Bingo (լրիվ անվանումը՝ Bingo export-import Tuzla d.o.o.) , սուպերմարկետների բոսնիական ցանց, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի Տուզլա քաղաքում։

Bingo
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1993
ՎայրՏուզլա, Տուզլա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Կայքbingotuzla.ba

Պատմություն խմբագրել

Ցանցը Տուզլայում 1993 թվականին հիմնադրել է բոսնիացի գործարար Սենադ Ջամբիչը[1], ով ածխագործի ու էլեկտրիկի զավակ է և ինքն էլ որոշ ժամանակ աշխատել է ածխահանքում, զբաղվել է մեղվապահությամբ ու մեղրի վաճառքով, ապա խաղային փոքր բիզնես հիմնել[2]։

2010 թվականին Bingo-ն, առաջիններից մեկը լինելով, փոխառություն է ստացել Եվրոպական զարգացման բանկից[2]։ 2014 թվականին դարձել է Բոսնիա և Հերցեգովինայի մանրածախ առևտրի տեղական խոշորագույն ընկերությունը՝ ձեռք բերելով Les Mousquetaires|Interex BiH և Tuš Trade BiH ընկերությունները, և նրա շրջանառության ծավալն անցել է 500 միլիոն փոխարկելի մարկից[3]։

2015 թվականին ընկերություն արդեն ուներ 175 խանութ Բոսնիա և Հերցեգովինայում, 5.500-ից ավելի աշխատող[4]։ Այդ նույն տարում Ջամբիչը, 258,9 միլիոն եվրո ունեցվածքով, ըստ Forbes-ի, ճանաչվել է Բոսնիա և Հերցեգովինայի երկրորդ մեծահարուստը (զիջել է միայն Hifa Group-ի սեփականատեր Իզուդին Ահմետիչին)[5]։

Խորվաթական Agrokor հոլդինգի կոլափսից հետո Ջամբիչը ձեռք է բերել դրա դուստր ձեռնարկություններից մի քանիսը, որոնք գործում էին Բոսնիա և Հերցեգովինայում[2] He also bough Tuzla's Majevica snack factory.[5][6]:

2017 թվականին Bingo-ն դարձել է այդ երկրի սուպերմարկետների ամենաընդարձակ ցանցը։ Այդ նույն տարում Ջամբիչը գնել է Տուզլայի Dita գործարանը[7], 2018 թվականին էլ փրկել է Tuzlanski kiseljak ընկերությունը, որի սեփականատերը Pivara Tuzla-ն էր[7]։

2021 թվականի հուլիսի 30-ին բացվել է Bingo-ի 221-րդ խանութը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Forbes: Vlasnik "Binga" Senad Džambić "težak" oko 450 miliona maraka!» (Bosnian). www.tuzlalive.ba. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Senad Džambić: Propadaš kad se odvojiš od radnika». www.oslobodjenje.ba. 2019 թ․ հունվարի 18.
  3. «Senad Džambić: Tajna uspjeha je da u BiH ulažem sve što zaradim!» (Bosnian). www.avaz.ba. www.avaz.ba. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Najveći domaći trgovački lanac: Bingo 2015. godinu završio sa 5.500 zaposlenih» (Bosnian). www.faktor.ba. www.faktor.ba. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «N1». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «Made in BiH - Pronađite najbolje poslovne partnere iz Bosne i Hercegovine». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  7. 7,0 7,1 «Biznismen godine: Senad Džambić». vijesti.ba. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  8. «Bingo otvorio još jedan objekat». 2021 թ․ հուլիսի 30.