Arirang TV (կորեերեն՝ 아리랑 TV), հարավկորեական միջազգային հեռուստառադիոհեռարձակման ծառայություն։ Դրա կառավարումն իրականացնում է Korea International Broadcasting Foundation ոչ առևտրային հասարակական կազմակերպությունը։

Arirang TV
ԵրկիրՀարավային Կորեա
Հեռարձակման գոտիողջ աշխարհ
Հեռարձակման լեզուանգլերեն, կորեերեն, իսպաներեն, արաբերեն[1]
Հեռարձակման սկսման թվական1996[2]
🌐arirang.co.kr
Arirang Tower-ը Սեուլի Սոչհուգու շրջանում

Պատմություն և տարածում խմբագրել

Arirang TV հեռուստաալիքը հիմնվել է 1996 թվականին Հարավային Կորեայի կառավարության կողմից «Korea for the World, the World for Korea» կարգախոսով[2]։

2009 թվականին հեռարձակումները իրականացվել են 188 երկրներում 7 լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, չինարեն, իսպաներեն և արաբերեն[1]։

2011 թվականի մայիսից անգլալեզու Arirang TV հեռուստաալիքը հեռարձակվել է թվային եթերի տեսքով՝ Վաշինգտոնի ագլոմերացիայում։ Այսպիսով, Arirang ալիքը միացել է այնպիսի միջազգային ալիքներին, որոնք արդեն հասանելի են ԱՄՆ-ի մայրաքաղաքի բնակիչների հեռուստաեթերում, ինչպիսիք են NHK World-ը, France 24-ը, RT-ն, VTV4-ը և Al Jazeera[3]։

Հաղորդումներ խմբագրել

Ծրագրային ցանցը բաղկացած է նորությունների, զվարճանքի, կրթական և վավերագրական ծրագրերից[1]։

Նպատակներն ու խնդիրները խմբագրել

Arirang TV ալիքի նպատակն է կորեական նորությունների և ժամանցային ծրագրերի շուրջօրյա հեռարձակման և արտասահմանյան հեռուստառադիոհեռարձակման ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցության միջոցով Կորեայի և այլ երկրների միջև հարաբերությունների բարելավման շնորհիվ ամբողջ աշխարհում բարելավել Կորեայի իմիջը[4]։

Անվանում խմբագրել

Հեռուստացանցը Arirang անվանումն է ստացել է համանուն կորեական ֆոլկլորային երգից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Arirang TV Fighting Do-or-Die Fight». The Korea Times. 2009 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 «Arirang TV to overcome triple whammy». The Korea Times. 2011 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Arirang TV begins DTV service in metropolitan Washington, D.C., area». The Korea Times. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «About Arirang». Korea International Broadcasting Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել