Excuse Me, I Love You (ֆիլմ)
Ariana Grande՝ Excuse Me, I Love You (փոքրատառերով), ամերիկյան համերգային ֆիլմ, որը 2019 թվականին Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ժամանակ ներկայացրել է Արիանա Գրանդեին բեմում և կուլիսներում[1]։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ, համերգային ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 21, 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ Դագդեյլ |
Դերակատարներ | Արիանա Գրանդե |
Երաժշտություն | Արիանա Գրանդե |
Կինոընկերություն | Republic Records և PolyGram |
Տևողություն | 97 րոպե |
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Netflix-ում՝ շրջագայության ավարտից մեկ տարի անց[2][3]։ Ֆիլմի թողարկմանը նախորդել է K Bye for Now (SWT Live) (2019) համերգային ալբոմը, որում ներկայացված են Sweetener World Tour համաշխարհային շրջագայության ձայնագրությունները։
Նախապատմություն խմբագրել
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Գրանդեն առաջիկա համերգային ֆիլմը ներկայացրել է երեք թվիթներով, որոնք հրապարակվել են Twitter-ի էջում[4]։ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Գրանդեն իր Twitter-ի էջում հաստատել է, որ առաջիկա համերգային ֆիլմը թողարկվելու է Netflix սթրիմինգային ծառայության միջոցով, ինչպես նաև հաստատել է թողարկման ամսաթիվը՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին «Excuse Me, I Love You» ֆիլմի պաշտոնական թրեյլերը թողարկվել է Netflix-ում, ապա Twitter-ում, Instagram-ում և YouTube-ում[5][6]։ Դեկտեմբերի 14-ին Netflix-ը հայտարարել է, որ ֆիլմի թողարկման հետ Netflix-ի օգտատերերին հասանելի կլինեն Գրանդեի պրոֆիլային լուսանկարները[7]։
Ֆիլմի հեղինակներ խմբագրել
«Excuse Me, I Love You» ֆիլմի պրոդյուսերն է Պոլ Դագդեյլը, գործադիր պրոդյուսերը՝ Արիանա Գրանդեն, ինչպես նաև Սքուտեր Բրաունը, Ալիսոն Քեյը, Սքոթ Մանսոնը SB Projects-ի համար, և Ջեսսի Իգնջատովիչը և Էվան Պրագեր Den of Thieves-ի համար։ Սայմոն Ֆիշերը, Լիզ Գարբուսը և Դեն Կոգանը պրոդյուսերներն են, իսկ Փոլ Դագդեյլը, Ռեյ ռոքը և Ջեյմս Շինը՝ համակատարողները[1][8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Del Rosario, Alexandra (2020 թ․ դեկտեմբերի 9). «Ariana Grande Announces Netflix World Tour Film 'Excuse Me, I Love You', Sets Premiere Date». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Yoo, Noah (2020 թ․ դեկտեմբերի 9). «Ariana Grande Announces New Sweetener Concert Film for Netflix». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Vulpo, Mike (2020 թ․ դեկտեմբերի 9). «Ariana Grande Reveals Her Sweetener Tour Is Officially Coming to Netflix». E! Online. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Rowley, Glenn (2020 թ․ դեկտեմբերի 8). «Ariana Grande Teases Mysterious Project With Sweetener World Tour Pics». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Ariana Grande (2020 թ․ դեկտեմբերի 10). «Ariana Grande on Twitter: "netflix.com/arianagrande @netflix"». Twitter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Blistein, Jon (2020 թ․ դեկտեմբերի 10). «Ariana Grande Drops Trailer for Concert Film 'Excuse Me, I Love You'». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ @netflix (December 14, 2020). «Ariana Grande profile icons on December 21!» (Թվիթ). Վերցված է December 15, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Kilkenny, Katie (2020 թ․ դեկտեմբերի 9). «Ariana Grande, Netflix Releasing 'Sweetener' Concert Movie | Hollywood Reporter». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Excuse Me, I Love You (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում