Global Finance, անգլալեզու ֆինանսական ամսագիր։ Ձեռնարկատերերի համար հրատարակվող Venture ամսագրի հիմնադիր և նախկին հրատարակիչ Ժոզեֆ Դ. Ջարապուտոն, 1987 թվականին միավորվել է Կարլ Գ. Բուրգենի, Ստեֆան Սպահնի, Հ. Ալեն Ֆերնալդի և Պաոլո Պաներայիի հետ` ֆինանսական գլոբալիզացիայի մասին ամսագիր հրատարակելու համար[1]։ Ամսագրի առաջնային թիրախային լսարանը կազմված է նախագահներից, գործադիր տնօրեններից, ֆինանսական տնօրեններից, գանձապահներից և այլ ֆինանսական ծառայողներից։ Ամսագիրը տարածվում է 158 երկրում, 50.050 համաշխարհային բաժանորդների շրջանում, որոնք հավաստագրված են BPA Worldwide-ի կողմից։

Global Finance
Global Finance
Տեսակթերթ
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1987
Հրատարակման վայրՆյու Յորք
ԳրասենյակՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կայքgfmag.com(անգլ.)

Gfmag.com կայքը, որը գործարկվել է 2009 թվականին, թիրախավորում է լավագույն ֆինանսական վեբ-օգտվողների լսարանը, որն ավելացնում է ամսագրի հասանելիությունը։ Gfmag.com-ը առաջարկում է վերլուծություններ, հոդվածներ և մրցանակներ, որոնք միջազգային ֆինանսների ոլորտում 22 տարվա փորձի ժառանգությունն են և ապահովում է տվյալների արժեքավոր բազա 192 երկրների վերաբերյալ։

«Global Finance media» ընկերության բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերը իտալական հրատարակչական Class Editori Group SpA ընկերությունն է, որը հրատարակում է ֆինանսական երկու ամսագիր, լայֆսթայլ ամսագրեր, լրատվական գործակալություններ, թվային հեռուստատեսություններ և այլն։ Մյուս խոշոր բաժնետերը Ժոզեֆ Դ. Ջարրապուտոն է։

Global Finance-ն գրասենյակներ ունի Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Ռիո դե Ժանեյրոյում։

Նկարագրություն խմբագրել

Global Finance-ը հաղորդում է միջազգային ֆինանսների ոլորտի վերաբերյալ` ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կորպորատիվ ֆինանսները, համատեղ ձեռնարկությունները, մեծ շուկաները, ներդրողների հարաբերությունները, արտարժույթները, բանկերը, ռիսկերի կառավարումը, պահառությունը, ուղղակի ներդրումները և ֆինանսներ կառավարումը[2]։

Ամսագիրը նաև անցկացնում է մի շարք մրցանակների հանձնման արարողություններ ամբողջ տարվա ընթացքում` պարգևատրելու հաղթող ֆինանսական հաստատություններին և ընկերություններին։ Այս արարողություններից ամենամեծը տեղի է ունենում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների ժամանակ։

Աշխարհի լավագույն բանկեր խմբագրել

Ամեն տարի ամսագիրը հրատարակում է «աշխարհի լավագույն բանկերի» ցանկը։ Global Finance-ը նկարագրում է դասակարգման աղյուսակը. «Հաղթողները միշտ չէ, որ ամենամեծ բանկերն են, այլ լավագույնն են. նրանք, որոնք ունեն այն հատկությունները, որոնք կորպորացիաները պետք է փնտրեն` բանկ ընտրելիս։ Սրանք ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, որակի սպասարկում և կորպորատիվ ոլորտում լավագույն փորձ ունեցող բանկեր են»[3]։

Աշխարհի ամենաապահով բանկեր խմբագրել

Ամսագիրը հրատարակում է նաև աշխարհի ամենաապահով հիսուն բանկերի վարկանիշային աղյուսակը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Philip H. Dougherty (1987 թ․ ապրիլի 22). «A Monthly Magazine on Finance». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Search Results». tradepub.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Thomas Clouse, Jonathan Gregson, Antonio Guerrero & Gordon Platt, "World's Best Banks 2012; Seeking Stability", Global Finance magazine, May 2012

Արտաքին հղումներ խմբագրել