Dr. Stone (ճապ.՝ ドクターストーン, Դոկուտա Սուտոն, Դոկտոր Սթոուն), ճապոնական գիտաֆանտաստիկ ոճի շոնեն մանգա, որը ստեղծել են Ռիտիտո Ինիգակին և Բոիտին։ Սերիան 10 հատորներով առաջին անգամ հրապարակվել է 2017 թվականի մարտի 6-ից մինչ 2019 թվականի ապրիլ ամիսը, ճապոնակա Shueisha C հրատարակչության Weekly Shonen Jump շաբաթաթերթում։

Dr. Stone
ճապ.՝ Dr.STONE
Ժանրգիտաֆանտաստիկ անիմե և մանգա[1][2][3][…], հետապոկալիպտիկ մանգա և իսեկայ
Երկիր Ճապոնիա[2][3]
Թվականմարտի 6, 2017[1][2]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Viz Media-ն լիցենզավորել է մանգան հեռարձակել Հյուսիսային Ամերիկայում։ 2019 թվականի հունվարից Shueisha-ն անգլերեն լեզվով միաժամանակ սկսել է սերիան հրապարակել իր կայքում և Manga Plus հավելվածում։

TMS Entertainment-ը Անիմե-ադապտացիան եթեր է հեռարձակվել 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի դեկտեմբերը։ Առաջին եթերաշրջանի եզրափակիչ և 24-րդ էպիզոդի վերջում հայտարարվում է մանգայի շարքից «քարե պատերազմներ» կամարին նվիրված անիմե սերիալի երկրորդ եթերաշրջանի թողարկման մասին։

Սյուժե խմբագրել

Թայձուն սովորական ուսանող է։ Նա իր լավագույն ընկերոջը՝ հանճար Սենկուին, պատմում է Յուձուրիհային սեր խոստովանելու իր պլանների մասին ։ Նրանք հանդիպում են ծառի տակ, բայց անսպասելիորեն տարօրինակ լույսը լուսավորում է ամեն ինչ։ Թայձյուն Յուձուրիհային հրում է ծառի տակ և փորձում պաշտպանել աղջկան, բայց լույսը ուժեղանում է և բոլոր մարդկանց քարացնում։ Մարդկությունը կանգ առավ, քաղաքակրթության հետքը կամաց-կամաց սկսեցանհետանալ։ Սակայն Թայձյուն, մոտիվացվելով Յուձուրիհիին փրկելու ցանկությամբ, պահպանում է բանականությունը։ Ի վերջո, Թայձյուն կարողանում է դուրս գալ քարացումից։ Նա իմանում է, որ Սենկուն, հաշվելով իր գոյության ամեն վայրկյանը պահպանել է իր բանականությունը և նույնպես դուրս գալ քարացումից։ Ընդ որում, պարզվում է, որ աշխարհում այդժամ 5738 թվականի հոկտեմբերի 5-ն է[4]։

Օգտագործելով գիտությունը՝ Նրանք միասին սկսում են վերականգնել մարդկային քաղաքակրթությունը։ Նրանք կարողանում են ստեղծել մի նետիլ՝ լուծիչ, որը ոչնչացնում է մոտ 4000 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ առաջացած մարդկանց քարե պատյանները։ Առաջին հերթին նրանք որոշում են ազատել Յուձուրիհային, սակայն բախվում են կենդանաբանական այգուց փախած առյուծների ժառանգներին։ Արդյունքում նրանք ստիպված են լինում օգտագործել արտասովոր ուժեղ ավագ դասարանցի Ցուկասա Սիսիոյին։ Նետելով քարե պատյանը՝ Ցուկասան անմիջապես գիտակցում է իրավիճակը և հաղթում առյուծներին։ Ավելի ուշ Սենկուն ավելի շատ նետիլ է սինթեզում և ազատում Յուձուրիհային։ Սենկուն տեսնում է, որ Ցուկասան մանկական հոգեբանական վնասվածքի պատճառով ոչնչացնում է մեծահասակների քարե արձանները, դրանով իսկ սպանելով նրանց։ Նա համոզված էր, որ փրկության արժանի են միայն դեռահասներն ու երեխաները։ Այսպիսով սկսվում է երկու տոհմերի՝ Սենկուի գիտության թագավորության և Ցուկասայի հզոր կայսրության միջև հակամարտույունը[4]։

Կերպարներ խմբագրել

Սենկու Իշիգամի (ճապ.՝ 石神千空, Իշիգամի Սենկու), գլխավոր հերոսների մեկը։ Նա անսովոր խելացի և գիտության տարբեր ոլորտներից տեղյակ ուսանող է, թեև հաճախ դժվարանում է դրանք կիրառել գործնականում։

Հնչյունավորող՝ Յուսուկե Կոբայասի[5]

Թայձյու Օկի (ճապ.՝ 大木大樹, Օկի Թայձյու), Սենկուի լավագույն ընկերը։ Սենկուն բարձր էգնահատում Թայձյուին նրա համառության և հաստատակամության համար։

Հնչյունավորող՝ Մակոտո Ֆուրոկավա[5]

Յուձուրիհա Օգավա (ճապ.՝ 小川杠, Օգավա Յուձուրիհա), աղջիկը, ում սիրահարված էր Թայձյուն։ Նա շատ կենսուրախ է և ձգտում է օգնել ուրիշներին։

Հնչյունավորող՝ Կանա Իտինոսե[5]

Ցուկասա Սիսիո (ճապ.՝ 獅子王司, Սիսիո Ցուկասա), պատմության հակամարտիկ, ով ոչնչացնում է բոլոր չափահաս մարդկանց և ուզում է ստեղծել առանց տեխնոլոգիաների և գիտության աշխարհ։

Հնչյունավորող՝ Յուիտի Նակամուրա[5]

Քրոմ (ճապ.՝ クロム, Կուռոմու), Իշիգամի գյուղի դեռահասներից մեկը, ով սովորել գիտության հիմունքները՝ հաշվի առնելով դրա հմայքը։ Իմանալով գիտական գյուտերի մասին ՝ դառնում է Սենկուի օգնականը, և նրանք միասին աշխատում են գիտության բոլոր հրաշալիքները վերագտնելու ուղղությամբ։

Հնչյունավորող՝ Գեն Սատո[6]

Կոհակու (ճապ.՝ コハク , Կոհակու), Իշիգամի գյուղի ամենաուժեղ մարտիկը։ Ունի անհավատալի ճարպկություն և սուր աչք։ Նա առաջինն է, ով հանդիպում է Սենկուին և անցնում նրա կողմը։

Հնչյունավորող՝ Մինամի Նուկամուրա[6]

Մեդիա խմբագրել

Մանգա խմբագրել

Ռիտիտո Ինիգակիի և Բոիտիի Boiti manga dr. Stone իլուստրացիան առաջին անգամ հրապարակվել է 2017 թվականի մարտի 6-ին, Shueisha հրատարակչության Shonen Jump Weekly-ի շաբաթաթերթում[7]։

Ավելի ուշ VIZ Media-ն հայտարարել է, որ լիցենզավել է մանգան հեռարձակել ԱՄՆ-ում։ Մանգաի առաջին հատորը վաճառքի է հանվել 2018 թվականի սեպտեմբերին[8][9]։ 2019 թվականի հունվարին մանգան սկսել է հրապարակվել Manga Plus բջջային հավելվածում[10]։

2019 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ռիիտիրո Ինագակիի պատմությամբ և Բոիտիի նկարազարդմամբ սփին-օֆֆը՝ Dr։ Stone Reboot: Byakuya 9 գլուխներով թողարվելու 2019 թվականին, Jump Shueisha Shueisha շաբաթաթերթի 48-րդ թողարկման մեջ[11]։ Ինչպես և հիմնական սերիալը, սփին-օֆֆը նույնպես թողարկվել է Shueisha Manga Plus ծառայությունում, իսկ Viz Media-ն սերիալ է հրապարակել իր Shonen Jump թվային հարթակում[12]։

Անիմե խմբագրել

Մանգայի անիմե-ադապտացիան տեղ է Weekly Shonen Jump-ի 51-րդ համարում, որը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին[13]։ Դրա արտադրությամբ զբաղվում է TMS Entertainment ստուդիան[5][14]։ Թողարկվել է 2019 թվականի հուլիսի 5-ին[15]։ Սերիալի առաջին եթերաշրջանի տևողությունը 24 դրվագ է[16]։ Առաջին բացումը՝ «Good Morning World!»-ը կատարել է Burnout Syndromes-ը, իսկ «LIFE»՝ առաջին փակող թեման՝ Rude-α-ը ։ Երկրորդ բացումը «Sangenshoku» կատարել է հավալուսն PELICAN FANCLUB-ը, իսկ երկրորդ փակումը՝ «Yume no You»-ը՝ YouthK Saeki-ն։ Ճապոնիայում հեռարձակումը կատարում է Tokyo MX-ը և այլ հեռուստաալիքներ։ Ռուսաստանում յուրաքանչյուր դրվագի Crunchyrol-ը տրամադրում է ռուսերեն ենթագրեր։

2019 թվականի դեկտեմբերի 13-ին, վերջին դրվագի թողարկմամբ, ազդարարվում է Dr. Stone. Stone Wars անունը ստացած երկրորդ սեզոնի մասին։ Պրեմիերան տեղի ունեցել 2021 թվականի հունվարին։

Սերիաներ
Անվանում Պրեմիեարան Ճապոնիայում
1 Քարե աշխար

«Stone World»  

2019 թվականի հուլիսի 9
2 Քարե աշխարհի տիրակալը

«King of the Stone World»  

2019 թվականի հուլիսի 12
3 Գիտութուն զենք

«Weapons of Science»  

2019 թվականի հուլիսի 19
4 Վառվել ազդանշանային խարույկ

«Fire the Smoke Signal»  

2019 թվականի հուլիսի 26
5 Քարե աշխարհի սկիզբը

«Stone World the Beginning»  

2019 թվականի օգոստոսի 2
6 Քարե աշխարհի երկու երկրները

«Two Nations of the Stone World»  

2019 թվականի օգոստոսի 9
7 Որտեղ է գտնվում երկու միլիոն

«Where Two Million Years Have Gone»  

2019 թվականի օգոստոսի 16
8 Քարե կացին

«Stone Road»  

2019 թվականի օգոստոսի 23
9 Ես կվառեմ գիտության լույսը

«Let There Be the Light of Science»  

2019 թվականի օգոստոսի 30
10 Անկայուն միություն

«A Tenuous Alliance»  

2019 թվականի սեպտեմբերի 6
11 Պարզ աշխարհ

«Clear World»  

2019 թվականի սեպտեմբերի 13
12 Մեջք մեջքի տված ընկերներ

«Buddies Back to Back»  

2019 թվականի սեպտեմբերի 20
13 Դիմակով պատերազմողը

«Masked Warrior»  

2019 թվականի սեպտեմբերի 27
14 Կրակի տիրակալը

«Master of Flame»  

2019 թվականի հոկտեմբերի 4
15 Երկու միլիոն տարվա պտուղները

«The Culmination of Two Million Years»  

2019 թվականի հոկտեմբերի 11
16 Դարերի հեքիաթը

«A Tale for the Ages»  

2019 թվականի հոկտեմբերի 18
17 Հարյուր գիշեր և հազար երկինք

«A Hundred Nights and a Thousand Skys»  

2019 թվականի հոկտեմբերի 25
18 Քարե պատերազմներ

«Stone Wars»  

2019 թվականի նոյեմբերի 1
19 Առաջ, դեպի նորագույն ժամանակաշրջան

«To Modernity»  

2019 թվականի նոյեմբերի 8
20 Էներգիայի դարաշրջան

«The Age of Energy»  

2019 թվականի նոյեմբերի 15
21 Սպարտայի արհեստների ակումբ

«Spartan Crafts Club»  

2019 թվականի նոյեմբերի 22
22 Գանձը

«The Treasure»  

2019 թվականի նոյեմբերի 29
23 Գիտության ալիքի վրա

«Wave of Science»  

2019 թվականի դեկտեմբերի 6
24 Անվերջություն մտնող ձայն

«Voices over Infinite Distance»  

2019 թվականի դեկտեմբերի 13

Քննադատություն խմբագրել

Սերիան Kono Manga ga Sugoi-ի երիտասարդ ընթերցողների համար կազմակերպած Eizkenken ni wa Te wo Dasuna! 2018 թվականի լավագույն մանգա մրցույթում զբաղեցրել է 15-րդ տեղը։ Սերիան Sweat and Soap և Heterogenia Linguistico ~Ishuzoku Gengogaku Nyūmon~ աղուսյակների Kono Manga ga Sugoi! 2019 թվականի լավագույն անիմե անվանակարգում զբաղեցրել է 17-րդ տեղը[17]։

2019 թվականին Dr. Stone-ը ստացել է մանգայի Shogakukan սենեն անվանակարգի 64-րդ մրցանակը[18]։

Crunchyrol-ը 2019 թվականին Dr. Stone անիմեն ավելացրել է «2010- մեր օրերի լավագույն 25 անիմեների» ցանկում[19][20][21]։

Gadget Tsūshin-ը Սենկուի բանալինային բառը ավելացրել իր 2019 թվականի նորաևչ արտահայտությունների ցանկում[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 2,2 AniList — 2013.
  3. 3,0 3,1 MangaDex — 2018.
  4. 4,0 4,1 Ian Wolf (31 августа 2018). «Dr. Stone Volume 1 Review». Anime UK News.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.animenewsnetwork.com/news/2018-12-22/dr-stone-anime-reveals-promo-video-teaser-visual-3-new-cast-members/.141199
  6. 6,0 6,1 https://www.animenewsnetwork.com/news/2019-03-24/dr-stone-anime-reveals-4-more-cast-members/.144933
  7. https://www.animenewsnetwork.com/news/2017-01-26/shonen-jump-magazine-to-launch-6-new-series-by-kuroko-basketball-beelzebub-more-authors/.111485
  8. https://www.animenewsnetwork.com/news/2018-03-30/viz-licenses-dragon-ball-yamcha-spinoff-ao-haru-ride-radiant-manga-more/.129742
  9. https://www.animenewsnetwork.com/daily-briefs/2018-03-02/viz-media-to-release-dr-stone-manga-in-print/.128482
  10. http://www.animenewsnetwork.com/news/2019-01-27/shueisha-launches-free-global-manga-plus-service/.142634
  11. Rafael Antonio Pineda (2019 թ․ հոկտեմբերի 20). «Boichi Draws Dr. Stone Spinoff Manga About Byakuya (Updated)». Anime News Network. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Valdez, Nick (2019 թ․ հոկտեմբերի 27). «Read: Dr. Stone Spin-Off Manga Launches». Comic Book. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. https://www.animenewsnetwork.com/news/2018-11-18/dr-stone-manga-gets-tv-anime-starring-yusuke-kobayashi-in-summer-2019/.139502
  14. https://comicbook.com/anime/2018/12/22/dr-stone-anime-teaser-jump-festa/
  15. «Dr. Stone Anime to Have 24 Episodes». Anime News Network. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  16. «"Crunchyroll Streams Dr. Stone Anime in July"». Anime News Network.
  17. Rafael Antonio Pineda (2019 թ․ դեկտեմբերի 11). «Kono Manga ga Sugoi! Editors Unveil 2020 Rankings». Anime News Network. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  18. Sherman, Jennifer (2019 թ․ հունվարի 21). «Dr. Stone, Age 12, More Win 64th Shogakukan Manga Awards». Anime News Network. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  19. Wolf, Ian (2019 թ․ նոյեմբերի 27). «Crunchyroll Names The Top 100 Anime of the 2010s». Anime UK News. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. «The Best Anime of the Decade (2010 - 2019)». IGN. 2020 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  21. Morrissy, Kim (2019 թ․ դեկտեմբերի 31). «Ultraman Tops Netflix's Most Watched Anime in Japan in 2019». Anime News Network. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  22. Loveridge, Lynzee; Morrissy, Kim (2019 թ․ դեկտեմբերի 4). «Demon Slayer, Dr. Stone, Zombie Land Saga Buzzwords Make Gadget Tsūshin 2019 List». Anime News Network. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.