A340-ի ավիավթար Տորոնտոյում

A340-ի ավիավթար Տորոնտոյում՝ ավիավթար[1], որը տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 2-ին Տորոնտոյի միջազգային օդանավակայանում[2]։ Airbus A340-313X ինքնաթիռը, որը պատկանում էր Air France ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Փարիզից դեպի Տորոնտո։ Ինքնաթիռում գտնվում էր 297 ուղևոր և 12 անձնակազմի անդամները։ Ավիավթարը կապված էր եղանակային պայմանների հետ, ինքանթիռը մոտեցել է օդանավակայանին, այնուհետև կայծակ է եղել և ինքնաթիռը ընկել է։ Այնուհետև ինքնաթիռը բռնկվել է կրակով, մի քանի րոպե ինքնաթիռը այրվել է, այդ ժամանակ բոլոր 309 մարդկանց հանել են ինքնաթիռից։ Բոլորը փրկվել են[3]։

A340-ի ավիավթար Տորոնտոյում
Վթարի հետևանքը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականօգոստոսի 2, 2005
Ժամանակ16:02 (20:02 UTC)
Պատճառանձնակազմի սխալ
ՎայրՏորոնտո, ,  Կանադա
ՉվերթAFR358
Թռիչքի վայրՖրանսիա Փարիզ
Վերջնական կետԿանադա Տորոնտո
Զոհվածներ0
Վիրավորներ12
Aviation Safety Network ID20050802-0
Օդանավ
ՄոդելAirbus A340-313X
ԱվիաընկերությունՖրանսիա Air France
Կողային համարF-GLZQ
Արտադրման թվական1999 թ.
Ուղևորներ297
Անձնակազմ12
Կենդանի մնացած309 (բոլորը)
Քարտեզ
Քարտեզ
 Air France Flight 358 Վիքիպահեստում

Մի շարք տեղեկություններից հայտնի է, որ սա միակ միջադեպն էր, որը կապված էր Airbus A340 ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռ խմբագրել

Airbus A340-313X (գրանցման համարը F-GLZQ) արտադրվել է 1999 թվականի օգոստոսի 8-ին, և իրականացրել է իր առաջին չվերթը նույն թվականի սեպտեմբերի 7-ին։ Ինքնաթիռը ուներ չորս շարժիչ CFM International 56-5C4 արտադրության։ Ինքնաթիռի առավելագույն քաշը, որը կարող էր տեղափոխել կազմել է 271000 կգ։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 3711 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 28 418 ժամ։ Այս ինքնաթիռը նախատեսված էր 291 ուղևորների համար։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ խմբագրել

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 59- ամյա Ալեն Ռոզե։ Իր առաջին չվերթը իրականացրել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին։ 1973 թվականի օգոստոսից աշխատել է Touraine Air Transport ավիաընկերությունում։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Air Inter ավիաընկերություն, որտեղ փորձարկել է Airbus A300 ինքնաթիռը։ 1997 թվականին Ալենը Air France ավիաընկերությունը դառնում է անձնակազմի անդամ, և սկսում է չվերթներ իրականացնել Airbus A319, A320 և A321 ինքնաթիռներով։ Ալենին առաջարկում են լինել A340-ի հրահանգիչ, սակայն նա հրաժարվում է։ Ալենը օդում անցկացրել է 15 411 ժամ, որից 1788 ժամ եղել է A340 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 43- ամյա Ֆրեդերիկ Նոդ։ Աշխատել է Air France ավիաընկերությունում 1985 թվականի մարտից։ 1986-1987-ական թթ. նա սովորել է Ամերիկայում, որից հետո եկել Ֆրանսիա, և իրականացրել թռիչքներ։ 1996 թ. օդաչուների վերապատրաստման ծրագիրը երկարաձգվել է, որի միջոցով նա ավարտում է իր վերապատրաստումը։ 2001 թվականից սկսել է A340 օդանավով իրականացնել երկար թռիչքներ։ Օդում անցկացրել է 4834 ժամ, որից 2502 ժամ եղել է A340 օդանավում։

Ինքնաթիռում գտնվում էր 309 մարդ, 297 ուղևոր և 12 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
  Ֆրանսիա 101 12 113
  Կանադա 104 0 104
  Հնդկաստան 8 0 8
  Իտալիա 19 0 19
  Մեծ Բրիտանիա 7 0 7
  ԱՄՆ 14 0 14
  Գերմանիա 2 0 2
  Իսրայել 4 0 4
  Մեքսիկա 1 0 1
  Թուրքիա 1 0 1
Նշված չէ 36 0 36
Ընդամենը 297 12 309

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Miracle in Toronto» (անգլերեն). The Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  2. «We thought the plane would blow up» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2005 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  3. «Air Crash Investigation: Desperate Escape» (անգլերեն). ՅուԹյուբ. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել