Gallina Blanca (Գալինա Բլանկա, իսպաներենից թարգմանաբար նշանակում է «սպիտակ հավ»[2][3]), իսպանական ընկերություն, որը արտադրում է տարբեր տեսակի խոհարարական կիսաֆաբրիկատներ և հավելույթներ։ Հիմնադրվել է 1936 թվականին Լուիս Կարուլեի կողմից։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Բարսելոնում։

Gallina Blanca
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն
Հիմնադրված է1937[1]
ՎայրՕսպիտալետ դե Լյոբրեգատ
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Կայքthegbfoods.com

Պատմություն խմբագրել

1936 թվականին ընկերության հիմնադիր Լուիս Կարուլեն ու նրա կինը տնայն պայմաններում ձեռքով սկսեցին հավի արգանակների պատրաստումը[4]։ Լուիս Կարուլենի կինը հնարում էր նոր բաղադրատոմսեր, իսկ ինքը զբաղվում էր խորանարդների պատրաստմամբ[5][6]։ Այդ ժամանակ հավի արգանակի խորանարդներն ավելի խոշոր էին, քան ներկայում են արտադրվում։

Երբ առաջացավ նրանց արտադրանքի նկատմամբ պահանջարկ, ամուսինները որոշեցին բացել առաջին ֆաբրիկան և սկսեցին հավի արգանակների խորանարդների արտադրություն «Gallina de Oro» ապրանքանշանով (իսպաներենից թարգմանաբար նշանակում է «ոսկե հավ»)։ Ժամանակի ընթացքում ընկերությունը սկսեց ընդլայնվել արտադրվող արտադրանքի տեսականին։ Շնորհիվ գրագետ, պարզունակ և հեշտ հիշվող գովազդի ընկերությունը հայրենիքում կարողացավ նվաճել դրական հեղինակություն[6]։ Մասնավորապես, 1945 թվականին գովազդի համար սկսեցին օգտագործվել Gallicromos քարտերի տարածքումը, որոնք պարունակում էին հանրագիտարանային տեղեկություններ[4]։

Ներքին շուկայում ստանալով առաջադար դիրքեր՝ 20-րդ դարի 1970-ական թվականներին ընկերությունը սկսեց միջազգային ընդլայնումը Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։ 1995 թվականին ընկերությունը ներկայացրեց նաև իր արտադրանքը Ռուսաստանում և Անկախ Պետությունների Համագործակցության այլ երկրներում[5][7]։

2010-ական թվականների դրությամբ ընկերությանն են պատկանում մի քանի առևտրային բրենդներ, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում հայտնի է որևէ հստակ երկրում։ Այդպիսի բրենդներից են օրինակ Ռուսաստանում «Արոմատիկան», Ուկրաինայում՝ «Շվիդկոսպուսը» ևն այլն։

Արտադրանք խմբագրել

Ընկերությունը թողարկում է փխրում արգանակներ, արագ պատրաստվող ապուրներ, տարատեսակ մակարոնային ապրանքատեսակներ, երկրորդ ճաշատեսակների համար նախատեսված սոուսներ, արգանակե խորանարդներ, ինչպես նաև հավելույթներ։

Գոծունեւոյթւոնն այլ երկրներում խմբագրել

Գործունեույթունը Ռուսաստանում խմբագրել

1998 թվականին «Gallina Blanca» ընկերությունը սկսեց իր արպրանքատեսականու արտադրության համար կառուցել ֆաբրիկա Նիժնի Նովգորոդի մարզի Բոռ քաղաքում[5]։

2009 թվականին ընկերությունը ռուսական հավելույթների շուկայում զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը[8]։

Ռուսաստանում ընկերությունն իր գովազդային արշավում ակտիվորեն օգտագործում է մանիպուլաիցայի հոգեբանական հնարքներ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.eleconomista.es/catalunya/noticias/6559611/03/15/Gallina-Blanca-cambia-su-nombre-a-GB-Foods-tras-78-anos-de-historia.html
  2. «Кухонные тайны : все о специях». 11.03.2009. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. ««Галина Бланка». Причём, с этим названием связана очень смешная история. ... Галина – это, оказывается, такая курочка. Белая курица.»
  3. «За нас думает белая курица?». Московская правда. 1999 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Javier Moreno Lázaro Estrategias de expansión de una empresa familiar catalana: Agrolimen, 1937-2007 // Revista de Historia Industrial. — 2009. — № 41.
  5. 5,0 5,1 5,2 «История / Gallina Blanca». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 BrandNews : Как началась история Gallina Blanca Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
  7. История бренда Gallina Blanca : Brand Report
  8. «Без перца жить нельзя на свете, нет!». Sostav.ru. 16.02.2010. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. «В настоящее время большую часть рынка приправ в России занимают зарубежные бренды. ...Пятерку производителей-лидеров замыкает испанская Gallina Blanca S.A. с одноименной маркой.»
  9. «Как манипулируют нашим сознанием: 10 простейших приёмов и техника защиты». АиФ. 25/10/2011. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. «Человеческий мозг устроен таким образом, что он автоматически додумывает информацию, пропущенную в предложении. Партнеры могут предлагать друг другу иллюзию выбора… Другой пример: «Напишите нам, за что вы любите „Галина Бланка"». Любовь к этому бренду заявляется как аксиома. Варианты искусственно сужаются до оценки «за что»? И еще один скромный выбор — писать или не писать.»

Արտաքին հղումներ խմբագրել