Hotaru CMS
Hotaru CMS, բովանդակության կառավարման համակարգ։ Ստեղծվել է 2009 թ․-ի հունիսի 18-ին Նիկ Ռեմսիի կողմից։ Այս համակարգի միջոցով կարելի է ստեղծել գրեթե ցանկացած տեսակի վեբ կայք։ Hotaru CMS-ը շատ հարմար է սոցիալական նորությունների կայք ստեղծելու համար։ Այդպիսի կայքերի վառ օրինակներ են digg.com-ն ու wpscoop.com-ն։ Hotaru CMS-ը նման է ՎորդՊրեսին, բայց կան մի շարք նկատելի տարբերություններ։ Օրինակ, Hotaru CMS-ն ունի գործածող համակարգ (user system) և գրառումներ տեղադրելու հնարավորություն։
Տեսակ | բովանդակության կառավարման համակարգ |
---|---|
Նախագծումը՝ | Նիկ Ռեմսի |
Առկա է | անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, բուլղարերեն, չինարեն և գերմաներեն |
Վերջին կայուն տարբերակ | 1.4.2, նոյեմբերի 18, 2010 |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | GNU GPL |
Կայք | hotarucms.org |
Hotaru CMS-ն առաջարկում է ձևավորման 4 հիմնական բաղադրիչներ՝ հիմնական թեմաները, ադմինիստրատիվ թեմաները, հավելումները և լեզուների փաթեթները։ Թեմաները բավականին հեշտ են ձևափոխվում։ Պլագինները օգտագործում են ձևանմուշներ։ Լեզուների փաթեթները ուղղակի չմշակված տեքստի հավաքածուներ են, որոնք օգտագործվում են Hotaru CMS-ում։ Դրանք կարելի է փոփոխել, ինչպես նաև դրանց հիման վրա թարգմանել համակարգը տարբեր լեզուներով։
Օգտագործողները կարող են մեկնաբանել և քվեարկել լավագույն գրառումների համար։ Գրառումներն, կախված փայների քանակից, կարող են լինել 3 տեսակի՝ թարմ գրառումներ, սպասված գրառումներ և լավագույն գրառումներ։ Hotaru CMS-ում ձայները թույլ են տալիս տարանջատել վատ գրառումները լավերից։ Օգտագործողները կարող են վատ գրառում հանդիպելու դեպքում քվեարկել դեմ, որից հետո նրան հնարավորություն է տրվում նշել դեմ քվեարկելու պատճառը։ Չափից շատ դեմ ձայներ հավաքած գրառումները հեռացվում են բազայից։
Hotaru CMS-ը ազատ ծարգիր է, տարածվում է GPL արտոնագրի ներքո, գրված է PHP ծրագրավորման լեզվով լեզվով։ Որպես տվյալների բազա օգտագործում են MySQL-ը և ezSQL-ը։
Hotaru CMS բովանդակության կառավարման համակարգի առանձնահատկություններն են՝
- CAPTCHA -ի առկայություն
- արգելափակում IP –ի միջոցով
- արգելափակում էլեկտրոնային հասցեի միջոցով
- արգելափակում մուտքանվան միջոցով
- ծանուցում էլեկտրոնային հասցեին նոր գրանցվածների մասին և հնարավորություն հաստատել կամ մերժել նրանց մուտքը
- ժամանակավորապես կամ ամբողջովին հեռացնել գօտագործողին
- հնարավորություն հավանությւոն տալ օգտագործողների պոստերին կամ մեկնաբանություններին
- արգելափակել պոստերը վերաահաստատվելուց
- արգելափակել պոստերը URL –ի կամ դոմենի միջոցով
- սահմանափակում դնել օրական պոստերի հաստատման և մեկնաբանությունների վրա
- սահմանափակել պոստերում և մեկնաբանություններում URL –ների քանակը
- թաքցնել կամ հեռացնել պոստեր և մեկնաբանություններ