«5 կանալ», Ուկրաինական ազգային լրատվական հեռուստաալիք։ Հիմնվել է 2003 թվականին[2] բրիտանական BBC հեռուստաալիքի հեռարձակման չափանիշներով, լիցենզավորվել Ուկրաինայի հեռուստառադիոյի ազգային խորհրդի կողմից[3]։ Տարբերվում է ամենժամյա լրատվական թողարկումներով և հյուրերի մասնակցությամբ։ Իր պահանջարկությամբ զբաղեցնում է երրորդ տեղը, զիջելով միայն Ինտեր և 1+1 հեռուստաալիքներին[4]։ Հեռուստաալիքը մեծ համբավ ձեռք բերեց 2004 թվականին անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ, միակ հեռուստաալիքն էր, որը նախընտրական եթերաժամ էր հատկացրել ընդիմադիր թեկնածուներին[5][6][7][8]։ Այդ ժամանակ սկսեց շուրջօրյա հեռարձակումը։ 2005 թվականին «5 կանալ»-ը իրեն հայտարարեց որպես «առաջին տեղեկատվական ալիք»` եթերից հանվեցին ֆիլմերը և զվարճալի հաղորդումները, սկսեց ցուցադրել միայն լուրերի թողարկումներ, վերլուծական և հասարակական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր։

5 կանալ
Երկիր{{{2}}} Ուկրաինա Կիև
Հեռարձակման գոտի{{{2}}} Ուկրաինա
Հեռարձակման լեզուուկրաիներեն
Հեռարձակման սկսման թվական2003 սեպտեմբերի 1
ՍեփականատերՊետրո Պորոշենկո[1]
🌐www.5.ua

Հեռուստաալիքը վերահսկվում է «Էքսպրեսսինֆորմ Ստուդիա», «Cacao and Sugar International» (Բելգիա) և «Տրանսատ-Բրոկ» ընկերությունների կողմից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել