7800° Fahrenheit ամերիկյան ռոք-խումբ Bon Jovi-ի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1985 թվականի մարտի 27-ին Mercury Records-ի կողմից։ Ալբոմի անվանումը հղում էր քարի (անգլ.՝ rock) հալման ջերմաստիճանին։ Ալբոմը ներկայացրել է Bon Jovi-ի 80-ականների դասական լոգոն, որը հետագայում օգտագործվելու է Slippery when Wet, New Jersey ալբոմների համար։ Ալբոմը ձայնագրվել է վեց շաբաթվա ընթացքում՝ 1985 թվականի հունվարի ու մարտի միջև the Warehouse Studios-ում, Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա։ Ալբոմը նշել է խմբի ու ռեժիսոր Լանչե Քուինի վերջնական միավորումը։ Այն նաև Bon Jovi-ի միակ ալբոմն է, որի ստեղծմանը (երգահանություն) մասնակցել են խմբի բոլոր 4 անդամները, իսկ «Secret Dreams» երգը միակն է, որի համար թմբկահար Տիկո Տոռեսը ստացել է երգահանի կարգավիճակ։ 7800° Fahrenheit-ը գրավել է 37-րդ տեղը Billboard 200 ալբոմների թոփում ու խմբի առաջին ձայնագրությունն էր, որը ԱՄՆ-ում ստացավ որսկյայի կարգավիճակ։ Այն պահպանեց իր դիրքը թոփում ևս 85 շաբաթ ու կարգվել է պլատինե 1987 թվականի փետրվարի 19-ին։ Սինգլներ «In and Out of Love» և «Only Lonely»-ը երկուսն էլ մտել են Billboard-ի Տաք հարյուրյակի մեջ։ Չնայած նրան, որ ալբոմը սիրված էր երկրպագուների կողմից, խումբը դժգոհ էր նրա հնչերանգից ու ըստ էության հրաժարվեցին դրանից, հենց ամրացրեցին իրենց խոշոր ռոք-աստղերի կարգավիճակը Slippery When Wet ու New Jersey ալբոմներով մի քանի տարի անց։ Այն խմբի կողմից ամենաքիչ կատարվող ալբոմն է խմբի ամբողջ կարիերայում, ու բացի Tokyo Road երգից, որը երբեմն կատարվում է Ճապոնիայում մի քանի տարին մի անգամ, ու «Only Lonely»-ից, որը մի քանի անգամ կատարվել է The Circle Tour-ի ժամանակ 2010-ին, այս ալբոմից ոչինչ չի կատարվել՝ սկսած ուշ 1980-ականներից։

7800° Fahrenheit
Bon Jovi--ի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄարտի 27, 1985 (1985-03-27)
Ձայնագրված1985 թվականի հունվար- մարտ
Ժանրհարդ ռոք, հեվի մետալ, գլեմ ռոք
Տևողություն47:10
Լեզուանգլերեն
ԼեյբլMercury Records (ԱՄՆ)
Vertigo Records (Եվրոպա)
ՌեժիսորԼանչե Քուին
Մասնագիտական ակնարկ
Bon Jovi--ի ալբոմների ժամանակագրություն
Bon Jovi (1984) 7800° Fahrenheit Slippery When Wet (1986)
Սինգլներ 7800° Fahrenheit  ալբոմից
  1. «Only Lonely»
  2. «In and Out of Love»
  3. «The Price of Love (Ճապոնիա)»
  4. «The Hardest Part Is the Night (Մեծ Բրիտանիա)»
  5. «Silent Night»

Երգերի ցանկ խմբագրել