Global Impact Investing Network (GIIN, թարգմանաբար` ներդրումների ազդեցության գլոբալ ցանց), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն[2], որը միավորում է սոցիալական ազդեցության ներդրումների շուկայի հիմնական խաղացողներին[3][4][5][6]։

Global Impact Investing Network
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և ինտերնետ մատակարար
Հիմնադրված2009
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կամավորներ200[1]
Կայքthegiin.org(անգլ.)

Ստեղծվել է մեթոդաբանական բազայի և ստանդարտների, համատեղ ռազմավարության, գործունեության համակարգման մշակման, դրա մասշտաբների, փոխազդեցության արդյունավետության ընդլայնման և կազմակերպության անդամների միջբաժնեմասային ծախսերի նվազեցման համար[3][4][5][6]։

Կազմակերպություն խմբագրել

Սոցիալական ներդրողների ջանքերը համակարգող ցանցի ստեղծումը նախաձեռնել է Ռոքֆելլերի ֆոնդը, որը 2007 թվականի հոկտեմբերին հավաքել է սոցիալական ներդրողների ոչ մեծ խումբ` շուկայում իրավիճակը քննարկելու համար։ Բացի Ռոքֆելլերի ֆոնդը, նախաձեռնող կողմեր էին նաև JPMorgan Chase-ը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)[3][4][7][8]: Այդ ժամանակ առաջին անգամ սահմանվել է «ազդեցության ներդրումներ» տերմինը, ինչպես նաև` ուսումնասիրվել են շուկայի կարիքները, որոնց խնդիրների լուծմանն են ուղղված եղել սոցիալական ներդրումները։

2007 թվականը համարվում է կազմակերպության ստեղծման տարին. այդ ժամանակ սկսվել է համագործակցությունը, սակայն որևէ նոր իրավաբանական անձնինք այդ ժամանակ չեն գրանցվել[6][8]։

Մեկ տարի անց, 2008 թվականին, Ռոքֆելլերի ֆոնդի հովանավորությամբ հավաքվել է արդեն մեծ թիմ, որի անդամները հետաքրքրված էին ներդրման այս ուղղության զարգացմամբ[4][8]։

Հանդիպմանը քննարկվել են մասնավորապես ոլորտի ստանդարտները, սոցիալական ձեռնարկատիրության արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը մշակելու անհրաժեշտությունը, համատեղ ուժերով սոցիալական մեծ խնդիրներ լուծելու հնարավորությունները և այլն[4][8]։

2009 թվականին քննարկվող բոլոր առաջարկությունները ներդրվել են նոր ստեղծվող անկախ Global Impact Investing Network կազմակերպության ստեղծման հիմքում, որը ներկայացվել է Քլինթոն հիմնադրամի Գլոբալ նախաձեռնության հանդիպմանը[3]։

Կազմակերպության պաշտոնական հիմնադիրները շուկայի հիմնական խաղացողներն էին[3][5]։ Նրանց շարքում էին, օրինակ, Oxfam-ը և Shell Foundation-ը (կապիտալի սեփականատերերից), Royal Bank of Canada-ն (ղեկավար կազմից), Endeavor-ը, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը, Նիդերլանդների միջազգային հարցերի նախարարությունը և այլն[3][9]։

Ավելի ուշ նրանց միացել են Big Society Capital, BNP Paribas, Credit Suisse, Deutsche Bank, JPMorgan Chase, Morgan Stanley, National Australia Bank, Standard Chartered Bank, UBS, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Օմիդյարի ցանցը, Բիլ և Մելինդա Գեյթսերի ցանցը, Ռոքֆելլերի ֆոնդը, Սքոլ հիմնադրամը, Ֆորդի հիմնադրամը, «Մեր ապագան» ֆոնդը, Accion, Acumen, Gray Ghost Ventures, Oikocredit, Root Capital, Triodos, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և այլ հիմնադրամներ ու կազմակերպություններ[3][9]։

Կազմակերպության առաջին գործադիր տնօրենն է դարձել Լյութեր Ռագին Կրտսերը (անգլ.՝ Luther Ragin Jr.)[10]: 2015 թվականին կազմակերպության գործադիր տնօրենն էր Ամիթ Բուրին (անգլ.՝ Amit Bouri), որն ավելի վաղ աշխատել է որպես ռազմավարության մշակման գծով տնօրեն[11]։

Global Impact Investing Network-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, ԱՄՆ[6]։

Կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է հիմնականում Ռոքֆելլերի ֆոնդի կողմից, սակայն երբեմն աջակցություն է լինում այլ անդամների` օրինակ, Օմիդյարի ցանցի և USAIN-ի կողմից[8]։

Գործունեություն խմբագրել

Global Impact Investing Network-ի գործունեության հիմնական ուղղություններն են[3][5][6].

  • սոցիալական ազդեցության ներդրումների քարոզը,
  • սոցիալական ազդեցության ներդրումների շուկայի ներկայացուցիչների միավորումը,
  • սոցիալական ներդրումների ազդեցությունների շուկայի վերաբերյալ գիտելիքի բազայի ստեղծումը,
  • ներդրումների փոխազդեցության սոցիալական էֆեկտի գնահատման մեթոդաբանության և այդ ոլորտի ստանդարտների մշակումը (անգլ.՝ Impact Reporting and Investment Standards (IRIS)),
  • ներդրողների խորհրդի և աշխատանքային խմբերի միջոցով ջանքերի համակարգումը, որոնք կուղղվեն, օրինակ, Աֆրիկայում գյուղատնտեսության կայուն զարգացմանը կամ փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար հասանելի կդարձնեն ֆինանսական ենթակառուցվածքներն ու ռեսուրսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://books.google.ru/books?id=EsGK7EeyGRkC
  2. 501(c)3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Kevin Davis, Angelina Fisher, Benedict Kingsbury, Sally Engle Merry Governance by Indicators: Global Power through Classification and Rankings. — OUP Oxford, 2012. — С. 405-409. — 504 с. — ISBN 0191632783, 9780191632785
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Marc J. Lane The Mission-Driven Venture: Business Solutions to the World's Most Vexing Social Problems. — John Wiley & Sons, 2015. — С. 215-220. — 288 с. — ISBN 1118336054, 9781118336052
  5. 5,0 5,1 5,2 5,3 Georgia Levenson Keohane Social Entrepreneurship for the 21st Century: Innovation Across the Nonprofit, Private, and Public Sectors. — McGraw Hill Professional, 2013. — С. 97. — 263 с. — ISBN 0071801677, 9780071801676
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Company Overview of Global Impact Investing Network» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  7. Cecilia Grieco Assessing Social Impact of Social Enterprises: Does One Size Really Fit All?. — Springer, 2015. — С. 50-51. — 111 с. — ISBN 3319153145, 9783319153148
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Astrid Zweynert (2012 թ․ հոկտեմբերի 3). «Global Impact Investing Network gets $6.5 million boost» (անգլերեն). Thomson Reuters Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  9. 9,0 9,1 См. GIIN Members Արխիվացված 2015-03-19 Wayback Machine.
  10. «Executive Profile Luther Ragin Jr» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  11. «Executive Profile Amit Bouri» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել