Bigbig Studios, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Ռոյալ Լեմինգթոն-Սփա քաղաքում[1]։ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Codemasters ընկերության նախկին 4 աշխատակիցների կողմից[2]։ Ընկերությունը հիմնադրվել է Evolution Studios ընկերությանն աջակցելու համար։ 2007 թվականի սեպտեմբերին Bigbig Studios և Evolution Studios ընկերությունները գնվեցին Sony Computer Entertainment-ի կողմից[3]։ Bigbig Studios-ի հիմնականում զբաղվելու էր PlayStation-ի համար նախատեսված խաղերի վերաթողարկմամբ PlayStation Portable-ի և PlayStation Vita-ի համար[4]։

Bigbig Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2001
ՎայրՌոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSIE Worldwide Studios?
Կայքbigbigstudios.com(անգլ.)

2012 թվականի հունվարի 10-ին Sony-ին հաստատեց Bigbig Studios-ի փակման մասին լուրերը[5]։

Խաղերի ցանկ խմբագրել

Անվանում Թողարկում Պլատֆորմ
Pursuit Force 2005 PlayStation Portable
Pursuit Force: Extreme Justice 2007 PlayStation Portable
MotorStorm: Arctic Edge 2009 PlayStation Portable & PlayStation 2
Little Deviants 2012 PlayStation Vita

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bigbig Studios, Leamington Spa». The Disc Directory. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Bigbig Studios». Gamesindustry.biz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Sony Computer Entertainment Acquires Evolution Studios and Bigbig Studios». Sony. 2007 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  4. «Sony buys Evolution and Bigbig Studios | Games». Geek.com. 2007 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Crossley, Rob (2012 թ․ հունվարի 10). «Sony closes and restructures two UK studios». MCV/Develop. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.