Blackpink

Կորեացի կին կուռքերի խումբ

Blackpink (կորեերեն՝ 블랙핑크, ոճավորվում է՝ BLACKPINK կամ BLΛƆKPIИK), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է YG Entertainment-ի կողմի և կազմված է Ջիսուից, Ջեննիից, Ռոսեից և Լիսայից։ Խումբը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով, որում ներառված են «Whistle» և «Boombayah» սինգլները, որոնք նրանց համար մեկ ձայնագրություններն են Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթում և Billboard World Digital Song Sales չարթում։

Blackpink
Blackpink-ը 2021 թվականին
Ձախից աջ՝ Ջիսու, Ջեննի, Ռոսե, Լիսա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն블랙핑크
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր
Գործունեություն2016-ներկա
ԼեյբլYG Entertainment
Պարգևներ
Diamond Play Button
Կայքblackpinkofficial.com
Անդամներ
Ջիսու
Ջեննի
Ռոսե
Լիսա
 Blackpink Վիքիպահեստում

Blackpink-ը հարավկորեական գըրլ բենդերի շրջանում հասել է լավագույն ցուցանիշների՝ Billboard Hot 100 չարթում «Ice Cream» երգով, որը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը և Billboard 200 չարթում The Album (2020) ալբոմով, որը հասել է 2-րդ հորիզոնական[1][2]։ Նրանք առաջին հարավկորեական գըրլ բենդն են, որոնք ընդգրկվել և գլխավորել են Billboard-ի Emerging Artists և World Digital Song Sales չարթերը երեք անգամ[3]։ Blackpink-ը նաև առաջին հարավկորեական գըրլ բենդն է, որը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրում է ստացել նրանց 2018 թվականի «Ddu-Du Ddu-Du» հիթ սինգլի համար, որի երաժշտական տեսահոլովակը, ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, հանդիսանում է ՅուԹյուբ հարթակում ամենաշատ դիտումներ ունեցող հարավկորեական խմբի տեսահոլովակը[4][5] այն արդեն ունի ավելին քան 2 մլրդ դիտում ։ Նրանք Միացյալ Թագավորության թոփ 40-ում ամենաշատն ընդգրկված հարավկորեացի արտիստներն են[6] և նրանց 2018 թվականի «Kiss and Make Up» երգը հանդիսանում է հարավկորեական խմբի առաջին երգը, որը Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից հավաստագրման է արժանացել[7][8][9] և Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության կողմից պլատինե է հավաստագրվել[10]։

Blackpink-ն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ օնլայն ռեկորդներ է սահմանել։ Նրանց «Kill This Love» (2019) և «How You Like That» երգերի տեսահոլովակները սահմանել են առաջին 24 ժամում ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակների ռեկորդները, հետագայում սահմանել են 2 ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում[11]։ Նրանք նաև համարվում են առաջին երաժշտական և հարավկորեական խումբը, որոնք ՅուԹյուբ հարթակում ունեն մեկ միլիարդից ավել դիտում հավաքած չորս տեսահոլովակ[12][13][14]։

Blackpink-ը 31-րդ Golden Disc Awards-ի և 26-րդ Seoul Music Awards-ի ժամանակ ստացել է «Տարվա նոր արտիստ» մրցանակները, ինչպես նաև 2019 թվականին համարվել է Հարավային Կորեայի առավել ազդեցիկ հայտնիներից մեկը, իսկ ըստ Forbes Korea-ի 2020 թվականի ամենաազդեցիկ հայտնիների ցանկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[15] և առաջին հարավկորեական գըրլ բենդը, որն ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30»-ում[16]։ Նրանք նաև առաջին քեյ փոփ գըրլ բենդն են, որոնք պարգևատրվել են MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։

Ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, Blackpink-ը հանդիսանում է Սպոթիֆայում և ՅուԹյուբում ամենաշատ բաժանորդներ ունեցող գըրլ բենդը[17][18]։

Անդամներն են Kim Jennie, Park Rose(cheayoung), Lalisa Manobal, Kim Jisoo։

Backpink նշանակում է, ոչ միայն սև և վարդագույն, այլ նաև՝ գեղեցիկը ամենինչի մեջ չե։ Անդամները իրենց ֆանդոմներին կոչել են blink-ներ։ Blackpink-ը Հարավային Կորեայի մի ակ աղջիկների խումբն է, որ 2017թվականից հետո շատ հաղթանակներ է ունեցել, քան մյուս խմբերը։ Ացջիկների բեմական տաղանդի շնորհիվ Լիսան դարձավ խմբի ամենաբիասված անդամը, Ջենին ամենհայտնի անդամը,Ռոզեն ամենաքյութ անդամը,Ջիսուն ամենըհզոր ձայնով անդամը։ Խումբը շատ նվերներ է ստացել blink-ների կողմից։ Տարածված ֆաներ ունեն տարբեր երկրներում։ Սիրում են պարել և երգել,Ջենին ռեպի թագուհին է,Լիսան պարի թագուհին է,Ռոզեն վոկալի թագուհին է, Ջիսուն գեղեցկության թագուհին է։

Պատմություն խմբագրել

 
Խումբը ելույթ է ունենում Melon Music Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ

Չորս տարի շարունակ լեյբլը թիզերներ էր թողարկում հնարավոր անդամների վերաբերյալ, և միայն 2016 թվականի հունիսի 29-ին Յան Հյոն Սոկը հայտնել է խմբի վերջնական կազմի անդամների մասին[19][20]։ Blackpink-ը լեյբլի երկրորդ գըրլ բենդն է՝ 2NE1-ից հետո[21]։

Խումբը իր «Square One» սինգլային ալբոմը թողարկել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[21][22]։ Նույն օրը խումբը կենդանի ելույթ է ունեցել, որը հեռարձակվել է Naver-ի V app հավելվածով[23][24]։ Նրանց «Boombayah» երգի պրոդյուսերը Թեդի Փաքն է, որը նաև գրել է երգը Bekuh BOOM-ի հետ[25]։ Տեսահոլովակի ռեժիսորը Սո Հյոն Սընն է[26][27]։ «Whistle» երգի պրոդյուսերները Թեդի Փաքն ու Future Bounce-ն են, իսկ բառերի հեղինակները՝ Թեդի Փաքը և Bekuh BOOM-ը[28][29]։

Նրանց կենդանի ելույթի ժամանակ Յան Հյոն Սոկը ասել է, որ խումբը լիդեր չի ունենալու, քանի որ աղջիկները արդեն դարձել են շատ մոտ ընկերուհիներ[30][31]։ Օգոստոսի 14-ին խումբը ելույթ է ունեցել «Inkigayo» երաժշտական հաղորդման ժամանակ[32]։

Նրանց դեբյուտային սինգլերը զբաղեցրել են Billboard World Digital Songs չարթի առաջին հորիզոնականը[33]։ «Whistle» սինգլը 2016 թվականի օգոստոսին «Gaon Chart-ում զբաղեցրել է թվային հեռարձակվող և բջջային չարթի առաջին հորիզոնականները[34]. Չինական QQ Music երաժշտական կայքում նրանք մեկ շաբաթ զբաղեցրել են առաջին հորիզոնականը[35]։

Blackpink-ը 2016 թվականի նոյեմբերի 1-ին թողարկել է «Square Two» ալբոմը` «Playing with Fire» և «Stay» գլխավոր սինգլներով, որոնց պրոդյուսերները Թեդի Փաքը, R.Tee-ն և Սե Վոն Ջինն են[36]։ Նոյեմբերի 6-ին ելույթ են ունեցել «Inkigayo» հաղորդման ժամանակ, իսկ նոյեմբերի 10-ին՝ «M!'Countdown»-ում[37]։ «Playing with Fire» սինգլը երկրորդն էր, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboards World Digital Songs չարթում[38]։

Խմբի կազմ խմբագրել

Անդամներ
Պատկեր Բեմական կեղծանուն ծնե անուն Ծննդյան ամսաթիվ Ազգություն Դիրքը խմբում
Հայերեն և անգլերեն Կորեերեն Հայերեն և անգլերեն Կորեերեն/Թայերեն
  Ջիսու 지수 Քիմ Ջիսու
Kim Ji Soo
김지수 Հունվարի 3, 1995   Հարավային Կորեա[39] Ուղեկցող վոկալիստ, վիժուալ, խմբի դեմք
  Ջեննի 니김 Քիմ Ջեննի
Kim Jenni
제니김 Հունվարի 16, 1996   Հարավային Կորեա
  Նոր Զելանդիա[39]
Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ
  Ռոսե 로제 Փաք Չե Յոն
Park Chae Young
박채영 Փետրվարի 11, 1997   Ավստրալիա[39] Գլխավոր վոկալիստ, ուղեկցող պարուհի
  Լիսա 리사 Լալիսա Մանոբան
Lalisa Manoban
ปราณปริยา ลลิสา มโนบาล Մարտի 27, 1997   Թաիլանդ[39] Գլխավոր պարուհի, ուղեկցող ռեփեր, սաբ վոկալիստ, մակնե

Սկավառակագրություն խմբագրել

Կորեերեն ալբոմներ խմբագրել

Ճապոներեն ալբոմներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Trust, Gary (2020 թ․ սեպտեմբերի 8). «Blackpink Hits New Hot 100 High With Debut of Selena Gomez Collab 'Ice Cream'». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «21 Savage & Metro Boomin's 'Savage Mode II' Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Zellner, Xander (2018 թ․ հունիսի 27). «Blackpink Is First All-Female K-Pop Group to Top Emerging Artists Chart». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  4. Herman, Tamar (2019 թ․ օգոստոսի 3). «Blackpink Receive First RIAA Certification for 'Ddu-Du Ddu-Du'». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  5. Rolli, Bryan (2019 թ․ հունվարի 22). «BlackPink's 'Ddu-Du Ddu-Du' Is The Most-Watched Music Video by a Korean Group On YouTube». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  6. McIntyre, Hugh. «Blackpink Pass BTS As The Korean Musicians with the Most Top 40 Hits in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. McIntyre, Hugh (2020 թ․ հուլիսի 5). «Blackpink Passes BTS To Claim The Most Top 40 Hits Among Korean Artists in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  8. McIntyre, Hugh (2020 թ․ մարտի 17). «BTS's 'Boy With Luv' Is Just The Fifth Korean Single To Be Certified in the U.K.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Blackpink Raih Sertifikat Perak dari Industri Fonografi Inggris». Warta Kota (ինդոնեզերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Blackpink Raih Platinum di Australia untuk Single Kiss and Make Up». tirto.id (ինդոնեզերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Blackpink's return sets new YouTube records with How You Like That». Guinness World Records (անգլերեն). 2020 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Blackpink's 'Kill This Love' surpasses 1 billion views on YouTube». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. «Music video of Blackpink's 'Kill This Love' hits 1 billion views on YouTube». Manila Bulletin (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Blackpink's 'Boombayah' reaches 1 billion views on YouTube, group's third MV to achieve feat». Manila Bulletin (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Seung-il, Oh (2019 թ․ ապրիլի 23). «포브스코리아 선정 2019 파워 셀러브리티 40». JoongAng Ilbo. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  16. Ramirez, Elaine. «BlackPink: The All-Girl K-Pop Group Following BTS's Footsteps And Taking Over The U.S.». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  17. Ana Monroy Yglesias (2020 թ․ հուլիսի 2). «"How You Like That:" Blackpink Breaks Multiple Records With Latest Music Video». Grammy Awards. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  18. «Blackpink are music group with highest number of YouTube subscribers». The Straits Times. 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  19. Choi Na-young (2016 թ․ հունիսի 29). «YG 새 걸그룹, '블랙 핑크' 이름의 뜻은?[YG 새 걸그룹 최종발표③]». OSEN (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  20. Gil Hye-seong (2016 թ․ հունիսի 29). «YG新걸그룹은 4인조 '블랙핑크'..최종멤버 이미 밝힌 4인». Star News (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  21. 21,0 21,1 Kim Yu-young (2016 թ․ օգոստոսի 9). «YG Entertainment unveils K-pop group BlackPink». Kpop Herald. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  22. Jeon Su Mi (2016 թ․ օգոստոսի 10). «BLACKPINK Sweeping Charts Within 2 Days of Debut». Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  23. Choi Hyung-won (2016 թ․ օգոստոսի 9). «Black Pink just another version of 2NE1?». K-Pop Herald. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  24. Kwak Kyung-min (2016 թ․ օգոստոսի 9). «블랙핑크, 선배 2NE1과의 비교에 "대선배..닮고 싶은 마음이다"». Korea Economic Daily (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  25. Hwang Mi-hyun (2016 թ․ օգոստոսի 5). «YG 블랙핑크, 타이틀 '붐바야' 확정.."더위날릴 빠른 곡"». JTBC News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  26. Chu, Yanchingsally (2016 թ․ օգոստոսի 5). «Blackpink Discloses the Teaser Image of its First Song 'Boombayah'». BNT News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  27. Jeon Su Mi (2016 թ․ օգոստոսի 11). «BLACKPINK to Perform Official First Stage on ′Inkigayo′». Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  28. Lee Sang-won (2016 թ․ օգոստոսի 7). «Black Pink debut countdown D-1». K-Pop Herald. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  29. Lee Min-ji (2016 թ․ օգոստոսի 6). «YG "블랙핑크 두번째 타이틀 '휘파람' 테디곡"». Newsen (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  30. Oh MiJung (2016 թ․ օգոստոսի 8). «BLACKPINK Revealed to Have No Leader». Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  31. Hwang Mi-hyeon (2016 թ․ օգոստոսի 8). «양현석 "블랙핑크, 리더 없는 YG 유일의 그룹"». Ilgan Sports (կորեերեն).
  32. «미모에 실력까지…인기가요 블랙핑크 등장에 남심 '흔들'». Herald Business (կորեերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  33. Benjamin, Jeff (2016 թ․ օգոստոսի 16). «BLACKPINK's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  34. Cumulative sales for "Whistle":
  35. «BLACKPINK wraps up performances for their debut single… "Will come back quickly"». YG-Life. YG Entertainment. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  36. «'D-7' 블랙핑크, 타이틀곡은 '불장난'..첫 티저 공개 '강렬+섹시'». Naver. 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  37. «[단독] 블랙핑크, 1월6일 '인기가요'+10일 '엠카' 연속 컴백 확정». 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  38. Benjamin, Jeff (2016 թ․ նոյեմբերի 11). «Blackpink Earn Second No. 1 on World Digital Songs, Debut on Social 50». Billboard. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  39. 39,0 39,1 39,2 39,3 Lee Mi-hyun (2016 թ․ օգոստոսի 8). «[블랙핑크 데뷔②] 블랙핑크 입덕 준비 끝…괴물 신인 스포일러». Ilgan Sports (կորեերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Blackpink» հոդվածին։