«Give It 2 U», ամերիկա-կանադացի R&B երգիչ Ռոբին Թիքի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 2-ին՝ որպես Ռոբին Թիքի «Blurred Lines» կոչվող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլը։ Երգը գրվել է Ռոբին Թիքի, Քենդրիկ Լամարի, will.i.am-ի, Dr. Luke-ի և Cirkut-ի կողմից։

«Give It 2 U»
«Give It 2 U» սինգլի շապիկը (Ռոբին Թիքի և Քենդրիկ Լամար, )
Ռոբին Թիքի և Քենդրիկ Լամարի սինգլը
«Blurred Lines» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 2, 2013 (2013-07-02)
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
ԺանրՀիփ հոփ, դիսկո, էլեկտրոնային
Տևողություն3:49
ԼեյբլStar Trak Entertainment, Interscope Records
ՊրոդյուսերDr. Luke, Cirkut
Ռոբին Թիքի սինգլների ժամանակագրություն
«For the Rest of My Life»
(2013)
«Give It 2 U»
(2013)
«Feel Good»
(2013)
Քենդրիկ Լամարի սինգլների ժամանակագրություն
«Collard Greens»
(2013)
«Give It 2 U»
(2013)
«Fragile»
(2013)

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակ, որի ռեժիսորն է Դայան Մարտելը, ներկայացվել է 2013 թվականի օգոստոսի 23-ին MTV-ի եթերում[1], իսկ հաջորդ օրը տեղադրվել է Ռոբին Թիքի VEVO ալիքում։ Տեսահոլովակը նկարահանվել է երգի ռեմիքս տարբերակի հիման վրա[1]։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել ֆուտբոլի դաշտում[1]։

Կենդանի կատարումներ խմբագրել

Օգոստոսի 25-ին Ռոբին Թիքը Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ երգը կատարել է 2013 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։

Երգացանկ խմբագրել

2 Track CD Single

  1. «Give It 2 U» (Քենդրիկ Լամարի հետ) - 3։50
  2. «Give It 2 U» (Ոչ-ռեփ տարբերակ) - 2։56

Digital download - U.S. mix

  1. «Give It 2 U» (Քենդրիկ Լամարի հետ) - 3։49

Digital download - remix

  1. «Give It 2 U» (Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ) - 4։17

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա (ARIA) 41
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 62
Բելգիա (Ultratip Flanders) 10
Բելգիա (Ultratip Wallonia) 2
Կանադա (Canadian Hot 100) 27
Ֆրանսիա (SNEP) 53
Գերմանիա (Media Control AG) 36
Իռլանդիա (IRMA) 49
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 29
Շոտլանդիա (Official Charts Company) 16
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 15
ԱՄՆ (Billboard Hot 100) 25
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 7
ԱՄՆ (Billboard Rhytmic) 6
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 21
ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Robin Thicke Throws Sexiest Half-Time Show Ever In 'Give It 2 U' Video». MTV. 2015 թ․ փետրվարի 28.

Արտաքին հղումներ խմբագրել