7,9 դյույմ անկյունագիծ (IPS տեխնոլոգիա) LED-թեթև լույսով, Մուլտիթաչ
  • Բանաձևը 1024 × 768 փիքսել (163 փիքսել/դյույմ)։

Պրոսեոր։

  • Apple A5 երկակի հիմնական պրոցեսոր

Ներկառուցված ֆլեշ հիշողություն։

  • 16, 32 կամ 64 ԳԲ կախված մոդելից

Камера iSight

  • 5 մեգապիքսել լուծաչափով լուսանկարներ, ավտոֆոկուսավորում, դեմքի ճանաչում, հետևի լույսի ցուցիչ, հինգգազանոց տեսապակի, հիբրիդային IR ֆիլտր, ƒ/2.4:

Չափը և զանգվածը

  • Երկարություն։ 203,2 մմ
  • Լայնություն։ 134,8 մմ
  • Հաստություն։ 6,1 մմ
  • Զանգված։ 298,8 գ (Wi-Fi + Cellular), 304 գ (Wi-Fi)

Գույն․ Սև կամ մոխրագույն

Կապ խմբագրել

Պլանշետը թողարկվում է երեք տարբերակով, որոնցից երկուսը բջջային կապի ցանցերի միջոցով տվյալների փոխանցման հնարավորություն ունեն։

GSM աջակցությամբ մոդելը կարող է աշխատել ցանցերում.

  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1900, 2100 ՄՀց)
  • LTE (4 և 17 դիապազոն)
  • Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա

Մոդել CDMA աջակցությամբ․

  • CDMA EV-DO Rev. A and Rev. B (800, 1900, 2100 Մհց)
  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1900, 2100 МГц)
  • LTE (1, 3, 5, 13, 25 շրջանակով)
  • Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա

Միայն Wi-Fi-ի աջակցությամբ մոդել

  • Wi-Fi 802.11a/b/g/n (802.11n, 2,4 ԳՀց и 5 ԳՀց)
  • Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա

Արժեք խմբագրել

ԱՄՆ-ում iPad mini-ի մոդելների արժեքը վաճառքի մեկնարկի պահին կազմել է․

16GB 32GB 64GB
Wi-Fi $329 $429 $529
Wi-Fi + Cellular[1] $459 $559 $659

Բջջային ցանցի աջակցությամբ մոդելները իր վաճառքը սկսել է 2012 թվականի նոյեմբերի 16-ից Apple Store-ում, AT&T-ում, Sprint-ում, Verizon-ում ԱՄՆ-ում։ Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Ռուսաստանում մեկնարկել է iPad mini-ի պաշտոնական վաճառքը։

2015 թվականի հունիսի 19-ին iPad mini-ն հանվել է վաճառքից[5]։

Retina դիսփլեյով iPad mini խմբագրել

Retina դիսփլեյով նոր iPad mini-ն վաճառքի է հանվել 2013 թվականի նոյեմբերին։ Նախորդ մոդելի համեմատ, պլանշետը ենթարկվել է զգալի ֆունկցիոնալ թարմացման։ Apple A7 64-բիթ պրոցեսորը ավելացրել է արտադրողականությունը և ընդլայնել ծրագրային ապահովման, հավելվածների և խաղերի աջակցության հնարավորությունները։ Retina-ի ցուցադրումը ապահովել է ծայրահեղ բարձր բանաձև և պիքսելների խտություն՝ պատկերի ընկալման հարմարավետության համար։

iPad mini 3 խմբագրել

iPad mini-ն՝ Retina դիսփլեյով, վաճառքի է հանվել 2014 թվականի նոյեմբերին։ Այս սարքի առանձնահատկությունը նախորդ մոդելի համեմատ Touch ID մատնահետքերի սքաների առկայությունն է ։

iPad mini 4 խմբագրել

iPad mini 4-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերին։ Այս մոդելի առանցքային առանձնահատկությունը Apple A8 նոր պրոցեսորն է, որը նման է iPhone 6-ի, ինչպես նաև երկու գիգաբայթ օպերատիվ հիշողության առկայությանը։ Սա թույլ է տվել Apple ընկերությանը թարմացնել նոր iPadOS 14[6]։

iPad mini 5 խմբագրել

Նոր iPad mini-ն ներկայացվել է 2019 թվականի մարտի 18-ին։ 2019 թվականի նոր iPad mini-ն ստացել է A12 Bionic բարելավված պրոցեսոր և Apple Pencil-ի աջակցությունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Compare iPad models
  2. Apple представила планшет iPad mini // РИА Новости, 23.10.2012
  3. «iPad mini launch: Apple’s sends invitations for iPad mini unveiling». BGR. Oct 16, 2012.
  4. Lowensohn, Josh (Oct 16, 2012). «iPad Mini, anyone? Apple sets Oct. 23 event». News.cnet.com
  5. «Apple прекращает производство первого поколения iPad mini».
  6. iPadOS 14 – Apple (RU)
  7. «Apple представила новые модели iPad». Ведомости. 18 марта 2019. Վերցված է 26.03.2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել