Bell P-59 Airacomet (անգլ.՝ Bell P-59 Airacomet), ԱՄՆ-ի առաջին ռեակտիվ կործանիչը։ Մշակող և արտադրող՝ Bell Aircraft։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1942 թվականին։ Կիրառվել է միայնակ փորձարկումներում, մարտական գործողություններում չի կիրառվել։ 1945 թվականին դուրս է եկել կիրառությունից։

Bell P-59 Airacomet
Տեսակթռչող սարքի մոդել
Ենթատեսակland-based fighter monoplane?, first-generation jet fighter? և Կործանիչ
ԱրտադրողBell Aircraft
Գլխավոր կոնստրուկտորHarland M. Poyer
Առաջին թռիչքՀոկտեմբերի 1-ին, 1942 թվականին
Կարգավիճակչի շահագործվում
ՇահագործողներԱՄՆ ռազմաօդային ուժեր
Միավոր արտադրված66
 Bell P-59 Airacomet Վիքիպահեստում

Մշակում խմբագրել

Օդանավի նախագծումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի Gloster E.28/39 ռեկտիվ կործանիչի մշակումը։ Նախատիպի մշակումով զբաղվում էր Bell Aircraft Corporation ընկերությունը։ Կոնստրուկտորական աշխատանքները վերջացել են հունվարին՝ 1942 թվականին, իսկ մարտին սկսվեց մի քանի մեքենաների արտադրություն։ Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ ՌՕՈւ-ից 13 օդանավերի պատվեր ընդունեցին։ 1942 թվականի հոկտեմբերին սկսվեցին օդանավի թռիչքային փորձարկումերը։

Կիրառում խմբագրել

Օդանավերից մեկը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ փորձարկումների համար, երկրորդը՝ ԱՄՆՌԾՈւ-ին նավային բազայի պիտանելիությունը փորձարկելու համար (պատասխանները ժխտեցին)։

P-59B օդանավի վերափոխությունը փոխանցվել է 412-րորդ կործանիչ ավեցիոն խմբավորմանը։ Մեքենաները օգտագործվել են հիմնականում օդաչուներին ծանոթացնելու նոր ռեակտիվ տեխնիկայի հետ։ Մարտական գործողություններում օդանավը չի կիրառվել։ 1945 թվականին դուրս է եկել կիրառությունից։

Թռիչքա-տեխնիկական բնութագրություն խմբագրել

 
P-59A-ի ուրվագծումը։
  • Անձնակազմ. 1
  • Երկարություն. 11,63 մ
  • Թևերի թափը. 13,87 մ
  • Բարձրություն. 3,76
  • Թռիչքի առավելագույն քաշը. 5,760 կգ
  • Ուժային տեղադրումը. 2× ՏՌՇ General Electric I-A, յուրաքանչյուրի քարշող ուժը 8.9 kN։
Թռիչքային բնութագրում
  • Առավելագույն արագություն. 664 կմ/ժ
  • Երկարություն. 386 կմ
  • Գործնական առաստատաղ. 14,080 մ
  • Բարձրանալու արագությունը. 16,26 մ/վ

Նկարներ խմբագրել

Աղբյուրներ և արտաքին հղումներ խմբագրել

Ինքնաթիռի մասին airwar.ru կայքում