Քենդի (խումբ)
(Վերահղված է Candy (խումբ)ից)
Խումբ «Քենդի» - վրացական մանկական երաժշտական խումբ, մասնակցել է Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ մասնակցել է «Candy Music» երգով և գրավել է առաջին տեղը[1].
Քենդի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2011 |
Candy (Georgian band) Վիքիպահեստում |
Կազմը խմբագրել
Խմբի կազմի մեջ են մտնում 5 կատարողներ. Իրինա Խեչանովի, Մարիամ Գվալաձե, Անա Խանչալյան, Գվանցա Սանեբլիձե և Իրինա Կովալենկո[2].
- Իրինա Խեչանովին ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 3–ին, Թբիլիսիում[3]։. 2009 թվականին Իրինան արժանացել է «Թբիլիսիի օլիմպիական մրցութային երգեր»–ի լավագույն երգչուհու մրցանակին։ Մասնակցել է նաև Թուրքիայում անցկացված բազմաթիվ երաժշտական մրցույթներին։
- Մարիամ Գվալաձեն ծնվել է 1997 թվականի փետրվարի 9–ին, Ռուսթավիում[3]։. 2007 թվականից սկսած նա մասնակցել է բազմաթիվ երաժշտական միջոցառումներին։ Օրինակ՝ նա համարվում է Estrade - New Star 2009 հանրապետական մրցույթի հաղթող։
- Աննա Խանչալյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 19–ին, Թբիլիսիում։ 2002 թվականից սկսած՝ Անան Զաքարիա Պալիաշվիլու Կենտրոնական երաժշտական դպրոցի, ինչպես նաև Թբիլիսիի № 2 երաժշտական դպրոցի սան է։ 2010 թվականին նա եղել է Մակեդոնիայի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող։
- Գվանցա Սանեբլիձեն ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 26–ին, Քութայիսում[3]։ Նա նույնպես ունի շատ լավ արդյունքներ միջազգային բազմաթիվ մրցույթներում։ Գվանցան տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։
- Իրինա Կովալենկոն ծնվել է 1997 թվականի մարտի 29–ին, Թբիլիսիում[3]։. 2006 թվականից սկսած՝ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ վոկալող։ Մասնակցել է երաժշտական բազմաթիվ մրցույթներին, փառատոններին, մշակութային միջոցառումներին Թբիլիսիում, ինչպես նաև սահմաններից դուրս։ Իրինան տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին, ինչպես նաև ուսումնասիրում է ճապոներեն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Համլետ Մաթևոսյան (2011 թ․ դեկտեմբերի 4). «Մանկական Եվրատելիս 2011–ում հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող «Քենդի» խումբը». Րիա նովոստի. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Մանկական Եվրատեսիլ 2011–ի վերջական հաղորդում». ԲԵՏԼԱ. 2011 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Մանկական Եվրատեսիլ 2011. Վրաստան։». EscKaz.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդի (խումբ)» հոդվածին։ |