Huawei Mate X, Անդրոիդի հիման վրա ստեղծված ծալվող սմարթֆոն մշակված Huawei ընկերության կողմից։ Այն ցուցադրվեց 2019 թվականի փետրվարի 25-ին MWC 2019-ի շրջանակում[1], և պաշտոնապես հայտարարվեց, որ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2019 թվականի հունիսին, սակայն թողարկումը հետաձգվեց։ Հետաձգելով ընկերությունը սկսեց ավելի մանրակրկիտ փորձարկել սմարթֆոնի էկրանը, հիմնվելով Samsung Galaxy Fold-ի օգտատերերի ակնարկների վրա[2][3]։ Mate X-ը Չինաստանում վաճառքի հանվեց 2019 թվականի նոյեմբերին[4][5][6][7]։ Միջազգային տարբերակի թողարկման ամսաթիվը մնում է անհայտ։

Huawei Mate X

Հատկություններ խմբագրել

Mate X-ը ունի 8 դյույմանոց OLED էկրան, որը ծալելու արդյունքում առաջանում է 6,6 դյույմ անկյունագծով հիմնական էկրան և հետևի 6,38 դյույմանոց հետևի էկրան[8]։ Էկրանը պատված է պլաստիկով և ֆիքսվում է հատուկ ստեղնի միջոցով։ Նրանում օգտագործվում է Kirin 980 պրոցեսսոր, այն օժտված է 8 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներքին հիշողությամբ։ Վերջինս կարող է ընդլայնվել 256 ԳԲ-ով, Huawei կողմից թողարկված Nano Memory-ի սարքով։ Սմարթֆոնը ունի երկու մարտկոց, որոնք գտնվում է սմարթֆոների երկու մասերում, ընդհանուր ծավալը կազմում է 4500 մԱ/ժամ և կարող է արագ լիցքավորվել։ Mate X-ի աջ կողմում կա վահանակ, որի հետևի մասում են տեղակայված չորս տեսախցիկները և լույս, իսկ ձախ մասում է գտնվում միացման ստեղնը, որը նաև ծառայում է ինչպես մատնահետքի սենսոր և ներքևի վահանակը որտեղ էլ տեղակայված է USB-C-ին։ Տեսախցիկները իրենցից ներկայացնում են 40 ՄՓ-անոց հիմնական օբյեկտիվ, 16 ՄՓ-անոց լայնշերտ օբյեկտիվ և 8 ՄՓ-անոց տելֆոտոի համար նախատեսված ոսպնյակ և ժամանակի թռիչքային սենսոր։ Կողային վահանակը երկու անգամ հաստ է սմարթֆոնից, ինչը հեռախոսը ձեռքին բռնելը դարձնում է ավելի հեշտ։ Ի տարբերություն Galaxy Fold-ի, սմարթֆոնը ստանդարտ ներկայացվում է 5G ցանցի հնարավորությամբ[9][10][11]։

Mate X-ը աշխատում է Android 9.0 "Pie" օպերացիոն համակարգով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sin, Ben (2019 թ․ մարտի 9). «MWC 2019 winners? Chinese phone brands. Here's what they revealed». South China Morning Post. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  2. Kharpal, Arjun (2019 թ․ հունիսի 14). «Huawei delays foldable phone launch until September to do extra tests after Samsung's troubles». CNBC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  3. Strumpf, Dan (2019 թ․ հունիսի 14). «Huawei Postpones Launch of Mate X Foldable Phone». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  4. Hughes, Matthew (2019 թ․ հոկտեմբերի 23). «Chinese customers to unfold their Huawei Mate X on 15 November». The Register. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. Wang, Yue (2019 թ․ փետրվարի 28). «How Huawei's Foldable Mate X Can Be Apple's Nightmare In China». Forbes. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  6. Palmer, Danny (2019 թ․ փետրվարի 24). «Huawei's Mate X foldable 5G smartphone has one big design difference». ZDNet. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  7. Bedford, Tom (2019 թ․ հունիսի 14). «Huawei Mate X launch pushed back for totally-not-Android-related reasons». TechRadar. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  8. Sin, Ben (2019 թ․ փետրվարի 24). «First Look At Huawei's Foldable 5G Phone, The Mate X». Forbes. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  9. Dolcourt, Jessica (2019 թ․ մարտի 7). «Galaxy Fold vs. Huawei Mate X: Battle of the foldable phones». CNET. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  10. Savov, Vlad (2019 թ․ փետրվարի 24). «Huawei's Mate X foldable phone is a thinner 5G rival to the Galaxy Fold». The Verge. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  11. Amadeo, Ron (2019 թ․ փետրվարի 24). «Move over Samsung, Huawei's foldable smartphone is an absolute stunner». Ars Technica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել