Arkane Studios, ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 1999 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Լիոն քաղաքում, իսկ 2006 թվականի ամռանը ընկերությունը բացեց մասանճյուղ Օստին քաղաքում (ԱՄՆ

Arkane Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1999
ՀիմնադիրՌաֆայել Կոլանտոնիո
ՎայրԼիոն, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ԱրդյունաբերությունQ112165938?[1]
Մայր ընկերությունMicrosoft Studios
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Կայքarkane-studios.com
 Arkane Studios Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերության հիմնադիրը ծրագրավորող Ռաֆայել Կոլանտոնին է։ Իր կարիերան Կոլանտոնին սկսել է Electronic Arts-ի ֆրանսիական մասնաճյուղում։ 1990-ական թվականներին նա հեռացավ EA-ից և հիմնեց սեփական ստուդիան։

Ընկերության առաջին խաղը թողարկվեց 2002 թվականին, այն կրում էր Arx Fatalis անվանումը և մշակված էր ընկերության սեփական խաղային շարժիչի հիման վրա[2]։ Arkane Studios-ը չկարողացավ հեշությամբ գտնել հրատարակիչ։ Arx Fatalis խաղը խաղացողների և քննադատների կողմից արժանացավ դրական արձագանքների, ինչն էլ հնարավորություն տվեց Arkane Studios-ին շարունակել աշխատանքները։

Ավելի մեծ հայտնիություն ստացավ ընկերության երկրորդ նախագիծը Dark Messiah of Might and Magic, որը պատվիրել էր Ubisoft ընկերությունը։ Խաղի թողարկումից հետո Կոլանտոնին տեղափոխվեց ԱՄՆ և այնտեղ հիմնադրեց ընկերության մասնաճյուղը։

2006 թվականի դեկտեմբերին ընկերությունը ցուցադրեց The Crossing խաղը, որի մշակումը ֆինանսական խնդիրների պատճառով կասեցվեց 2009 թվականին[3]։

2010 թվականին ընկերությունը գնվեց ZeniMax Media-ի կողմից, որը Bethesda Softworks և id Software տերն էր։ Կոլանտոնին հայտարարեց, որ Bethesda և Arkane Studios ընկերությունները իրար նման են, հաշվի առնելով Arx Fatalis և The Elder Scrolls խաղերը[4][5]։

2011 թվականի հուլիսին ստուդիան ցուցադրեց իր նոր նախագիծը՝ Dishonored-ը, որը թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[6]։ Խաղը գրանցեց մեծ հաջողությունները ինչն էլ ոգևորեց Arkane Studios-ին խաղի շարունակության մշակման հարցում։ Dishonored 2 խաղը թողարկվեց 2016 թվականի նոյեմբերին, և նույնպես ստացավ դրական արձագանքներ։ Միարժամանակ ընկերությունը աշխատում էր Prey խաղի վերաթողարկման վրա։ Այսպիսով խաղը թողարկվեց 2017 թվականի մայիսին։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Ծանոթ․ Մշակող Հրատարակչություն
2002 Arx Fatalis Windows, Xbox   Ֆրանսիա Arkane Lyon JoWooD Entertainment
2006 Dark Messiah of Might and Magic Windows   Ֆրանսիա Arkane Lyon Ubisoft
2008 Dark Messiah of Might and Magic: Elements Xbox 360
2012 Dishonored Windows, PlayStation 3, Xbox 360, PlayStation 4, Xbox One   Ֆրանսիա Arkane Lyon
  ԱՄՆ Arkane Austin
Bethesda Softworks
2016 Dishonored 2 Windows, PlayStation 4, Xbox One   Ֆրանսիա Arkane Lyon
2017 Prey Windows, PlayStation 4, Xbox One   ԱՄՆ Arkane Austin
Dishonored: Death of the Outsider Windows, PlayStation 4, Xbox One   Ֆրանսիա Arkane Lyon
2019 Wolfenstein: Youngblood Windows, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch
Wolfenstein: Cyberpilot Windows (HTC Vive, Oculus Rift), PlayStation 4 (PlayStation VR)
2021 Deathloop Windows, PlayStation 5, Xbox Series X/S [7]
2023 Redfall Windows, Xbox Series X/S   ԱՄՆ Arkane Austin

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIRENE (ֆր.)
  2. «Arx Fatalis Interview» (անգլերեն). Gamershell.com. 2002-09. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Arkane and Valve's 'The Crossing' on Hold» (անգլերեն). Shacknews. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Zenimax Media Acquires Arkane Studios» (անգլերեն). ZeniMax Media Press Release. 2010 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  5. «THE MIRROR MEN OF ARKANE, by Russ Pitts». Polygon.com. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Dishonored - новая игра от Arkane Studios» (ռուսերեն). GameTech. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Bethesda's Deathloop and Ghostwire: Tokyo both launch exclusively on PC and PS5». PCGamesN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.