Hipster Whale, ավսրալիական անկախ ընկերություն, որը զաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին, Էնդի Սումի և ՄԷթթ Հոլլի կողմից[1]։ Ընկերությունը մշակել է այնպիսի խաղեր, ինչպիսիք են Shooty Skies, Pac-Man 256 և Disney Crossy Road։

Hipster Whale
Տեսակբիզնես ձեռնարկություն, համակարգչային խաղերի հրատարակիչ, տեսախաղեր մշակող և independent business?
Հիմնադրված էնոյեմբերի 20, 2014
ՎայրThe Arcade, Կենտրոնական Ջակարտա, Ջակարտա, Ինդոնեզիա
Երկիր Ավստրալիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքhipsterwhale.com

Պատմություն խմբագրել

Էնդի Սումը և ՄԷթթ Հոլլը հանդիպելով Game Center: Asia Pacific 2013-ի ժամանակ որոշեցին հիմնադրել ընկերություն[2]։ Անվանումը ընտրվեց free-to-play մոդելի խաղերի մասին քննարկման ժամանակ, երբ խոսքի մեջ օգտագործվեց կետ բառը։ Քննարկման ընթացքում Սումը նկարեց մի կետ, որը արդյունքում դարձավ ընկերության լոգոտիպը։ Հետագայում հիմնադիրները կետը պահիցին, որպես թալիսման[3]։

Առաջին խաղ՝ Crossy Road-ի համար ընկերությունը որոշել էր ծախսել ընդհամենը 6 շաբաթ, սակայն նկատելով խաղի պոտենցիալը, մշակողները որոշեցին խաղի համար ծախսեցին ավելի քան 12 շաբաթ։ Crossy Road խաղը՝ պլատֆորմային խաղ է, որը մշակված էր նոր շարժիչով[4]։ Անվանումը և խաղի կոնցեպտը վերցված է հայտնի կատակից՝ «Ինչու՞ հավը անցավ ճանապարհը»[5]։

2015 թվականի մայիսի 22-ին Bandai Namco Entertainment և Hipster Whale ընկերությունները ներկայացրեցին Pac-Man 256 խաղը, որում Պակմանը փորձում էր փախչել հոգիներից։ Խաղը թողարկվեց օգոստոսի 20-ին, իսկ 2016 թվականի հուլիսի 22-ին թողարկվեց խաղի տարբերակը՝ Windows, PlayStation 4 և Xbox One-ի համար[6]։

2016 թվականի մարտին Hipster Whale-ը հայտարարեց Crossy Road — Disney Crossy Road խաղի ստեղծման մասին, որը հրպարակվելու էր Disney Interactive Studios-ի կողմից[7]։ Հուլիսի 20-ին ընկերությունը հայտարարեց, որ սկսում էր զբաղվել խաղերի հրապարակմամբ և Atari և Krome Studios Melbourne-ի նախկին աշխատակից Կլաուր Ռիվզին նշանակեց ընկերության նախագահ[8]։ Սեպտեմբերի 7-ին ընկերությունը թողարկեց Disney Crossy Road-ի թարմացված տարբերակը, որում ավելացվել էր կերպարներ Հրեշների կորպորացիայի և նոր ռեժիմ «Weekend Challenge» անունով[9]։

2020 թվականին թողարկեց Crossy Road խաղի շարունակությունը Crossy Road Castle անունով[10]։ Խաղը հասանելի է միայն Apple Arcade-ում][11]։ Խաղը կարելի է խաղալ ինչպես սենսորի, այնպես էլ խաղային վահանակի միջոցով[12]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ
2014 Crossy Road iOS, tvOS, Android, Windows Phone
2015 Pac-Man 256 iOS, Android, Windows, PlayStation 4, Xbox One, OS X, Linux
Shooty Skies iOS, Android
2016 Disney Crossy Road iOS, Android, Windows Phone
2018 Piffle iOS, Android
2020 Crossy Road Castle iOS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Publisher Spotlight: Hipster Whale - AdColony». AdColony. 2015 թ․ հունվարի 16.
  2. «Crossy Road Press».
  3. «Crossy Road: Making the next Flappy Bird».
  4. «Matt Hall». Twitter.
  5. «More than fun and games with local developers». The Sydney Morning Herald. 2015 թ․ մարտի 5.
  6. Wilson, Jason (2016 թ․ հունիսի 22). «Pac-Man 256 is munching endless pellets on PS4, Xbox One, and Steam». VentureBeat. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Disney and Hipster Whale Announce New Game». Creative Victoria. 2016 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Brightman, James (2016 թ․ հուլիսի 20). «Crossy Road studio Hipster Whale expands into publishing». Gamesindustry.biz. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին – via Eurogamer.
  9. «Disney Crossy Road Guide – Monster Inc. Update, Unlock All Characters, Weekend Challenge and More». MobiPicker. 2016 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. «Hipster Whale's Crossy Road Castle brings goofy laughs to Apple Arcade». VentureBeat (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. «Apple Arcade's latest exclusive is a new Crossy Road spinoff». theverge. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Hipster Whale's Crossy Road Castle brings goofy laughs to Apple Arcade». venturebeat. 2020 թ․ մարտ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել