«GNC Alfa», Հայաստանում գործող հեռահաղորդակցության ծառայություններ ապահովող ընկերություն։ Հիմնադրվել է 2007 թ.-ին, և 2009-ից մտել Հայաստանի ինտերնետ-պրովայդերների շուկա[1]։ Հանդիսանում է Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության դուստր ձեռնարկությունը, երբ 2012 թ.-ի փետրվարին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% + 1 բաժնետոմսերը 22,5 միլիոն $ արժողությամբ[2][3]։ Ընկերությունը տրամադրում է լայնաշերտ ինտերնետի և ֆիկսված հեռախոսակապի ծառայություններ։ Նախատեսված է 2013-ից իրականացնել IP հեռուստատեսության ծառայություններ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, ընկերության գլխավոր տնօրենն է Հայկ Ֆարամազյանը[4]։

GNC-Alfa
ՏեսակԲաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2007
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքՀայկ Ֆարամազյան (գլխավոր տնօրեն)
Սպասարկվող տարածք{{{2}}} Հայաստան
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Արտադրանքլայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ
Աշխատողների թիվ800
Մայր ընկերությունՌոստելեկոմ
ՍեփականատերՌոստելեկոմ (75%)

Ըստ 2012 թվականի ամռանը անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է հինգերորդ տեղը[5]։

2013 թվականի ապրիլի դրությամբ, ընկերության ծառայությունները հասանելի են Երևան, Աբովյան, Աշտարակի, Գյումրի, Չարենցավան և Վանաձոր քաղաքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռոստելեկոմ-Հայաստան. «Կապացուցենք, որ լավագույնն ենք»
  2. «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը մուտք է գործում հեռահաղորդակցության ծառայությունների հայաստանյան շուկա
  3. Ռոստելեկոմը Հայաստանում սկսեց մատուցել հեռահաղորդակցման ծառայություներ
  4. «Սփյուռ --> «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  5. Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012

Արտաքին հղումներ խմբագրել