Dev (իրական անունը՝ Դևին Սթար Թեյլս, հուլիսի 2, 1989(1989-07-02), Թրեյսի, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և ռեփեր։ Դևինը իր առաջին սինգլը թողարկել է 2010 թվականին, իսկ հաջորդ տարի սեպտեմբերին թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը։

Dev
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԴևին Սթար Թեյլս
Ծնվել էհուլիսի 2, 1989(1989-07-02) (34 տարեկան)
Թրեյսի, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Կալիֆորնիա
Ժանրերէլեկտրոփոփ, հիփ-հոփ, դենս, հաուս, ջազ հաուս
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, ռեփեր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ից սկսած
ԼեյբլIsland, Universal Republic, Republic
ԿրթությունSierra High School? և San Joaquin Delta College?
Կայքdevishot.com
 Dev Վիքիպահեստում

Dev-ը ճանաչում ու համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ The Cataracs և Far East Movement երաժշտախմբերը, օգտագործելով նրա Booty Bounce երգը իրենց Like a G6 երգի ձայնագրությունում, առաջին տեղն են գրավել սինգլների չարթում[1]։

Կենսագրություն խմբագրել

Dev-ը ծնունդով կալիֆոռնիական Թրեյսի քաղաքից է։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մոնտեկիում։ Ծնողներն ԱՄՆ էին եկել Կոստա Ռիկայից։ Նրա երակներում մեքսիկացու և պորտուգալացու արյուն է հոսում[2][3]։ Նախքան երաժշտական կարիերայի անցնելը եղել է պրոֆեսիոնալ լողորդուհի (դեռևս քառամյա աղջնակ՝ հաճախել է լողի պարապմունքների, ընդգրկվել ամերիկյան խոստումնալից մանուկ լողորդուհիների հույսի գոտում՝ օլիմպիական հերթափոխում)։ 2008 թվականին իր երգային կատարումների ձայնագրությունները ներբեռնել է MySpace-ի իր էջում, և The Cataracs երաժշտախումբը բացահայտել, հայտնաբերել է նրան։ Միասին երգեր են ձայնագրել, համերգային շրջագայություններ կատարել։ Dev-ը The Cataracs-ի հետ է իրականացրել նաև իր առաջին ալբոմի ձայնագրումն ու թողարկումը[4]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 9-ին Dev-ը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին[5]՝ Էմիլիա Լավ Գորեկիին, որի հայրը Dev-ի վաղեմի սիրած տղան՝ Ջիմի Գորեկին է[6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ

  • 2011: The Night the Sun Came Up
  • 2017: I Only See you When I’m Dreamin

Սինգլներ

Որպես հրավիրված երգչուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dontcha Wanna See Dev's "Booty Bounce"?». Amp Radio 97.1fm. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=yes (օգնություն); Unknown parameter |archivebot= ignored (օգնություն)
  2. Dev - "Fireball"
  3. Campbell, Jason (2009 թ․ ապրիլի 1). «Dev taking singing on a spin around California». The Manteca Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Dev taking her singing on a spin around California». The Manteca Bulletin. 2009 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=yes (օգնություն); Unknown parameter |archivebot= ignored (օգնություն)
  5. «Dev Welcomes Baby No. 1: Emilia Lovely». Celebritybabyscoop.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=yes (օգնություն); Unknown parameter |archivebot= ignored (օգնություն)
  6. «Dev Welcomes Baby No. 1: Emilia Lovely». Celebritybabyscoop.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dev» հոդվածին։