Avalanche Studios Group, դուստր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Տեղակայված է Ստոկհոլմում (Շվեդիա)։ Համարվում է մայր ընկերություն, որի կազմի մեջ են մտնում՝ Avalanche Studios, Expansive Worlds և Systemic Reactio ընկերությունները։

Avalanche Studios Group
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2003
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ250 մարդ
Մայր ընկերությունNordisk Film
Դուստր ընկերություններSystemic Reaction? և Expansive Worlds?
Կայքavalanchestudios.com(անգլ.)
 Avalanche Studios Group Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Avalanche Studios Group-ը հիմնադրվել է 2003 թվականին, Քրիստաֆոր Սանդբերգի, Լինուս Բլոմբերգի և Վիկտոր Բլոմբերգի կողմից։

Ընկերության կողմից ստեղծված առաջին խաղը դարձավ՝ Just Cause (2006 թվական) խաղը, որը իրենից ներկայացնում էր ավտոմրցարշավ հավելված կրակոցներով[1][2]։ Այս խաղի համար, որը օգտագործում էր սեփական Avalanche Engine խաղային շարժիչը, հիմք է ծառայել Grand Theft Auto խաղաշարքը։ Խաղային շարժիչը, որը հետագայում կատարելագործվեց և օգտագործվեց ընկերության այլ նախագծերում[3]։

2009 թվականին թողարկվեց theHunter առցանց որսորդության խաղը, որը տարածվում էր անվճար պաշտոնական խաղի միջոցով։ Խաղի սկզբնական տարբերակը մշակվել է բրիտանական Emote Games ընկերության կողմից, սակայն հետագայում խաղի իրավունքները փոխանցվում են Avalanche Studios Group-ին[4][5][6]։

2010 թվականը ընկերության համար հատկանշական եղավ՝ Just Cause 2 խաղի թողարկմամբ, որը նախատեսված էր անհատական համակարգիչների և Xbox 360 և PlayStation 3 խաղային համակարգերի համար[7][8]։ Խաղում պահպանվել էր բաց աշխարհի գաղափարը, ինչպես նաև որպես շարժիչ օգտագործվել էր Avalanche Engine-ի երկրորդ տարբերակը։

2010 թվականի մարտի 23-ին հայտարարվեց դուստր ընկերության՝ Expansive Worlds բացման մասին, որը հիմանականում զբաղվում էր պատական խաղերի թողարկմամբ, ինչպես նաև theHunter խաղի աջակցմամբ[9]։

2011 թվականին թողակվեց Renegade Ops խաղը[10]։

2015 թվականին թողարկվեց Mad Max և Just Cause 3 խաղերը։ Իսկ արդեն 2018 թվականին թողարկվեց Just Cause 4 խաղը։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Ստուդիաներ Հրատարակչություն
Անհատական համակարգիչներ Խաղային համակարգեր Բջջային հեռախոսներ
2006 Just Cause Windows PlayStation 2, Xbox, Xbox 360 Avalanche Studios Eidos Interactive
2009 theHunter Windows Expansive Worlds Avalanche Studios Group
2010 Just Cause 2 Windows PlayStation 3, Xbox 360 Avalanche Studios Square Enix
2011 Renegade Ops Windows PlayStation 3, Xbox 360 Avalanche Studios SEGA
2015 theHunter: Primal Windows Expansive Worlds Avalanche Studios Group
Rumble City Android, iOS Avalanche Studios Avalanche Studios Group
Mad Max Windows PlayStation 4, Xbox One Avalanche Studios Warner Bros. Interactive Entertainment
Just Cause 3 Windows PlayStation 4, Xbox One Avalanche Studios New York Square Enix
2017 theHunter: Call of the Wild Windows Expansive Worlds Avalanche Studios Group
2018 Just Cause 4 Windows PlayStation 4, Xbox One Avalanche Studios New York Square Enix
2019 Generation Zero Windows PlayStation 4, Xbox One Systemic Reaction Avalanche Studios Group
RAGE 2 Windows PlayStation 4, Xbox One Avalanche Studios Bethesda Softworks

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Just Cause» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Just Cause» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Chris Stead. — статья«The 10 Best Game Engines of This Generation» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «theHunter» (անգլերեն) — официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «theHunter Russia — русскоязычное сообщество theHunter» (ռուսերեն). thehunter.ucoz.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Петр Петров (2009 թ․ հուլիսի 9). «Бесплатный симулятор охотника The Hunter» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Just Cause 2» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Just Cause 2» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «New Swedish development studio formed by Avalanche Studios» (անգլերեն) — пресс-релиз. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Константин Фомин (2011 թ․ մարտի 30). «Тоже новости» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.