Black Star Burger
«Black Star Burger», ռուսական արագ սնման ռեստորանների ցանց։
Բլեք սթար բուրգեր Black Star Burger | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2016 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | blackstarburger.ru |
Black Star Burger Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Black Star Burger ցանցի առաջին ռեստորանը բացվել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Նովի Արբատ փողոցում։ Իր բացման վրա ներդրված կապիտալը կազմել է 20 միլիոն ռուսական ռուբլի։ 2017 թվականի մարտի վերջում Մոսկվայի Ցվետնոյ Բուլվար փողոցում բացվել է երկրորդ ռեստորանը[1]։
2017 թվականի հուլիսին, Գրոզնիյի Վլադիմիր Պուտինի պրոսպեկտում պլանավորվում է հերթական ռեստորանի բացումը[2]։
Մենյու խմբագրել
Black Star Burger-ի մենյուն ներառում է տավարի մսից կամ հնդկահավի մսի ստանդարտից պատրաստված բուրգերների մի քանի տեսակ (195-ից 777 ռուսական ռուբլի), հավի թևեր և կարտոֆիլ ֆրի[2]։
Սեփականատերերը և ղեկավարումը խմբագրել
Ռեստորանների ցանցի կառավարմամբ զբաղվում է ՕՕՕ «Բլեք Սթար ֆուդս» ձեռնարկումը, որի տնօրենի պաշտոնը գրավում է Յուրի Լեվիտասը։ Նրան և իր կառույցներին պատկանում է ընկերության գումարի 49%-ը, իսկ մյուս մասը (ամենքին՝ 17%) պատկանում է Տիմատիին, Պավել Կուրյանովին և Չասսեմ Նզալե Թրիֆեն Վալտերին (Black Star Inc.-ի գործընկերոջը)[3]։