Bad Company (ճապ.՝ バッドカンパニー, «Վատ խումբ»), «Մեծ ուսուցիչ Օնիդզուկա» մանգայի մանգա-փրիքվել, որը նկարվել է 1996 թվականին՝ Տորու Ֆուձիսավայի կողմից։

Վատ խումբ
ԵրկիրՃապոնիա
ԺանրԿատակերգություն
Թեմամիջնակարգ դպրոցի աշակերտ
Թվական1996
Պրեմիերա1997 թվական

Մինչև Էյկիտի Օնիդզուկայի` լեգենդ, Օնիբակու, մեծ ուսուցիչ Օնիդզուկա դառնալը, նա «հայտնի» խուլիգան և դպրոցական էր, որը կռվում էր բարձր դասարանների աշակերտների հետ և իր ընկերների ու ընկերուհու հետ ժամանակ էր անցկացնում։ Այս մանգան տարբեր կարճ պատմությունների միասնություն է, որոնք իրար միացնում են այնպիսի հերոսներ, ինչպինիք են Էյկիտին, Րյուդզին և նրանց դպրոցական ընկերները։ Այս պատմություններում պատմում են նաև Էյկիտիի մոտոցիկլի ծագման մասին, որը հաճախ հայտնվում է GTO-ում, ինչպես նաև` նրա առաջին հանդիպման մասին Կեսգիշերային հրեշտակի և մյուսների հետ[1]։

Սյուժե խմբագրել

Մանգայի գլխավոր հերոս Րյուդզի Դամման, Հակ-Տյու դպրոցի նոր աշակերտը, չէր ցանկանում իր ծնողների հետ դպրոց գնալ, և բարձրանում է շենքի տանիք և այնտեղից տեսնում է, թե ինչպես են բարձր դասարանների աշակերտներն ու մի շեկ, արյունով մազերով տղա, որը նման էր հրեշի, կռվում։ Հետո Դամման իմանում է, որ այդ տղան Էյկիտի Օնիդզուկան էր, ում մասին վատ լուրեր էին տարածված։ Դամման երազում էր նրա հետ կռվել, այդ պատճառով Էյկիտիյի խմբին և նրա հետ կռվող բարձր դասարանների աշակերտներին հրահրում է կռվելու։ Նրանք հակառակորդներ են դառնում, սակայն ընթացքում ընկերանում են։

Կերպարներ խմբագրել

Րյուդզի Դամմա (ճապ.՝ 弾間龍二), դպրոցի նորեկը, կարճ, սև մազերով կոպիտ և լկտի տղա, պատժում և չի ներում իրեն նեղացողներին, ցանկանալով դառնալ դպրոցի ամենահայտնին։ Բայց դառնալով նոր դպրոցական խմբավորման առաջնորդ` թողում է նրանց և գնում Օնիդզուկայի խումբ։

Էյկիտի Օնիդզուկա (ճապ.՝ 鬼塚 英吉), իր դպրոցի լեգենդը, իր ընկերների խմբի առաջնորդը։ Նա չի ձգտում գերիշխել մյուսների մեջ, բայց իր ֆիզիկական ուժի և բնավորության պատճառով անընդհատ հանդիպում է հակառակորդների և թշնամիների, որոնց հաղթում է։ Իր ընկերների համար ամեն ինչի պատրաստ է, Րյուդզիին սպառնում է սպանել, բայց չի վտարում իր ընկերների խմբից։ Մոտոցիկլ վարել չի կարողանում, սակայն ջանք չի խնայում այն վերանորոգելու համար։

Սակուրա Յամատո (ճապ.՝ 大和桜), տարօրինակ աղջիկ, աշխատում է բոլորին ցուցադրել իր վարտիքը և բոլորին իր առաջ պարտավոր է համարում։ Ընկերություն է անում Րյուդզի Դամմայի և Էյկիտի Օնիդզուկայի հետ, և երկուսին էլ օգնում է։ Քաջ և խիզախ աղջիկ է, նրանց օգնելու համար կանչում է Կեսգիշերվա հրեշտակին։

Ֆուկիտոսի (ճապ.՝ フトシ)

Իսամի (ճապ.՝ イサミ)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BAD COMPANY» (Japanese). Kodansha. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)