AEGEE-ն (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / Եվրոպական ուսանողների ֆորում), Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական կազմակերպություններից է։ Այն հիմնադրվել է 1985 թ.-ին Փարիզում և այժմ գլխամասը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում։ Ներկայումս AEGEE-ն մասնաճյուղեր ունի 42 երկրների շուրջ 240 քաղաքներում։

AEGEE-Երևան

Եվրոպական ուսանողների ֆորում


Հիմնադրվել է {{{2}}} Հայաստան, Երևան 2010 թվական
Տեսակ Ուսանողների ցանց
Գլխավոր գրասենյակ {{{2}}} Հայաստան, Երևան
Անդամների թիվ 40
Նախագահ Անուշիկ Պռոշյան
Քարտուղար Կարինե Գալստյան
Փոխնախագահ/Գանձապահ Հայկուհի Թանգյան
Անձնակազմ 6 հոգի (Տեղական խորհուրդ)
Պաշտոնական թվիթեր AEGEE_Yerevan

AEGEE-ի գաղափարախոսությունն է միասնական և առանց սահմանների Եվրոպայի ստեղծումը։

Խրախուսելով շարժունակությունը և միջազգային համագործակցությունը՝ AEGEE-ն փորձում է շրջանցել ազգային, մշակութային և էթնիկ պատնեշները։ Իր 25 տարվա պատմության ընթացքում AEGEE-ն հասցրել է ձեռք բերել խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի Խորհրդում, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ է[1]։

AEGEE-Երևան խմբագրել

Հիմնադրվելով 2010 թվականին՝ AEGEE-Երևանը արդեն իսկ ունի շուրջ 70 ակտիվ անդամներ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ և հայացքներ։ Անդամները մասնակցում են տարբեր միջազգային և տեղական ծրագրերի, ինչպես նաև կազմակերպում են տեղական, տարածաշրջանային և եվրոպական ծրագրեր։ AEGEE-Երևանի հիմնադրման հիմնական նպատակն է ակտիվացնել Հայաստանի դերը եվրոպական երիտասարդության շրջանում, տեղեկացնել հայ երիտասարդներին եվրոպական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին, նրանց հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր մշակույթների հետ, ինչպես նաև ուսումնասիրել Եվրոպայի լավագույն փորձն ու կիրառել այն Հայաստանում[2]։

Նպատակ խմբագրել

Աջակցել Եվրոպական իդեալին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հանդուրժողականությանը, միջսահմանային համագործակցությանը, շարժունակությանը և եվրոպական ինտեգրմանը։

Կառուցվածք խմբագրել

AEGEE-Երևանը հիմնադրման պահից ի վեր ունեցել է Աշխատանքային խմբեր, որոնք կառուցվածքային փոփոխություններից հետո դարձան Հանձնաժողովներ։ Այժմ Աշխատանքային խմբեր կստեղծվեն միջոցառումների կազմակերպման ժամանակ, որպեսզի ղեկավարեն միջոցառման աշխատանքները։ Հանձնաժողովների ղեկավարները Տեղական խորհրդի անդամներ են, ովքեր ընտրում են մեկ տարի պաշտոնավարման ժամկետով։ AEGEE-Երևանում գործում են 4 մշտական հանձնաժողովներ։ Իսկ ընդհանուր կազմակերպությունը ղեկավարվում է Տեղական խորհրդի կողմից, որը կազմի մեջ են մտնում.

  • նախագահ
  • քարտուղար
  • փոխնախագահ/գանձապահ
  • հանձնաժողովների ղեկավարներ։
Նախագահ։ Նախագահը կազմակերպում է Տեղական Խորհրդի ժողովները և նախագահում է դրանք։ Նա համակարգում է ընկերակցության ընթացիկ գործունեությունը, վերահսկում է Տեղական խորհրդի բոլոր անդամների աշխատանքը։
Քարտուղար։ Քարտուղարը ղեկավարում է անդամների գրանցումը, էլեկտրոնային փոստի միջոցով պարբերաբար տեղեկացնում է անդամներին կազմակերպության գործունեության և Տեղական խորհրդի ժողովների մասին, ինչպես նաև կազմում է Տեղական խորհրդի ժողովների և Տեղական Ագորաների արձանագրությունները։

Գանձապահ։ Գանձապահը պատասխանատու է ֆինանսական կառավարման համար։ Նա կազմում է ֆինանսական հաշվետվություններ և պարբերաբար զեկուցում է Տեղական Խորհրդին իր աշխատանքի մասին։

Հանձնաժողովներ խմբագրել

Հանրային կապերի հանձնաժողով խմբագրել

Ղեկավար` Արման Այվազյան
Հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում զանգվածային լրատվական միջոցներին AEGEE-Երևանի միջոցառումների մասին տեղյակ պահելը, կայքի և բլոգի թարմացումը, սոցիալական կայքերում կազմակերպության մասին նորությունների տարածումը, ինչպես նաև պոտենցիալ հովանավորների հետ բանակցությունների վարումը և տարբեր ակցիաների միջոցով հասարակությանը կազմակերպության ու նրա գործունեության մասին իրազեկումը։

Մարդկային ռեսուրսների հանձնաժողով խմբագրել

Ղեկավար` Ավետիս Քեշիշյան
Հանձնաժողովի գլխավոր նպատակն է ուժեղացնել և զարգացնել AEGEE-Երևանի մարդկային ռեսուրսները։ Այն ապահովում է անդամների անհատական զարգացումը տարբեր դասընթացների և սեմինարների միջոցով։ Բացի այդ, օգնում է անդամներին, որ նրանք գտնեն իրենց տեղը կազմակերպությունում։

Տեղական միջոցառումների հանձնաժողով խմբագրել

Ղեկավար` Լիլիթ Սիմոնյան
Հանձնաժողովը պատասխանատու է հանձնաժողովի առաքելությունների, նպատակների և ռազմավարության մշակման համար` մտահղացումներ, միջոցառումների առաջարկություններ հավաքելով, դրանք ծրագրելով ու ղեկավարելով։ ՏՄՀ-ն հնարավորություն է տալիս AEGEE-ի անդամներին և ոչ անդամներին մասնակցել միջմշակութային, սոցիալական միջոցառումների, ուսումնական դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների, իրազեկության օրերի։ Ինչպես նաև աջակցում է ենթահանձնաժողովներին իրագործել իրենց ծրագրերը։

Իրականացրած ծրագրեր խմբագրել

Տեղական վերապատրաստման դասընթաց (Local Training Course)

AEGEE-Երևանը առաջին անգամ կազմակերպեց և հաջողությամբ իրականացրեց LTC (Local Training Course / Տեղական վերապատրաստման դասընթաց), որին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 30 հոգի, հետագայում նրանք մասնակցեցին եռօրյա դասընթացների, որոնք կազմակերպում և անցկացվում էին AEGEE-Եվրոպայի օժանդակությամբ։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ կապված հասարակական ծրագրերի մշակման, դրանց իրագործման և արդյունքների արժևորման վերաբերյալ։ Փակման արարողության ընթացքում միջոցառմանը լիովին մասնակցած բոլոր անձինք ստացան մասնակցության մասին վկայականներ։
2013. 2013 թ. հունիսի 8-ին AEGEE-Երևանը կազմակերպեց Տեղական վերապատրաստման դասընթաց LTC (Local Training Course), որի նպատակն էր ներկայացնել AEGEE-ն և նրա գործունեությունը կազմակերպության նոր անդամներին և այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են մեր գործունեությամբ։ Ավելի քան 40 մասնակիցներ ոչ միայն բացահայտեցին AEGEE-ն, այլև ծանոթացան միմյանց հետ։ Նաև “Ի՞նչ է Եվրոպան” խաղի օգնությամբ մասնակիցները կարողացան բացատրել Եվրոպայի գաղափարը իրենց պերուացի գործընկերոջը։ LTC-ից հետո նոր անդամներ ցանկացան միանալ ամենամեծ և ամնեաակտիվ կազմակերպության` AEGEE-ի, Երևանյան ընտանիքին։ 2014. 2014 թ. փետրվարի 15-ին AEGEE-Երևանը կազմակերպեց Տեղական վերապատրաստման դասընթաց (LTC)` Ղեկավարել, Կրթել, Ստեղծել։ Ավելի քան 50 երիտասարդներ և ուսանողներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացին։ Դա մեծ հնարավորություն տվեց մասնակիցներին բացահայտելու AEGEE-ի աշխարհը` փորձառու AEGEE-ականներ Արմենակ Մինասյանցի և Սալի Եբանոիձեի օգնությամբ։ Մասնակիցները ծանոթացան AEGEE-ի պատմությանը, նպատակներին և գործունեությանը։ Այնուհետև մարզիչ Պավել Վասիլևի (Էստոնիա) հետ, քննարկեցին թե ինչ է ղեկավարությունը և ովքեր են իրական ղեկավարները, և թե ինչպես ղեկավարել ու ստեղծել…

Երիտասարդների գործազրկության դեմ պայքարի օր (Youth unEmployment Day)

Միջոցառմանը 80 գրանցվածի փոխարեն մասնակցեց 150 հոգի։ Մասնակիցներին ներկայացվեց CV գրելու հմտությունները, աշխատանքի դիմելու «կանոնները»։ Իրենց խոսքով հանդես եկան աշխատակիցներ Էրազմուս ծրագրից, Կարիերայի կողմնորոշման կենտրոնից և այլ փոխանակման ծրագրերից։
Միջոցառումը բարեհաջող անկացվել է նաև Սոֆիայում, Տիրանայում, Գդանսկում, Ստանբուլում, Մոսկվայում, Բարսելոնայում, Լուբլինում, Թբիլիսիում, Սկոպյեում, Ռիգայում և Իզմիրում[3]։

ԵՄ իրազեկության օր (EU Awareness Action Day)

AEGEE-Եվրոպայի Միջազգային քաղաքականություն Աշխատանքային խմբի հետ անցկացվեց ԵՄ տեսանելիության օրը, որին մասնակցում էին 50 ընտրված մասնակիցներ և ևս 30 հոգի AEGEE-Երևանի անդամներից։ Միջացառման ընթացքում ներկայացվեց ԵՄ ինստիտուտների պատմությունն ու զարգացումը, ֆունկցիաները և գլխավոր ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ԵՄ ոչ անդամ ու Արևելյան գործընկերության երկրներին տրվող մշակութային, տնտեսական և կրթական հնարավորությունները։ Վերջում մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց Հայաստանը ԵՄ անդամ դառնալու առավելություններն ու թերությունները։

Բարձրագույն կրթության օրեր (Higher Education Days)

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր համալսարաններից, տարբեր հյուրեր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում Տեմպուսի գրասենյակից, Մեծահասակների կրթության և շարունակական կրթության ասոցիացիայից, ARMACAD ասոցիացիայից, Հայաստանում գործարարների միությունից, Erasmus Mundus շրջանավարտների ասոցիացիայից և այլ հյուրեր։ Քննարկվեցին տարբեր հարցեր, ինչպիսիք են կրթական համակարգը Եվրոպայում, բարձրագույն կրթության համակարգը և որակը Հայաստանում, բարեփոխումները և հեռանկարները և բարձրագույն կրթությանը վերաբերող այլ թեմաներ։ Թեմաները բոլորը արդիական էին և հուզում են հայ ուսանողին։ Խոսվեց նաև աշխատաշուկայի մասին և թե դրա որ մասն են կազմում ուսանողները[4]։

Ամառային համալսարան (Summer University)

Ծրագրի ընթացքում եվրոպական 15 երկրների մոտ 20 երիտասարդներ հյուրընկալվել էին Հայաստանում։ Մասնակիցները առաջին անգամ էին Հայաստանում և շատ տպավորված էին։ Մասնակիցները եղան Հայաստանի մի քանի պատմամշակութային վայրերում։ Այնտեղ նրանք ծանոթացան Հայաստանի պատմությանը, ճարտապետությանը, ազգային խոհանոցին, երգին ու պարին։
Ամառային համալսարանը միաժամանակ անցկացվում է Եվրոպայի ավելի քան 20 երկրներում, իսկ այսուհետ` նաև Հայաստանում[5]։

Անդամագրություն խմբագրել

AEGEE-Երևանի անդամ կարող է դառնալ 18-ից 35 տարեկան ցանկացած երիտասարդ՝ անկախ կրթությունից և մասնագիտությունից։ AEGEE-ն իր անդամների համար մեծ հնարավորություններ է ստեղծում ինչպես աշխատանքային փորձ ձեռք բերելու, այնպես էլ տարբեր միջոցառումների մասնակցելու, հավելյալ գիտելիքներ ձեռք բերելու համար։ Անդամագրության համար պարզապես պետք է լրացնել ինտերնետային հայտը, որից հետո Մարդկային ռեսուրսների հանձնաժողովը կտեղեկացնի հետագան գործողությունների մասին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AEGEE-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «AEGEE-Երևանի անձնակազմ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  3. Երիտասարդները` գործազրկության դեմ
  4. Բարձրագույն կրթության օրերը Հայաստանում
  5. «Ամառային համալսարան»-ը ավարտվեց