8''/35-անոց ծովային թնդանոթ

8"/35-անոց ծովային թնդանոթ (ռուս.՝ 8"/35 морская пушка), 203,2 միլիմետրանոց հրանոթ, որը մշակել է Ա. Բրինկը։ Թնդանոթն արտադրվել է Օբուխոմի գործարանում։ Զինամթերքը 1885 թվականին մտել է Ռուսական կայսերական նավատորմիղի սպառազինության մեջ։ Այդ թնդանոթով սպառազինված են եղել «Ծովակալ Նախիմով», «Ազովի հիշատակ», «Րյուրիկ» զրահակիր հածանավները, ինչպես նաև` «Կորեացի» տիպի հրետանավակը[1]։ Թնդանոթը կիրառվել է Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ։

8''/35-անոց ծովային թնդանոթ
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԹնդանոթ
8"/35-անոց թնդանոթը «Ծովական Նախիմով» հածանավից, ճապոնական թանգարանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — С. 403-404. — ISBN 985-433-703-0

Գրականություն խմբագրել

  • Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — ISBN 985-433-703-0

Արտաքին հղումներ խմբագրել

8"/35 Pattern 1885