Cyberpunk 2077

2020 թվականի համակարգչային խաղ

Cyberpunk 2077, մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ Action/RPG ժանրով, մշակված լեհական CD Projekt RED ստուդիայի կողմից։ Խաղը համարվում է Կիբերպանկ 2020 խաղի շարունակությունը, որի գործողությունները ծավալվում են 57 տարի անց Կալիֆորնիա նահանգի Նայթ-Սիթի քաղաքում։ Cyberpunk 2077 խաղի անոնսը կայացել է 2012 թվականի Մայիսի 30-ին։ E3 2018-ի շրջանակներում ցուցադրվեց խաղի մասին պատմող կինոմատոգրաֆիկական թրեյլերը, մեկ տարի անց E3 2019-ի ժամանակ ցուցադրվեց ևս մեկ թրեյլեր և նշանակվեց թողարկման ամսաթիվ[21]։ Որպես խաղի թողարկման տարեթիվ նշվեց Ապրիլի 16-ը, սակայն ավելի ուշ ամսաթիվը հետաձգվեց մինչև 2020 թվականի Սեպտեմբերի 17-ին[22]։

Cyberpunk 2077
Изображение логотипа
ՄշակողCD Projekt RED[1]
ՀրատարակիչCD Projekt?[1], Spike Chunsoft?, Bandai Namco Games[2], Warner Bros. Interactive Entertainment, CD Projekt RED և Softclub?
ԴիստրիբյուտորԷպիկ գեյմզ սթոր[3], Google Stadia?, GeForce Now?[4], Steam, GOG.com, Humble Store[5], Microsoft Store և PlayStation Store[6][7][8]
Միջերեսի լեզուանգլերեն[2][1], ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, ճապոներեն, կորեերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, պարզեցված չինարեն, իսպաներեն, թայերեն, ավանդական չինարեն և թուրքերեն
ՍցենարիստJakub Szamałek?, Stanisław Święcicki? և Marcin Blacha?[9]
ԿոմպոզիտորMarcin Przybyłowicz?[10], Paul Leonard-Morgan? և P.T. Adamczyk?
ՎայրNight City?
Թողարկման թվականդեկտեմբերի 10, 2020[11] և փետրվարի 15, 2022[12]
ՊլատֆորմներPlayStation 4, Xbox One, Windows, Xbox Series X and Series S? և PlayStation 5[13]
ՇարժիչREDengine?
Վերջին տարբերակ2.1 (դեկտեմբերի 5, 2023)[14][15]
Ժանրէքշն դերային խաղ, cyberpunk video game? և գիտաֆանտաստիկ համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 18[16]
USKUSK 18[17], USK 18[18] և USK 18[19]
ESRB17+[20] և 17+[20]
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
Կրիչօպտիկական սկավառակ և թվային բաշխում
Կառավարումմկնիկ, ստեղնաշար և գեյմփադ
🌐cyberpunk.net
 Cyberpunk 2077 Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Խաղը պատմում է գլխավոր հերոս Վիի Նայթ-Սիթիում ունեցած արկածների մասին, որը տեղակայված է Հյուսիսային Ամերիկայում։ Խաղացողին կտրամադրվի մի շարք խաղային կարգեր։ Խաղային աշխարհը կազմված է քաղաքից, որը բաժանված է 6 յուրահատուկ շրջանների, որոնցում գոյություն կունենա օրվա և գիշերվա ամբողջական ցիկլը[23]։

Խաղի մշակում խմբագրել

Հայեցակարգ խմբագրել

Խաղը հիմնված է Մայք Պոնդսմիթի Cyberpunk 2020-ի հիման վրա։ Հիմանական փոփոխված էլեմենտը «2020»-ն է, որը փոխվել է ավելի ուշ ժամանակահատված վրա՝ 2077։ Սակայն դեպքերը պատմում է նրա մասին։ Պոնդսմիթը ակտիվ մասնակցություն է ունեցել խաղի մշակման գործընթացում և խորհուրդ է տվել կապված խաղի մեխանիկայի հետ։ Կարևոր մաս է համարվում այն, որը խաղացողը ինքը կարող է ստեծել իր խաղացողին և ընտրել նրա կարգը։ Բացի դա մշակողները ցանկանում են պահպանել խաղի սյուժեն կախված ստեղծված խաղացողին, դրան հավելելով հերոսի հետ կապված կարևոր էլեմենտներ[24]։

Ստուդիա ղեկավար Ադամ Բադովսկին ասել է, որ խաղի սյուժեն իրենից ներկայացնում է հզոր հերոսի և քանակական առավելություն ունեցող հակառակորդների պայքար։ Հակառակորդների դերերում կարող են հանդես գալ կազմակերպություններ, բանդաներ կամ այլ խմբավորումներ։ Այսպիսով CD Projekt RED-ը ցանկանում է իր խաղերը մոտեցնել նրան, որ սյուժեն կենտրոնացված լինի խաղացողի կյանքի, այլ ոչ կազմակերպություների պայքարների վրա։ Խաղի դեպքերը զարգանում են Նայթ-Սիթիում՝ մեծ քաղաք, որը գտնվում է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոի միջև։ Քաղաքի փողոցները մռայլ և անձրևային են ինչպես Շեղբի վրայով վազողը ֆիլում[24]։

Cyberpunk 2077 խաղը ստեղծելու է 1980-ական թվականների կիբերպանկի ձևով։ Խաղը մշակող թիվը ոգեշնչվել է Ուիլյամ Գիբսոնի գրքերից։ CD Projekt RED-ը ցանկանում է ցույց տալ կիբերպանկը հասարակ մարդկանց կյանքում, և չի պատմում գերտեխնոլոգիաների մասին։ 2077 անդրադարձ կլինի մարդկան խնդիրներին կապված նոր տեխնոլոգիաների հետ։ Բադովսկին խաղը մեկնաբանել է հետևյալ տողերով․ «Մի խոսքով, սա կլինի մեծ պատմութույն մեծ խաղացողների համար»։ Որպես տարեթիվ ընտրվել է 2077, որպեսզի նոր թարմություն հաղորդի խաղին, բացի դա Ադամը ասում է, որ «7» հաջողակ թիվ է[24]։

Նկարագրելով խաղի ժանրը, մշակողները նշել են, որ Cyberpunk բնական դերային խաղ է իր բոլոր յուրահատկություներով։ Սրան հավելեցին, որ աշխատանքներ են տարվում խաղում կրակելու մեխանիկան բարելավելու հետ կապված, քանի-որ այն այս տեսակի խաղերի համար հանդիսանում է հարևոր հանգամանք։ Իրենց համար, որպես ամենաբարդ հատված մշակողները ընտրել են հերոսի հմտությունները խաղացողի կարողությունների հետ համաձայնեցնելը, ասկայն Ադամը հայտարարել է, որ նրանք ունեն շատ գաղափարներ կապված այս դեպքի հետ։ Դերային մասին ստեղծման ընթացքում ստուդիան կօգտագործի ողջ փորձը, որը կուտակել է «Կախարդը» խաղի մշակման ընթացքում։ Կարևոր հատված է համարվում խաղում չեզոքության պահպանումը, այսինքն հասնել նվաճման տարբեր միջոցներով։ Խաղը կունենա ազատ աշխարհ, այդ իսկ պատճառով խաղի դեպքերի մեծ մասը կաված կլինի հիմանական սյուժեին, իսկ մնացածը հետազոտած աշխարհների[24]։ E3 2018-ի շրջանակներում ներկայացվեց հերոսների ստեղծման ընթացքը, ազատ աշխարհը, հրաձգությունը, տրանսպորտի շարժը, զենքերի տեսակները և հերոսների ունակությունները[25][26]։

Խաղի հաղթահարման յուրահատկությունները կախված կլինեն նրանց թե ինչ կարգ է ընտրել խաղացողը։ Cyberpunk 2077-ի քվեստներ դիզայներ՝ Պատրիկ Միլլսի խոսքերով խաղի համար ընտրվել է նախորդ տարբերակի (Cyberpunk 2020) երեք կարգերը՝ Solo, Techie և Netrunner[27]։ Ինչպես նաև մշակողները ծրագրել են խաղում զետեղեն նախկին տարբերակի մեխանիկաներից, օրինակ եթե հերոսի ձեռքը վիրավորվել է նա կարող է կորցնել այն։

Ադամի խոսքերով, խաղի գույները կապված են մշակողի տվյալ պահին ունեցած գեղագիտական հայացքից։ Խաղի անքակտելի մաս է կազմում իմպլանտները, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել սեփական մարմինը։ Խաղում կպատկերվեի նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին։

Մշակում խմբագրել

2012 թվականի Մայիսի 30-ին CD Projekt ընկերությունը հայտարարեց, որ սկսում է նոր խաղի մշակումը, որը կունենա Cyberpunk 2077 անունը։ Անոնսում հայտարարվեց, որ խաղը մշակման մեջ է գտնվում արդեն մեկ տարի, ինչպես նաև այն հիմնված է Cyberpunk 2020-ի հիման վրա[28]։ 2013 թվականին հաստատվեց, որ խաղը կթողարկվի ԱՀ-ների, PlayStation 4-ի և Xbox one-ի համար։ Հայտնի դարձավ, որ խաղում կա առաջին դեմքից ռեժիմ[29]։ Խաղի մշակման ընթացքը արագացնելու համար աշխատողների կազմը ընդարձակվեց և կազմը բաժանվեց 3 թիմի։ Համեմատաբար ավելի թույլ թիմը սկսեց Cyberpunk-ի մշակումը[30]։

2013 թվականի Հունվարի 13-ին թողակվեց Cyberpunk 2077-ի թիզեր-թիեյլերը։ Թիզերը ստեղծելու համար ստուդիան վարձել էր Platige Image լեհական ստուդիան։ Թիզերը ստեղծելու յուրահատկությունը կայանում էր նրանում, որ բացակայում էր խաղային աշխարհը, տեսահոյովակը ստեղծվել է սաղմնային մատերիլաների վրա։ Սկսելուց առաջ քննարկվել է տասնյակ տարբերակերը, մինչև թիմը կանգ առավ «bullet-time սեթինգի» վրա[31]։ Թիզերում օգտագործվել է Archive ռոք-խմբի «Bullets» երգը։

Անոնսի թողարկումից երկար ժամանակ անց խաղը շարունակում էր մնալ նախամշակման վիճակում։ 2015 թվականին Միխաել Պլատկովը-Գիլեոսկին հայտարարեց, որ ստուդիան շեշտը դրել է Witcher 3: Wild Hunt-ի ավարտվան համար, այդ պատճառով Cyberpunk 2077-ի մշակումը կանգնեցվել էր, սակայն նրա թողարկումը չի չեղարկվել և այն կթողարկվի նախօրոք նշված ժամանակ[32]։ Ավելի ուշ ծրագրավորողների կողմից հայտարատվեց, որ CD Projekt RED-ը մտադիր չէ գալիք խաղի մասին կիսվել տեղեկություններով մինչև 2017 թվականը[33]։

2018 թվականին CD Projekt RED-ը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը E3 2018 ցուցահանդեսում։ Հուլիսի 10-ին Microsoft-ի կոնֆերանսի ժամանակ ցուցադրվեց խաղի առաջին թրեյլերը, որը ծանոթացնում էր հանդիսատեսին խաղային աշխարհի հետ[34]։

E3 2019-ի ժամանակ CD Projekt RED-ը ներկայացրեց կինոմատոգրաֆիկական թրեյլերը և նշեց թողարկման ամսաթիվը՝ 2020 թվականի ապրիլի 16, և բացեց նախնական պատվիրելու հասանելիությունը բորոլ պլատֆորմների համար։ Ցուցահանդեսի ժամանակ խաղը ներկայացրեց Կիանու Ռիվզ, ով հանդիսանում է լեգենդար դերասաններից մեկը[35][36]։

Օգոստոսի 30-ին հրապարակվեց 15 րոպեանոց հոլովակ, որը ներկայացնում է խաղի գեյմփլեյը, որում ցուցադրվեց Պասիփիկ շրջանը և 2 բանդաները՝ Վուդուստիվը և Կենդանիները[37][38]։

2019 թվականի Սեպտեմբերի 4-ին CD Projekt RED հայտարարեց, որ խաղում կլինի բազմաօգտատեր ռեժիմ[39][40][41]։

2020 թվականի հունվարի 16-ին ծրագրավորողները հայտարարեցին ռելիզի ամսաթվի փոփոխման մասին, այն տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին[42][43][44]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Australian Classification database
  2. 2,0 2,1 NZ Register of Classification Decisions
  3. Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
  4. Шевкун М. Cyberpunk 2077 появится в GeForce Now в день релиза, причём с RTX-эффектами — 2020.
  5. Humble Store
  6. https://www.lapresse.ca/affaires/techno/2020-12-17/sony-retire-le-jeu-video-cyberpunk-2077-du-playstation-store.php
  7. https://www.playscope.com/2020/12/18/cyberpunk-2077-retire-du-playstation-store-sony-va-rembourser-ceux-qui-le-souhaitent/
  8. Purchese R. Sony pulls Cyberpunk 2077 from the PlayStation Store, offers refunds: UPDATE: Microsoft expands refund policy // Eurogamer — 2020.
  9. https://www.videogameschronicle.com/news/cyberpunk-2077s-story-takes-up-two-thick-books-of-dialogue/
  10. VG247 — 2008.
  11. Шевкун М. Cyberpunk 2077 опять отложили — теперь на 10 декабря (ռուս.) — 2020. — ISSN 1560-2583
  12. Warren T. Cyberpunk 2077’s next-gen update now available for PS5 and Xbox Series X / S: It’s a big patch with major improvements // The Verge — 2022.
  13. https://www.eurogamer.net/articles/2020-06-19-cyberpunk-2077-ps4-will-get-day-one-patch-to-work-on-playstation-5
  14. Сонин В. В день релиза Cyberpunk 2077 Ultimate Edition игра получит обновление 2.1 — Игромания (ռուս.) // Игромания — 2023. — ISSN 1560-2583
  15. Dinsdale R. Cyberpunk 2077 Update 2.1 Announced for Next Week: Romantic partner hangouts, a metro system, boss revamps, and more // IGNSan Francisco: 2023.
  16. https://pegi.info/search-pegi?q=Cyberpunk+2077
  17. https://usk.de/en/usktitle/48018/
  18. https://usk.de/en/usktitle/48020
  19. https://usk.de/en/usktitle/48607
  20. 20,0 20,1 ESRB rating database
  21. «E3 2019: CD Projekt RED опубликовала кинематографический трейлер Cyberpunk 2077 и назвала дату её релиза». IGN Russia. 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  22. Шевкун, Михаил (2020 թ․ հունվարի 16). «BREAKING: Cyberpunk 2077 отложили до 17 сентября». Игромания. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  23. https://shazoo.ru (2018 թ․ հունիսի 12). «Cyberpunk 2077 будет от первого лица». Shazoo. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Cyberpunk 2077 - Эксклюзивные подробности из первых рук». Игромания (журнал) (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  25. «Cyberpunk 2077 поставила рекорд по просмотрам на Twitch, а демоверсия кое в чем превзошла Е3-трейлер». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. www.Igromania.ru. «Создатели Cyberpunk 2077 показали 48 минут геймплея своей игры». www.igromania.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  27. «Интервью с дизайнером квестов Cyberpunk 2077 Патриком Миллсом» (ռուսերեն). Cyberpunk World. 2018 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին.
  28. «Cyberpunk – новый проект от CD Projekt» (ռուսերեն). Gamer-info. 2012 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին.
  29. «В Cyberpunk 2077 будет поддержка вида от третьего лица» (ռուսերեն). Канобу. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  30. Петр Петров (2013 թ․ հոկտեմբերի 15). «Разработчики Cyberpunk 2077 не определились с платформами» (ռուսերեն). 3D News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  31. Cohen (2013 թ․ հունվարի 15). «Cyberpunk 2077: как создавался тизер-трейлер» (ռուսերեն). Shazoo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  32. Алексей Лихачев (2015 թ․ հունվարի 10). «CD Projekt: «Cyberpunk 2077 разрабатывается, но время говорить о ней ещё не пришло»» (ռուսերեն). 3D News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  33. Алексей Лихачев (2015 թ․ մայիսի 28). «Новостей о Cyberpunk 2077 от создателей The Witcher не будет до 2017 года» (ռուսերեն). 3D News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  34. «Авторы «Ведьмака» показали новый трейлер ожидаемой Cyberpunk 2077». 3DNews. 2018 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  35. «Киану Ривз объявил дату выхода Cyberpunk 2077». Lenta.ru. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  36. «Who is Keanu Reeves playing in Cyberpunk 2077?». Polygon. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  37. «'Cyberpunk 2077' video offers a 'deep dive' on playing styles» (անգլերեն). Engadget. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. «Авторы Cyberpunk 2077 показали 15 минут геймплея» (ռուսերեն). www.igromania.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  39. «Официально: в Cyberpunk 2077 появится мультиплеер, но только после релиза». Игромания. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  40. «CD Projekt RED официально заявила, что в Cyberpunk 2077 будет мультиплеер». Cybersport.ru. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  41. «Cyberpunk 2077 все-таки получит мультиплеер, но очень нескоро». Coop-land.ru. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  42. «Выход Cyberpunk 2077 был отложен до 17 сентября» (ռուսերեն). PlayGround.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  43. «Релиз Cyberpunk 2077 перенесли» (ռուսերեն). www.cybersport.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  44. «Cyberpunk 2077 отложили до 17 сентября» (ռուսերեն). www.igromania.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.