ArirangAndroid-ի վրա հիմնված հյուսիսկորեական սմարթֆոնների շարք է։ Դրանց թողարկման մասին հայտարարվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին։ Հեռախոսը վաճառքի է հանվել բջջային օպերատորների կողմից սպասարկվող տեղական վաճառակետերում, որպեսզի այն հնարավոր լինի վաճառել 3G SIM քարտերի միջոցով կամ որպես ինքնուրույն սարք։ Անունը ստացել է կորեական «Arirang» ժողովրդական երգի անվանումից[1]։

Arirang (սմարթֆոն)
ԱրտադրողՏեղական մատակարար
Օպերացիոն
համակարգ
Android
ՄուտքագրումMulti-touch, capacitive Սենսորային էկրան
Կորպուսի տեսակSlate

Կիմ Չեն Ընն իր հիացմունքն ու աջակցությունն է հայտնել սմարթֆոնին՝ կարծելով, որ այն կաջակցի երկրի տնտեսությանը և «ազգային հպարտություն ու ինքնահարգանք կներշնչի»[2][3]։

Հեռախոսի՝ ըստ հերթականության թողարկված մոդելներն են՝ Arirang AS1201, Arirang 151, Arirang 152, Arirang 161, Gold Arirang (ոսկե պատյանով), Double-sided Tachi Arirang FP68, Arirang 171 և Arirang 221[4]:

Պատմություն խմբագրել

2013 թվականին Կիմ Չեն Ընը այցելեց «Մայիսի 11-ի գործարան» կոչվող գործարան, որն արտադրում է «Arirang» սմարթֆոնը[5]։ Այդ տարվա օգոստոսին թողարկվեց առաջին Arirang սմարթֆոնը, որը հայտարարվեց որպես ներքին արտադրության առաջին սմարթֆոն, չնայած վերլուծաբաններն ասում էին, որ «Arirang»-ը, ամենայն հավանականությամբ, կարտադրվի Չինաստանում[6]։ Ճապոնական բլոգը համեմատել Է հյուսիսկորեական Arirang AS1201-ը չինական Uniscope U1201-ի հետ։ Երկու մոդելներն ունեին հիմնականում նույն բնութագրերը[7][8]։ Ըստ Daily NK-ի տվյալների՝ 2014 թվականին «Arirang»-ը վաճառվել է 400 դոլարով[9]։

2016 թվականին Arirang 151-ը թողարկվեց Arirang բյուջետային 152 տարբերակի հետ միասին[10]։ Հեռախոսն ուներ հետ սահող դիզայն, 32 ԳԲ հիշողության քարտ և 13 մեգափիքսել տեսախցիկ (4192 x 3104 փիքսել)[11]։ Այն ուներ նաև «հավելվածների արգելափակիչ»[12] : Այս նորացված Arirang սմարթֆոնները թույլ չէին տալիս Bluetooth ֆայլեր փոխանցել օտարերկրյա հեռախոսներից[13]։

Arirang 161-ը թողարկվել է 2017 թվականին։ Այն ուներ 4,7 դյույմանոց էկրան և հագեցած էր 32 ԳԲ հիշողությամբ քարտով։ Բացի այդ, դա մատնահետքի սենսորով առաջին հեռախոսն էր[14]։

Arirang 171 (아리랑171) մոդելը թողարկվել է 2018 թվականին[15]։ Հեռախոսն աշխատում է Android Nougat-ի վրա և ունի 2.6 ԳՀց MediaTek MT6797 պրոցեսոր, 5.5 դյույմանոց վահանակ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, երկակի հետևի տեսախցիկ՝ 13 ՄՊ ոսպնյակով, 8 ՄՊ առջևի տեսախցիկ, 32 ԳԲ ROM, մատնահետքի սենսոր և 4K տեսագրման աջակցություն[16]։ Arirang 171-ը կարող է միանալ Mirae Wi-Fi ցանցին[17][18][19]։

Arirang-ն ունի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Bluetooth-ը, 3G կապը, microSD բնիկը և «կոդավորված» հաղորդագրությունները, ասվում է դանիական ծրագրային ապահովման մշակողի 2018 թվականի հայտարարության մեջ։ Որպես բոնուս, հեռախոսին կցվում է նաև 500 ՄԲ քարոզչական տեսանյութ։ Քրիստիան Բադդե Ջենսենն ասել է, որ հեռախոսը ներառում է մի քանի խաղեր, ներառյալ Angry Birds-ի, Super Mario-ի և Plants VS Zombies-ի հինգ տարբերակները[20]։

CNN-ի զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Arirang հեռախոսները Փհենյանում վաճառվել են 350 դոլարով[21]։ Arirang սմարթֆոնն արժե 3,3 միլիոն կորեական ուոն[22]։

2020-2023 թվականներին Arirang-ը ոչ մի նոր մոդել չի թողարկել[23]։ 2023 թվականի հոկտեմբերին «Arirang 221» անվանումով սմարթֆոնը հայտնվել Է Կորեայի կենտրոնական հեռուստատեսության տեսահոլովակում[24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Arirang, le smartphone nord-coréen». Lesnumeriques.com. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Rieser, Bennett (2013 թ․ օգոստոսի 12). «North Korea Unveils the Arirang, the Painfully Ironic Android Smartphone». WebProNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Kim Jong Un Visits May 11 Factory». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  4. NK, Daily (2017 թ․ նոյեմբերի 16). «Growing cellphone use sign of North Koreans thirst to access and spread information | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  5. «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  6. «North Korea unveils Arirang- secure,homemade smartphone». The Indian Express (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  7. «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  8. «北朝鮮スマホAriang AS1201のベースモデルUniscope U1201を購入|Blog of Mobile!!~http://blogofmobile.com/に移転しました~». 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. NK, Daily (2014 թ․ նոյեմբերի 13). «Les téléphones mobiles en tête de liste des cadeaux que s'offrent les couples. | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  10. «403 Forbidden». errdoc.gabia.io. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  11. NK, Daily (2017 թ․ օգոստոսի 8). «[Video] Promotional smartphone video targets new monied class | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  12. Gilbert, Jon (2022 թ․ հոկտեմբերի 21). «The wild, wonderful world of North Korean smartphones». Android Police (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  13. Byrne, Leo (2016 թ․ հուլիսի 14). «N. Korea's new phone limits file transfers from foreign devices». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  14. protected, email (2017 թ․ սեպտեմբերի 19). «North Korean company launches new fingerprint scanner-equipped smartphone». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  15. Martyn, Williams (2018 թ․ մարտի 20). «Arirang 171 smartphone unveiled». North Korea Tech. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
  16. «North Korea's IT proficiency attracts attention worldwide». North Korea’s IT proficiency attracts attention worldwide (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  17. Ji, Dagyum (2018 թ․ նոյեմբերի 14). Hotham, Oliver (ed.). «Smartphone-capable WiFi on show at Pyongyang IT exhibition, state TV reveals». NK News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. «Company technician Hwang Yong Jo told KCTV in the footage that the Arirang 171 smartphone — first unveiled in March — improves user convenience by enabling people to access the internet on-the-go. Users would need to use a SIM Card to access the Mirae network, he added.»
  18. protected, email (2018 թ․ մարտի 19). «North Korean company previews new Arirang 171 smartphone». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  19. Williams, Martyn (2018 թ․ մարտի 20). «Arirang 171 smartphone unveiled». North Korea Tech (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  20. Daly, Ciarán (2022 թ․ հունվարի 13). «North Korean smartphones 'rarest in world' come with five Angry Birds apps». Daily Star (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  21. Soong-joo, Park (2023 թ․ հուլիսի 13). «North Korea's newest smartphone 'Samtaesong 8' mirrors Samsung Galaxy phones». The Korea Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  22. NK, Daily (2017 թ․ ապրիլի 28). «Cell phone purchases up despite prohibitive costs | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  23. Hui, Mun Dong (2023 թ․ ապրիլի 17). «N. Korea released at least five new smartphone models last year | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  24. Hui, Mun Dong (2023 թ․ նոյեմբերի 23). «N. Korea relies on phone-based orders to sell new smartphone | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.