Boo ([bu:], 'բու' ), օբյեկտային կողմնորոշմամբ, ստատիկ (խիստ) տիպավորմամբ ծրագրավորման լեզու .NET հարթակի համար։ Ստեղծվել է 2003 թ․։ Ունի Python լեզվի շարահյուսությանը նման շարահյուսություն։ Boo-ի կոմպիլյատորը տարածվում է Open source արտոնագրով և պարզապես ուսանողական նախագիծ է։ Լեզուն ունի հետևյալ հնարավորությունները՝ տիպերի արտարծում, գեներատորներ, մուլտիմեթոդներ, լրացուցիչ «բադի տիպավորում», մակրոսներ և այլն։

Boo
Изображение логотипа
Տեսակծրագրավորման պրոցեդուրային լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, off-side rule language? և ծրագրավորման լեզու
Կատարման ձևինտերպրետատոր
Առաջացել է2003 թ․
ՍտեղծողՌոդրիգո Բարրետո դե Օլիվեյրա
ՆախագծողՌոդրիգո Բարրետո դե Օլիվեյրա
Տիպիզացիաստատիկ, խիստ
Ընթացիկ տարբերակ0.9.4 (2011 թ․ հունվարի 21)
Ներշնչվել էPython և C Sharp
ԱրտոնագիրMIT/BSD-ի հետ համատեղելի արտոնագիր
Կայքboo-lang.org
Ելակոդgithub.com/boo-lang/boo

Boo-ն, ի տարբերություն Python-ի, որի շարահյուսությունն օգտագործվում է նրանում, դինամիկ տիպավորմամբ ծրագրավորման լեզու չէ։

Օրինակներ խմբագրել

«Hello, world!» ծրագիրը

 print("Hello ")
 print "world"
 System.Console.WriteLine("!")

Ֆունցկիայի օրինակ։ Այստեղ մենք արդեն նկատում են Python-ի հետ առաջին տարբերությունը՝ դինամիկ տիպավորման բացակայությունը։

 def factorial(n as ulong) as ulong:
     if n == 1:
         return 1
     else:    
         return n * factorial(n - 1)

Փաստեր խմբագրել

  • Boo ծրագրավորման լեզուն օգտագործվում է Unity նախագծում՝ Windows, Mac OS X, Wii, iPhone հարթակների համար եռաչափ հավելվածների ստեղծման համար։

Արտաքին հղումներ խմբագրել