Frictional Games, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված շեդակական Հելսինգբորգ քաղաքում։ Frictional Games-ի բոլոր խաղերը օգտագործում են ներքին խաղային շարժիչ՝ HPL Engine։

Frictional Games
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2006
ՎայրՀելսինգբորգ
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ5 մարդ
Կայքfrictionalgames.com(անգլ.)
 Frictional Games Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ստուդիայի առաջին խաղը դարձավ Penumbra։ Overture, survival horror ժանրի խաղ, որը թողարկվեց 2007 թվականին[1], որը ունեցավ երկրորդ մաս՝ Penumbra։ Black Plague, որը թողարկվեց արդեն 2008 թվականին, և վերջին, ընդլայնված տարբերակը՝ Penumbra։ Requiem-ը 2008 թվականին վերջին[2]։

Penumbra առաջին տարբերակը, առաջին անգամ թողարկվեց 2006 թվականին, այն իրենից ներկայացնում էր տեխնիկական դեմո[3]։

2010 թվականի մայիսի 4-ին Penumbra։ Overture խաղը ընդգրվեց ինդի-խաղերի հավաքածուի մեջ ցածր գնով, որը տարածվում էր թվային եղանակով։ Հաջողություն գրանցելուց հետո, մշակողները ամբողջությամբ բացեցին խաղերի ներքին կոդը[4][5]։

2010 թվականի սեպտեմբերի 8-ին ընկերությունը ավարտեց աշխատանքները Amnesia։ The Dark Descent-ի վրա, որի հետ միասին թողարկվեց HPL խաղային շարժիչի երկրորդ տարբերակը։

2011 թվականի ապրիլի 12-ին ընկերութունը թողարկեց Amnesia։ The Dark Descent խաղի երկրորդ տարբերակը՝ Amnesia։ Justine, որում դեպքերը խաչվում էին խաղի առաջին մասի դեպքերի հետ։

2013 թվականին ընկերությունը հրապարակեց Amnesia։ A Machine for Pigs խաղը։

2015 թվականի սեպտեմբերի 22-ին ընկերությունը ցուցադրեց SOMA խաղը, որի հետ մեկ տեղ թողարկվեց HPL շարժիչի երրորդ մասը[6][7]։

2016 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունը հրապարակեց PlayStation 4-ի համար նախատեսված խաղերի հավաքածուը, որն իր մեջ պարունակում էր Amnesia։ Amnesia։ The Dark Descent խաղի բոլոր մասերը և Amnesia։ A Machine for Pigs խաղը[8]։ Հավաքածուն հասանելի էր PlayStation Network թվային ծառայությունում։

2020 թվականի մարտին ստուդիան հրապարակեց Amnesia։ Rebirth խաղը, որի հետ մեկ տեղ թողարկվեց HPL խաղային շարժիչի 3․5 տարբերակը[9]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Մշակող Պլատֆորմ Խաղային շարժիչ Հրատարակչություն
Mac Lin Win PS4 XOne Switch XSx/s PS5
2007 Penumbra: Overture Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ HPL1 Engine Paradox Interactive
2008 Penumbra: Black Plague Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ
Penumbra: Requiem Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ
2010 Amnesia: The Dark Descent Այո Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ Ոչ HPL2 Engine Frictional Games
2013 Amnesia: A Machine for Pigs Ոչ Այո Այո Այո Այո Այո| Да
2015 SOMA Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ HPL3 Engine
2020 Amnesia: Rebirth Այո Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո HPL3.5 Engine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «LinuxGames, Penumbra: Black Plague Final». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  2. «LinuxGames, Penumbra: Requiem Released for Linux». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Penumbra Tech Demo 2006 | Frictional Games». frictionalgames.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Игры Humble Indie Bundle будут открыты». Новость (ռուսերեն). Хабрахабр. 05-11-2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  5. Нильссон, Йенс (05-14-2010). «Penumbra: Overture, HPL1 Engine and OALWrapper released as open source». Пресс-релиз (անգլերեն). Frictional Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  6. Nathan Grayson (2012 թ․ սեպտեմբերի 11). «Amnesia Devs Hint At Next Project, Dismiss Piracy» (անգլերեն). Rock, Paper, Shotgun. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «SOMA - INFO». www.somagame.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Frictional Games анонсировала сборник игр серии Amnesia для PS4». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  9. HPL Engine(ռուս.) // Википедия. — 2020-10-20.